Աբրամ Էֆրոս
Աբրամ Էֆրոս | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 3 (15), 1888 |
| Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
| Վախճանվել է | նոյեմբերի 19, 1954[1] (66 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
| Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և թարգմանիչ |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
| Աշխատավայր | Ուզբեկստանի ազգային համալսարան |
| Ամուսին | Natalia Efros? |
Էֆրոս Աբրամ Մարկի (ռուս.՝ Абра́м Ма́ркович Э́фрос, մայիսի 3 (15), 1888, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 19, 1954[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս արվեստագետ, գրականագետ, թատերագետ, բանաստեղծ, թարգմանիչ։
Ավարտել է Լազարյան ճեմարանի գիմնազիական դասարանը, 1907-10 թվականներին սովորել Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Դեռ ուսանող ժամանակ հրատարակել է «Երգ երգոցի» եբրայերենից թարգմանությունը (1909)։ Ավելի ուշ թարգմանություններ է հրատարակել Դանթեից, Պետրարկայից, Միքելանջելոյից։ Համալսարանն ավարտելուց հետո «Ռուսսկիե վեդեմոստի» թերթում կանոնավորապես հանդես է եկել որպես գեղարվեստական քննադատ և էսսեիստ (1912-17 թվականներին Ռոսցիյ ծածկանունով)։ Ընտրվել է Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր, որտեղ նա Մոսկվայի արտաքին բարեկարգման հանձնաժողովի նախագահ էր։ 1914-17 թվականներինին ծառայել է բանակում։ 1917 թվականից գեղարվեստական արժեքների պահպանման հասարակական և քաղաքական կառույցի անդամ, միևնույն ժամանակ 1918-27 թվականներին՝ Ռուսաստանի ժողկոմիսարիատի արվեստի հուշարձանների և թանգարանների պահպանության բաժնի առաջատար աշխատակից։ Մասնակցել է պետական թանգարանային քաղաքականության հիմնական ուղղությունների որոշմանը, Պետական թանգարանային հիմնադրամի ձևավորմանն ու բաշխմանը։ Այդ տարիներին Տրետյակովյան պետական պատկերասրահում եղել է նոր և նորագույն արվեստի բաժնի ղեկավար։ Միաժամանակ 1924-1929 թվականներին եղել է ֆրանսիական գեղանկարչության բաժնի հսկիչը, 1928 թվականից՝ թանգարանի կերպարվեստի հետազոտման բաժնի փոխտնօրեն և պատկերասրահի ղեկավար։ 1920-30-ականներին կազմակերպել է ցուցահանդեսներ։ 1937 թվականին աքսորվել է. տարբեր աղբյուրներ նշում են Ռոստով կամ Նովգորոդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||
- Մայիսի 15 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 19 մահեր
- 1954 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լազարյան ճեմարանի սաներ
- Ռուս արվեստագետներ
- Ռուս գրականագետներ
- Ռուս թատերագետներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս թարգմանիչներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային գրականագետներ