Ագնես Դին Աբատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագնես Դին Աբատ
Agnes Dean Abbatt - American Women 1897.jpg
Ծնվել է հունիսի 23, 1847(1847-06-23)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել է հունվարի 1, 1917(1917-01-01) (69 տարեկանում)
Մահվան վայր Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություն նկարչուհի և watercolourist

Ագնես Դին Աբատ (անգլ.՝ Agnes Dean Abbatt, հունիսի 23, 1847(1847-06-23), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 1, 1917(1917-01-01), Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), նյույորքցի նկարչուհի: Ստեղծել է ծաղկային նատյուրմորտներ, բնապատկերներ, ծովափնյա տեսարաններ: Եղել է Ջրանկարիչների ամերիկյան ընկերության երկրորդ կին անդամը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնես Դին Աբատը ծնվել է 1847 թվականին Նյու Յորքում` Ուիլյամ Դ. և Ագնես Ալիս (Դին) Աբատների ընտանիքում: Նրա ընտանիքն Անգլիայից հեռացել էր 18-րդ դարի վերջում և բնակություն հաստատել Նյու Յորքի Փլեզենթ հովտում, որտեղ ծնվել էր նրա հայրը: Ագնեսի տատիկն եղել է սիրողական նկարիչ և իր բոլոր թոռներին խրախուսել է ուսանել արվեստ, սակայն Ագնեսը միակ թոռն էր, ով շարունակեց զբաղվել արվեստով[1]:

Ամերիկյան բլուրների բնապատկեր, 1893

Ագնես Աբատը 1873 թվականին ընդունվել է «Cooper Union» քոլեջ և ուսման առաջին տարում մեդալ ստացել «Այաքսի գլուխը» նկարելու համար: Այնուհետև ընդունվել է Նյու Յորքի Դիզայնի ազգային ակադեմիա: Ուսման առաջին տարվա ավարտին նրա առաջին ամբողջական կտավն ընտրվել է ցուցահանդեսի համար[1]:

Բնապատկեր

Աբատը որոշեց, որ ինքը չի ուզում լինել կերպարային նկարիչ և մեկ տարի հետո հեռացավ ակադեմիայից՝ ուսանելու բնանկարային արվեստ: Սովորել է լանդշաֆտային նկարիչներ Ջեյմս Դեյվիդ Սմիլիի և Ռոբերտ Սվեյն Գիֆորդի մոտ: 1875 թվականին նրա վաղ շրջանի երկու ծաղկային ջրաներկ կտավներ ցուցադրվել են Բրուքլինի արվեստի ակումբում, որտեղ դրանք վաճառվել են[1]: Ագնեսը շարունակել է նկարել ծաղիկները, այնուհետև՝ Նյու Յորքի, Մենի, Մասաչուսեթսի բնապատկերներն ու ափամերձ տեսակետները: 1880 թվականին Նյու Յորքի Ամերիկյան ջրանկարիչների միությունում նա ցուցադրել է «Երբ աշունը փոխում է տերևներին» կտավը: Այդ նույն տարում Ագնեսը դառնում է միության անդամ՝ լինելով միության երկրորդ կին անդամը Քեթրին Ալթֆաթերից հետո[1]:

Բացի նկարչական կարիերան, Աբատը նաև դասավանդել է Վաշինգտոնում, Տրոյում, Նյու Յորքում և Նյու Հեյվենում: Նրա սաներից է եղել Ցինցինատիում ծնված նկարիչ Կլոդ Ռագուտ Հըրստը, ով դարձավ նատյուրմորտների վարպետ և իր դարաշրջանի միակ կինը, ով յուրացրել է trompe-l'œil ("խաբկանք") տեխնիկան[2]: Աբատը շարունակել է դասավանդել Նյու Յորքում և Մենում և շարունակել է նկարել մինչև մահ՝ 1917 թվականի հունվարի 1[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Willard Frances E., Livermore Mary A., eds. (1893)։ «Agnes Dean Abbatt»։ A Woman of the Century: Fourteen hundred-seventy biographical sketches accompanied by portraits of leading American women in all walks of life։ Charles Wells Moulton 
  2. Neal Christine Crafts (Spring–Summer 2002)։ «Claude Raguet Hirst: Her [Still] Life Story»։ Woman's Art Journal 23 (1): 11–16։ JSTOR 1358962։ doi:10.2307/1358962 
  3. «Obituary - Abbatt»։ New York Times։ January 3, 1917։ Վերցված է September 10, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]