Ագյեյա
Ագյեյա հինդի՝ अज्ञेय | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1911[1][2] |
Ծննդավայր | Քուշինագար, Gorakhpur district, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 4, 1987[1][2] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, գրական քննադատ, վիպասան, հեղափոխական, վիպասան և գրող |
Լեզու | հինդի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մադրասի քրիստոնեական քոլեջ, Ֆորմանի քրիստոնեական քոլեջ և Մադրասի համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Shekhar: Ek Jivani?, Angan Ke Paar Dwar?, Tar Saptak?, Trishanku? և Kitni Naavon Mein Kitni Baar? |
Պարգևներ | |
Ամուսին | Կապիլա Վացյայան |
![]() | |
![]() |
Ագյեյա (Սաչիդանանդ Հիրանանդ Վացյայան, հինդի՝ अज्ञेय, Agneya, մարտի 7, 1911[1][2], Քուշինագար, Gorakhpur district, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - ապրիլի 4, 1987[1][2], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ բանաստեղծ, արձակագիր, լրագրող, թարգմանիչ և ուսուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաչիդանանդը ծնվել է 1911 թվականի մարտի 7-ին, Ագրա և Օուդ միացյալ նահանգների Քուշինագար գյուղում, ճամբարային վրանում։ Նրա հայրը եղել է հնագետ և սանսկրիտի մասնագետ, այդ ընթացքում պեղումեր է կատարել Քուշինագար գյուղում։ Ապագա գրողի մանկությունն անցել է տարբեր քաղաքներ ու շրջաններ շրջագայություններով, որտեղ նրա հայրը եղել է գիտական հետազոտությունների ղեկավար։
Սաչիդանանդը միջնակարգ կրթություն է ստացել Մադրասի քրիստոնեական քոլեջում, որից հետո սովորել է Լահոր քաղաքի Ֆորմանի քրիստոնեական քոլեջում, որտեղ էլ 1929 թվականին ստացել է ճարտարագիտության բակալավրի կոչում։ Նա ընդունվել է անգլիական գրականության մագիստրատուրա, սակայն ազգային անկախության համար ընդհատակյա շարժմանը մասնակցելու պատճառով ուսումը թողել է կիսատ։
1930 թվականի նոյեմբերին Սաչիդանանդը ձերբակալվել է և 3,5 տարի (1930-1933) անցկացրել Դելիի և Փանջաբի բանտերում, իսկ դրանից հետո երկու տարի եղել է տնային կալանքի տակ։ Հետագայում այդ իրադարձությունների մասին նա արդրադարձել է իր «Շեխար» ինքնակենսագրական եռագրության մեջ։ 1936 թվականին եղել է «Sainik» (Ագրայում) և «Vishal Bharat» (Կալկաթայում) ամսագրերերի խմբագիրը։ Միաժամանակ դարձել է Առաջադեմ գրողների ասոցիացիայի անդամ, իսկ 1941 թվականին Գերմանիայի հետ պատերազմի սկզբում միացել է հակաֆաշիստական ճակատին։ 1943 թվականին նա կամավոր միացել է Հնդկական դաշնակից բանակին և մինչև 1946 թվականը կռվել ճապոնացիների դեմ։ 1947 թվականին Իլահաբադում եղել է «Prateek» գրական ամսագրի, իսկ 1951 թվականին՝ անգլալեզու «Vak» ամսագրի խմբագիրը։ Կատարել է բազմաթիվ ճանապարհորդություններ Հնդկաստանում և արտասահմանում։ 1961-1964 թվականներին նա դասախոսել է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում համալսարանում[5]։ 1965 թվականին վերադարձել է Հնդկաստան և հիմնել «Dinaman» շաբաթաթերթը, որը ղեկավարել է մինչև 1968 թվականը։ Դրանից հետո Սաչիդանանդը ճանապարհորդել է Եվրոպա։ 1969 թվականին նա վերադարձել է Բերքլիի համալսարան և այնտեղ դասախոսել մինչև հաջորդ տարվա հունիս։ 1973 թվականին Դելիում եղել է «Naya Prateek» ամսագրի խմբագիրը (Դելիում), որից հետո՝ մոտ մեկ տարի՝ Ջայապրակաշ Նարայան հրատարակած շաբաթաթերթը։
1976 թվականից Ագյեյան ութ ամիս դասախոսել է Հայդելբերգի համալսարանում, իսկ ավելի ուշ դարձել է Ջոդհփուրի ազգային համալսարանի պրոֆեսոր, որտեղ գլխավորել է համեմատական գրականագիտության բաժինը։ 1977-1980 թվականներին եղել է «Navbharat Times» օրաթերթի գլխավոր խմբագիրը։
Ագյեյան մահացել է 1987 թվականի ապրիլի 4-ին, Դելիում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորս տարվա բանտարկության ընթացքում Ագյեյան սկսել է պատմվածքներ գրել, որոնք հրատարակել է Հանսում։ Պատմվածքների խմբագիրը եղել է Դհանպաթրայ Շրիվասթավը։ Նա նաև սկսել է գրել իր ինքնակենսագրական «Շեխար. Էք Ջիվանի» վեպի առաջին մասը, որին հաջորդել են նրա երկրորդ և երրորդ մասերը։ Նրա առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Բագնադուտան», լույս է տեսել 1933 թվականին։ Բանտից ազատվելուց հետո՝ 1937 թվականին, նա հրատարակել է իր առաջին պատմվածքների ժողովածուն՝ «Վիպատգա», իսկ 1941 թվականին նա հրատարակել է «Շեխարի» առաջին հատորը, որին 1944 թվականին հաջորդել է երկրորդ հատորը։ Աշխատության երրորդ հատորը այդպես էլ չի հրատարակվել[6]։
1943 թվականին խմբագրել և հրատարակել է «Տար Սապտակ» յոթ երիտասարդ գրողների բանաստեղծությունների ժողովածուն, որոնց բանաստեղծությունները նախկինում չեն տպագրվել։ Նա հիմնել է հինդի պոեզիայի նոր ուղղություններ, որոնք հայտնի են Նոր պոեզիա անվամբ[7][8]։
Ագյեյան համարվում է 20-րդ դարի հնդկական գրականության և մասնավորապես հինդի լեզվի մոդեռնիստական ուղղությունների առաջամարտիկը, գրել է 16 բանաստեղծական ժողովածու, 3 վեպ, ճամփորդական նոթագրություն, պատմվածքների և էսսեների մի քանի ժողովածու։ անգլերեն է թարգմանել ինչպես իր ստեղծագործությունները, այնպես էլ հնդիկ այլ հեղինակների գործերը։ Ագյեյան նաև թարգմանել է համաշխարհային գրականության որոշ գործեր հինդի լեզվով (օրինակ Մացուո Բասյո)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագյեյան եղել է բազմաթիվ ազգային և միջազգային գրական մրցանակների դափնեկիր։ Առավել նշանակալի մրցանակների թվում են Հնդկաստանի գրականության ազգային ակադեմիայի «Սահիտյա Ակադեմի» մրցանակ (1964)՝ «Դուռը բակի դիմաց» բանաստեղծական ժողովածուի համար, «Jnanpith» մրցանակ (1978)՝ «Այսքան անգամ և այնքան նավակ» ժողովածուի համար, «Ոսկե թագ» մրցանակ (1983) պոեզիայի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ http://sahitya-akademi.gov.in/awards/akademi%20samman_suchi.jsp#HINDI
- ↑ http://jnanpith.net/page/jnanpith-laureates
- ↑ «Indian Poets I Bio-Notes on Hindi Poets I». web.archive.org. 2009 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Ajneya; Kumar, Sharat; Sen, Geeti (1983 թ․ դեկտեմբեր). «Interview with Ajneya (S.H. Vatsyayan)». India International Centre Quarterly. India International Centre. 10 (4): 528. JSTOR 23001392.
- ↑ Acharya, Nand Kishore (1997). «Amgan Ke Par Dvara». In George, K. M. (ed.). Masterpieces of Indian Literature. Vol. 1. New Delhi: National Book Trust. էջ 375. ISBN 81-237-1978-7.
- ↑ Satyendra, Kush (2000). Dictionary of Hindu Literature. New Delhi: Sarup & Sons. էջեր 132–133. ISBN 978-81-7625-159-4.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Челышев Е. Об основных течениях и путях развития современной литературы хинди // Вопросы литературы. — 1958.
- Андреев И. О современной индийской литературе // Иностранная литература (журнал). — 1959.
- Agyeya // Encyclopaedia of the Hindu World / Dr. Ganga Ram Garg. — New Delhi: Concept Publishing Company, 1992. — Vol. 1. — P. 233—245. — ISBN 81-7022-374-1(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.kavitakosh.org/kk/index.php?title=%E0%A4%85%E0%A4%9C%E0%A5%8D%E0%A4%9E%E0%A5%87%E0%A4%AFԱրխիվացված 2009-04-23 Wayback Machine
- Agyeya at Penguin India
- Agyeya at Gadya Kosh
- Agyeya Արխիվացված 2016-11-03 Wayback Machine at Kavita Kosh
- Agyeya's biography at Bharat Darshan
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագյեյա» հոդվածին։ |
|
- Մարտի 7 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Ապրիլի 4 մահեր
- 1987 մահեր
- Հնդկաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի լրագրողներ
- 20-րդ դարի խմբագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Լրագրողներ այբբենական կարգով
- Հնդիկ արձակագիրներ
- Հնդիկ բանաստեղծներ
- Հնդիկ գրողներ
- Հնդիկ թարգմանիչներ
- Հնդիկ լրագրողներ
- Հնդիկ վիպասաններ