Ագասամեն
Ագասամեն | |
---|---|
Տեսակ | դիցաբանական կերպար |
Դիցաբանություն | հին հունական |
Սեռ | արական |
Հայր | Հեգետոր |
Եղբայր | Սկելիդ |
Ամուսին | Պանկրատիդա |
Ագասամեն, հին հունական դիցաբանության կերպար։ Նրա մասին տեղեկություններ պահպանվել են մ.թ.ա. I դարի հեղինակներ Դիոդորոս Սիկիլիացու և Պարթենիուսի մոտ (վերջինիս սկզբնաղբյուր է հանդիսացել Անդրիսկի, որը, հավանաբար ապրել է մ.թ.ա. IV—III դարերում, «Նակսոնյան պատմություններ»-ի II գիրքը)։
Համաձայն Անդրիսկ-Պարթենիուսի վարկածի, Ագասամենը ֆրակիացի էր, Հեգետորի որդին և Սկելիդի եղբայրը և ապրել է կղզում, որը այն ժամանակ անվանվում էր Ստրոնգիլա (այսինքն «Կլոր», հետագայում՝ Նակսոս)։ Ագասամենը և նրա եղբայրը կողոպտում էին Պելոպոնեսը և նրա հարևան կղզիները, իսկ Թեսալիայում գերի են վերցնում բազմաթիվ կանանց, ներառյալ Իֆիմեդային, Ալոեայի կնոջը և նրա դուստր Պանկրատոին։ Սիրահարվելով աղջնակին, նրանք սպանում են մեկը մյուսին[1]։
Դիոդորոսի պատմվածքը ավելի մանրամասն է և տարբերվում է իր բովանդակությամբ։ Նա հայտնում է, որ սկզբում ֆրակիացի ավազակների առաջնորդն էր հանդիսանում Բուտը՝ Բորեյի որդին, սակայն հետագայում նրան սպանում են և ֆրակիացիները կղզու արքա են օծում Ագասամենին և նրան կնության են տալիս իրենծ կողմից գերեվարված գեղեցկուհի Պանկրատիդային (Պանկրատո անվան տարբերակը։ Այդ ժամանակ առաջնորդներ Սիկելը և Հեկետորը արդեն հասցրել էին սպանել միմյանց գեղեցկուհու համար մարտում), իսկ իր ընկերներից մեկին արքան կնության է տալիս գերեվարված Իֆիմեդային[2]։ Սակայն Ագասամենի կնոջ եղբայրները՝ Ալոադներ Օտը և Էֆիալտը, ժամանում են կղզի, մարտում հաղթում են ֆրակիացիներին և պաշարումից հետո գրավում են քաղաքը[3]։
Տ. Պապանգելիսը ենթադրում է, որ Պրոպերցիի II. 9 էլեգիայում՝ սիրած կնոջ համար հնարավոր մենամարտի մասին խոսքերը կարող են ունենալ Պարթենիուսի պատմվածքի ազդեցությունը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաուլի-Վիսովի Հանրագիտարան։ Supplementband I։ 1903 թ.։ Սյունակ 22։