Ագնես դե Ֆրումերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես դե Ֆրումերի
ֆր.՝ Agnès de Frumerie
Agnes Augusta Emilia Eleonora Frumerie - from Svenskt Porträttgalleri XX.png
Ծնվել էնոյեմբերի 20, 1869(1869-11-20)[1][2]
ԾննդավայրSkövde stadsförsamling, Շվեդիա[2]
Մահացել էապրիլի 2, 1937(1937-04-02)[1][3] (67 տարեկան)
Վախճանի վայրըՄարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[1][3]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա և Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1890)[4][5][6] և Կոնստֆակ[6]
ՈւսուցիչՕգյուստ Ռոդեն[7], Otto Lessing?[6] և John Börjesson?
Մասնագիտությունքանդակագործ
ազդվել էՕգյուստ Ռոդեն[7]
ԱմուսինGustaf de Frumerie?[8][3][9][…]
Ծնողներհայր՝ Axel Viktor Uddman?[2], մայր՝ Sophia Uddman?[2]
ԱնդամությունUnion des femmes peintres et sculpteurs?
Commons-logo.svg Agnes Frumerie Վիքիպահեստում

Ագնես Էլեոնորա Օգաստա Էմիլիյա դե Ֆրումերի (շվեդերեն՝ Agnes Eleonora Augusta Emilia de Frumerie, նոյեմբերի 20, 1869(1869-11-20)[1][2], Skövde stadsförsamling, Շվեդիա[2] - ապրիլի 2, 1937(1937-04-02)[1][3], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[1][3]), շվեդ նկարչուհի, քանդակագործ։ Իր ստեղծագործական կյանքի մեծ մասը անցկացրել է Ֆրանսիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնես դե Ֆրումերին ծնվել է 1869 թվականի նոյեմբերի 20-ին շվեդական Շյոդվե քաղաքում։ 1886-1890 թվականներին սովորել է Ստոկհոլմի Ազատ արվեստի շվեդական թագավորական ակադեմիայում։ Ստացել է կրթաթոշակ արտասահմանում եռամյա կրթության համար։ Բեռլինում պրոֆեսոր Օտտո Լեսսինգետի (շվեդերեն՝ Otto Lessinget) մոտ սովորելուց հետո մեկնել է Իտալիա։

1892-1923 թվականներին բնակվել է Փարիզում, որտեղ սովորել է քանդակագործ Օգյուստ Ռոդենի մոտ։ 1893 թվականին Ագնես դե Ֆրումերը Փարիզում ամուսնացել է Գուստավ դե Ֆրումերի (Gustaf de Frumerie) հետ, որը նրանից մեծ էր քսան տարով[10]։ Ամուսինը շատ բան արեց նրա գեղարվեստական տաղանդի զարգացման ուղղությամբ։ 1890-ական թվականներին նա ընդգրկվեց Փարիզի ավանգարդիստ նկարիչների միության մեջ, որտեղ ընդգրկված էր նաև ժամանակակից շվեդական գրականության և թատրոնի հիմնադիր Յուհան Ավգուստ Ստրինդբերգը, որի նկարները նա պատկերել է քանդակագործության մեջ։ Որոշ ժամանակ աշխատել է՝ համագործակցելով Էդմոնդ Լաչենալի (շվեդերեն՝ Edmond Lachenal) հետ[11][12]։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում ընտանիքը տեղափոխվեց Շվեդիա, որտեղ նրանք տուն կառուցեցին և բնակություն հաստատեցին Դանդերիդում։ 1930 թվականին Ագնես դե Ֆրումերին մեկնեց Հինդոս, որտեղ 1936 թվականին մահացավ նրա ամուսինը։

Ագնես դե Ֆրումերին մահացել է 1937 թվականի ապրիլի 2-ին Ստոկհոլմում՝ 67 տարեկան հասակում։

Ագնես դե Ֆրումերին համարվում է փոքրիկ կերամիկական քանդակների, արծաթե և անագե ստեղծագործությունների (Älfdans սկահակներ, Կշեռքներ, Եվան և այլն) հեղինակ։ Նրա աշխատանքներից են՝

  • «Ապուրաման» (1895)
  • «Մադոննա» (1900)
  • «Մերկապար» (1911)
  • «Մելամաղձություն» (1911)
  • «Նստած աղջիկը» (1911)

Ներկայումս նրա աշխատանքները գտնվում են Ստոկհոլմում, Շվեդիայի ազգային թանգարանի հավաքածուում, Սկարա քաղաքի Västergötlands թանգարանում, Բուենոս Այրեսի դեկորատիվ արվեստի թանգարանում, Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում[13]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնես դե Ֆրումերին ցուցադրվել է ստորև թվարկված ցուցասրահներում՝

  • 1895 - Ժորժ Պետի ցուցասրահ
  • 1895 - ֆրանսիացի նկարիչների սալոն (Փարիզ)
  • 1904 - Beaux-Arts սալոն (Փարիզ)
  • 1905 - Գեղարվեստի սալոն
  • 1907 - Դեկորատիվ արվեստի սալոն
  • 1908 - Գեղարվեստի ազգային միության սալոն
  • 2006 - Բուենոս Այրեսի դեկորատիվ արվեստի թանգարան (Արգենտինա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]