Ագամի
| Ագամի | |
Ագամի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Հավալուսնանմաններ (Pelecaniformes) |
| Ընտանիք | Տառեղներ (Ardeidae) |
| Ցեղ | 'Agamia' |
| Տեսակ | Ագամի (A. agami) |
| Միջազգային անվանում | |
| Agamia agami | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ | |
Ագամի(լատիներեն՝ Agamia agami), տառեղների ընտանիքին պատկանող ջրամերձ թռչուն։ Agamia ցեղի միակ ներկայացուցիչը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրանք թռունների տարբերվող տեսակներ են։ Տեղայնացված առանձնյակների երկարությունը հասնում է 66-ից մինչև 67 սանտիմետրի։ Համեմատած տառեղների հետ, ագամիների ճիրանները կարճ են, իսկ կտուցները բարակ և երկար։ Պարանոցը և որովայնը գունավորված են շագանակագույն՝ ներկված սպիտակ երկայնակի զոլով։ Թևերը կանաչ են։ Դեղին և կապույտ երանգի բարակ փետուրները զարդարում են գլուխը, իրանի կողերը և մեջքի ստորին հատվածը։ Ճիրանները, կտուցը և գլխի բաց հատվածը բաց դեղին են։ Արուները և էգերը արտաքնապես նման են, սակայն երիտասարդ առանձնյակների գունավորումը առավել հագեցած շագանակագույն է, պարանոցի դիմային հատվածը սպիտակ է, իսկ նրա ստորին հատվածում կան շագանակագույն և սպիտակ շերտեր։
Ագամիները լուռ թռչուններ են, սակայն նրանց զույգերը կամ ընտանիքները կարող են խռկոցների կամ դռդռոցների ձայներ արձակել[1]։
Արեալ և բնակության վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագամիները տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում՝ արևելյան Մեքսիկայից մինչև Ամազոնիայի հարավային սահմանները։ Բնակվում են անտառային ճահիճներում և ջրաճահճային տարածություններում։ Վարում են գաղտնի կենսակերպ, բնակվում են ջրի վրա վերևից կախված բուսականության ստվերում։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնավորվում են Կենտրոնական Ամերիկայի հարավից մինչև Պերու և Բրազիլիա ընկաց տարածքներում։ Բնավորվում են գաղութներով։ Բները հյուսում են ջրի վրա գտնվող ծառերի ճյուղերի վրա, ընդ որում իրար մոտ կարող են տեղակայվել մինչև 100 բույն[2]։ Սովորաբար ձվադրում են 2 կապույտ ձու։

Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագամիները սովորաբար սնվում են ձկներով։ Իրենց զոհին որսալու նպատակով հաճախ անշարժ կանգնում կամ դանդաղ տեղաշարժվում են ծանծաղուտների միջով[1]։ Բաց ջրերում հազվադեպ են որսում։ Ագամիները սնվում են նաև դոդոշներով, մանր սողուններով և փորոտանիներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Kushlan, J.A. (2016). «Behavior of the Agami Heron (Agamia agami)». Waterbirds. 39: 187–192. doi:10.1675/063.039.0209 – via BioOne.
- ↑ Reynaud, P.A.; Kushlan, J.A. (2004). «Nesting of the Agami Heron». Waterbirds. 27: 308–311. doi:10.1675/1524-4695(2004)027[0308:notah]2.0.co;2 – via BioOne.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Birds of Venezuela by Hilty, ISBN 0-7136-6418-5
- Fleck, L. C. (2003). Aspectos reprodutivos e conservação de um ninhal de Agamia agami (AVES: ARDEIDAE) na RDS Amanã — AM. Anais do XI Congresso Brasileiro de Ornitologia, p. 3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- BirdLife International (2008). Agamia agami. In: IUCN 2008. IUCN Red List of Threatened Species. Downloaded on 5 February 2009.
- Agami Heron videos on the Internet Bird Collection
- Images from Brazil
- Марки Суринама
- Agami Heron photo gallery Արխիվացված 2021-10-02 Wayback Machine VIREO
- Photo; Article sunbirdtours
- Photo--Very High Res; Article turtleprotection.org
- «The Agami Heron» article & Photo--Medium Res—"Birds-Belize"
- «Агами». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագամի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագամի» հոդվածին։ |
| ||||||