Ագնես Դին
Ագնես Դին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 16, 1983[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Littleborough, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Bacup and Rawtenstall Grammar School? |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, երգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Ջովաննի Ռիբիզի |
![]() |
Ագնես Դին (անգլ.՝ Agyness Deyn, ի ծնե Լորա Միշել Հոլլինս, փետրվարի 16, 1983[1], Littleborough, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի մոդել, դերասան և երգչուհի[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մանչեստր քաղաքի արդյունաբերական շրջանում, միայնակ մոր ընտանիքում, որը բուժքույր է և մեծացրել է 3 երեխա։ Ագնեսն ունի կրտսեր քույր՝ Էմիլին և ավագ եղբայր՝ Գրեգը։ Դպրոցում սովորելուց հետո սկսում է աշխատել փաբում որպես մաուցողուհի։ 16 տարեկանում գեղեցկության փոքր մրցույթին դիմում է ներկայացնում և զբաղեցնում առաջին հորիզոնականը, որից հետո մեկնում է Լոնդոն[4], որտեղ սկսում է աշխատել գիշերային ակումբում որպես բարմեն։
Ինչպես վկայում է մամուլը, 18 տարեկանում Լոնդոնի փողոցներից մեկում նրան նկատել է մի հայտնի լուսանկարիչ, և հաջորդ օրը «Models 1» մոդելային ընկերությունը պայմանագիր է կնքում նրա հետ։
Իր կեղծանունը Լորան վերցրեց 14-րդ դարի շոտլանդացի մի վանականից։ Ագնեսի համար ընտրեցին շատ արտառոց ու անսովոր կերպար՝ արմատապես սպիտակ մազեր, նեղ շալվարներ, բաճկոններ տարատեսակ ամրակներով ու կոճակներով։
Ագնեսը պայմանագրեր է կնքել Anna Sui, Blugirl by Blumarine, Burberry, Cacharel, John Galliano, House of Holland, Gianfranco Ferrè, Giorgio Armani, Mulberry, Paul Smith և Vivienne Westwood նորաձևության տների հետ։ Նա զբաղեցրել է Դրյու Բերիմորի տեղը New Look գովազդային ընկերությունում։
2008 թվականի սկզբին Ագնեսը ստացավ «Մեծ Բրիտնիայի երիտասարդական մշակույթի դեսպան» և «նորաձևության արդյունաբերության հաջորդ մեծ սուպերմոդել» պաշտոնական տիտղոսները, ինչպես նաև արժանացել է Բրիտանական նորաձևության՝ British Fashion Awards-ի մրցանակին, որպես 2007 թվականի լավագույն սուպերմոդել։
Ագնեսը պլանավորում է թողնել պոդիումը և լրջորեն զբաղվել ռոք երաժշտությամբ։ Նա հիմնադրեց իր սեփական խումբը։
2007 թվականի մայիսին Ագնեսը հայտնվել է ամերիկական Vogue ամսագրի շապիկին։ Մինչև 2008 թվականի օգոստոսը Ագնեսը դարձել էր մի քանի ապրանքանիշների «դեմքը»՝ «Beat» (օծանելիք Burberry-ից), «Ma Dame» Jean Paul Gaultier, Shiseido (փոխարինելու եկավ Անջելինա Ջոլիին) և House of Holland[5]:
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դին մասնակցել է Five O'Clock Heroes խմբի «Who» երգի ձայնագրմանը ու տեսահոլովակի նկարահանմանը[6]։ Նկարահանվել է Woodkid-ի տեսահոլովակում, որը թողարկվել է 2011 թվականի ապրիլին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2012-2015 թվականներին Ագնեսը ամուսնացած է եղել դերասան Ջովանի Ռիբիզիի հետ[7][8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #1061145646 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Maureen Callahan (2008-03-31)։ «GREAT DEYN»։ New York Post։ Վերցված է 2016-08-29
- ↑ «Agyness is Britain’s top model»։ rossendalefreepress.co.uk։ 2007-11-29։ Վերցված է 2016-08-29
- ↑ «ТОР-5 новых супермоделей современности»։ Дни.ру։ 21 августа 2008։ Վերցված է 2016-08-29
- ↑ Pete Cashmore (19TH JUNE 2008)։ «Five O’Clock Heroes Feat Agyness Deyn» (en-GB)։ New Musical Express։ Վերցված է 2016-08-29
- ↑ D'Zurilla Christie (2012-06-21)։ «Giovanni Ribisi, Agyness Deyn get married oh so quietly»։ Los Angeles Times (en-US)։ 0458-3035։ Վերցված է 2016-08-29
- ↑ «Giovanni Ribisi Weds Model Agyness Deyn»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-27-ին։ Վերցված է 2012-06-21
- ↑ TMZ STAFF (2/2/2015)։ «Giovanni Ribisi -- Low Key Marriage ... Ends with Quiet Divorce»։ TMZ։ Վերցված է 2016-08-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fashion Model Directory
- Уроки стиля от английской модели Агнесс Дин Archived 2016-03-04 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ագնես Դին կատեգորիայում։ |