Աբրոգացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբրոգացիայի տեսակներ.
1. Սեփական աբրոգացիա,
2. Դերոգացիա,
3. Օբրոգացիա,
4. Սուբրոգացիա

Աբրոգացիա (լատ. abrogatio - վերացում, ոչնչացում), օրենքը չեղյալ հայտարարելու գործողություն։ Աբրոգացիան կատարվում է գոյություն ունեցող օրենքը վերացնելով կամ նրան հակասող օրենք ընդունելով։

Աբրոգացիայի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեփական աբրոգացիա — հին օրենքի ամբողջության վերացում,
  • Դերոգացիա (լատ.՝ derogatio) — հին օրենքի մասնակի վերացում
  • Օբրոգացիա (լատ.՝ obrogatio) — մասնակի փոփոխությունների մտցնելը հին օրենքի մեջ
  • Սուբրոգացիա (լատ.՝ subrogatio) — հին օրենքի թարմացում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png