Ագոտա Կրիստոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագոտա Կրիստոֆ
Szhely Kanizsai Gimnázium Tabló.JPG
Ծնվել է հոկտեմբերի 30, 1935(1935-10-30)[1][2][3][4]
Ծննդավայր Győr-Moson-Sopron County, Հունգարիա
Վախճանվել է հուլիսի 27, 2011(2011-07-27)[1][2][3][4] (75 տարեկանում)
Վախճանի վայր Նևշատել[1]
Մասնագիտություն գրող, դրամատուրգ և հեղինակ
Լեզու ֆրանսերեն[2]
Քաղաքացիություն Flag of Hungary.svg Հունգարիա
Պարգևներ Կոշութի մրցանակ Եվրոպական գրականության Ավստրիական պետական պարգև Inter Book Prize և Preis der SWR-Bestenliste
Ágota Kristóf Վիքիպահեստում

Ագոտա Կրիստոֆ (հունգ.՝ Kristof Agota, 30 հոկտեմբերի, 1935, Չիկվանդ (ներկայում՝ Դյոր Մոշոն Շոպրոն մեդյե), Հունգարիա27 հուլիսի, 2011[5][6], Նևշատել, Շվեյցարիա), հունգարական ծագմամբ շվեյցարացի գրող, ով ստեղծագործել է ֆրանսերեն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագոտա Կրիստոֆը ծնվել է հունգարական Չիկվանդ գյուղում: 1956 թվականին՝ հակակոմունիստական ընդվզման ճնշումից հետո[6], տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ ապրել է Նևշատել քաղաքում: Մինչև 1961 թվականը ֆաբրիկայում աշխատել է որպես հասարակ բանվոր[7]: Մահացել է իր տանը 2011 թվականի հուլիսի 27-ի գիշերը 75 տարեկան հասակում[6]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագոտա Կրիստոֆը հեղինակել է մի շարք պիեսներ ու ներկայացումներ ռադիոյի համար: Կատարելապես տիրապետել է ֆրանսերենին և ստեղծագործել է այդ լեզվով, որ սկսել է սովորել բավական հասուն տարիքում՝ 1956 թվականին՝ Ֆրանսիա մեկնելուց հետո[6]:

1986 թվականին քննադատները հիացմունքով են ընդունել Ագոտա Կրիստոֆի առաջին վեպը՝ օրագրի ոճով գրված «Հաստ տետր» հետնիցշեական ստեղծագործությունը, որ լույս է տեսել Edition du Seuil հրատարակչությունում և պատկերում է երկու եղբայրների կյանքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որոնք որոշել էին դառնալ գերմարդ: Գիրքն արժանացել է «Ֆրանկոֆոնիայի պատվո ժապավեն» հեղինակավոր մրցանակի[6]: 1997 թվականին վեպը թարգմանվել է ռուսերեն և նույն թվականին հրատարակվել «Иностранная литература» ամսագրում: Այդ ստեղծագործությունում շարադրված պատմությունն իր շարունակություն է գտել Ագոտա Կրիստոֆի «Ապացույց» (1987) և «Երրորդ սուտը» (1991, արժանացել է «Լիվր էնտեր» մրցանակի 1992 թվականին) վեպերում: Երեք ստեղծագործությունները կազմում են «Երկվորյակների եռագրությունը» (ֆր.՝ La trilogie des jumeaux), որ թարգմանվել է 33 լեզուներով: Թոմաս Վինտերբերգը 2000 թվականին այդ եռագրության հիման վրա նկարահանել է «Երրորդ սուտը» ֆիլմը[6]:

«Հաստ տետր» վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանել Սաս Յանոշը (2013[8]):

Եռագրությունից հետո Ագոտա Կրիստոֆը փորձել է նոր թեմաներ գտնել իր ստեղծագործությունների համար: 1995 թվականին լույս է տեսնում նրա հաջորդ վեպը՝ «Երեկ»: Գիրքը քննադատների կողմից դրական արձագանքներ է ստանում, սակայն մեծ հաջողություն չի ունենում ընթերցողների շրջանում:

Լրատվամիջոցների համաձայն՝ կյանքի վերջին տարիներին Ագոտա Կրիստոֆը գրականությամբ չի զբաղվել[6]. նրա վերջին գիրքը՝ կարճ պատմվածքների «Միևնույն է» (ֆր.՝ C’est égal) ժողովածուն, լույս է տեսել 2005 թվականին[6] այն նույն հրատարակչությունում, որտեղ տպագրվել էր «Հաստ տետր» վեպը:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986: Le grand cahier / («Հաստ տետր»)
  • 1988: La preuve / («Ապացույց»)
  • 1991: Le troisième mensonge / («Երրորդ սուտը»)
  • 1995: Hier / («Երեկ», էկրանավորվել էՍիլվիո Սոլդինիի կողմից, 2002, առաջադրվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» և այլ մրցանակների)
  • 1998: L’Heure grise et autres pièces
  • 2004: L’analphabète / («Անգրագետը»)
  • 2005: C’est égal / («Միևնույն է»)
  • 2006: La trilogie des jumeaux

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի վերջին տասնամյակում Ագոտա Կրիստոֆն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: 2001 թվականին նա ստացել է Գոթֆրիդ Կելլերի մրցանակ, իսկ 2005 թվականին՝ Ֆրիդրիխ Շիլլերի անվան մրցանակ[6]: Նա արժանացել է նաև Եվրոպական գրականության բնագավառում Ավստրիական պետական մրցանակի (2008) և Կոշութի մրցանակի (2011):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119263793 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de
  5. «Meghalt Agota Kristof írónő»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-08-ին։ Վերցված է 2011-07-27 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «Умерла писательница Агота Кристоф» (ռուսերեն)։ lenta.ru։ 27-07-2011, 21:49:32։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-08-ին։ Վերցված է 2011-07-27 
  7. «Скончалась писательница Агота Кристоф» (ռուսերեն)։ mir24.tv։ 27-07-2011, 22:26։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-08-ին։ Վերցված է 2011-07-31 
  8. The Notebook (2013)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vogel Chr. Le fonctionnement narratif chez Agota Kristof. Montréal: Université de Montréal, 1994
  • Petitpierre V. D’un exil l’autre: les détours de l’écriture dans la trilogie romanesque d’Agota Kristof. Genève: Zoé, 2000
  • Pineault Y. Les figures du double dans la trilogie d’Agota Kristof. Ottawa: National Library of Canada = Bibliothèque nationale du Canada, 2003
  • Collin J. Étude de la cruauté dans la Trilogie des jumeaux d’Agota Kristof. Ottawa: Library and Archives Canada = Bibliothèque et Archives Canada, 2006
  • Евгения Фотченкова. Агота Кристоф. Толстая тетрадь. Страшные сказки для взрослых. // Рецензия в журнале «Знамя» 1998, № 10

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]