Ագլուտինացիա (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ագլուտինացիաից)

Ագլուտինացիա (լատին․՝ agglutinatio - սոսնձում)

Ագլուտինացիա տեղի է ունենում օրգանիզմում (հատկապես արյան շիճուկում) տարբեր հիվանդությունների ժամանակ առաջացած ագլուտինինների ազդեցությամբ։ Ագլուտինացիայի հետևանքով փորձանոթում վերցրած պղտոր կախույթը պարզվում է, առաջանում է հեղուկի բաց գույնի շերտ և նստվածք։

Ագլուտինացիան կարևոր է առանձին վարակիչ հիվանդությունների (որովայնային տիֆ, պարատիֆեր, բրուցելոզ, տուլարեմիա) ախտորոշման, մանրէների տեսակների որոշման համար։

  • Ագլուտինացիա (լեզվաբանություն), բարդ բառերի և քերականական ձևերի կազմության եղանակ՝ արմատի վրա մասնիկների հավելման միջոցով։ Ագլուտինացիայի դեպքում յուրաքանչյուր մասնիկ օժտված է լինում քերականական մեկ իմաստով։ Ագլուտինացիան հատուկ է կցական լեզուներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 52