Աբրահամ Սարգսյանը ծնվել է 1927 թվականի մարտի 20-ին, ՀԽՍՀ Իջևանի շրջանիՍևքար գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստանացել է Երևանում, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայում։
1952 թվականին ավարտել է Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը, ստացել երկաթուղիների կառուցման գործում ճարտարագետի մասնագիտություն։
Աբրահամ Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Հայհիդրոէներգոշին» վարչությունում` որպես աշխղեկ, տեղամասի պետ։ Աշխատել է «ԳյումուշՀԵԿում», այնուհետ աշխատանքային նշանակում է ստացել «Աթարբեկյան ՀԵԿ-ում»` որպես տեղանքի ղեկավար։ 1962-1967 թվականներին գլխավորել է «ՏաթևՀԷԿի» շինարարությունը։ Ավելի ուշ ղեկավարել է «ՀրազդանՋԷԿի» շինարարանական աշխատանքները։
Աբրահամ Սարգսյանի ընդունակություններն ու կազմակերպչական տաղանդն առավել վառ դրսևորվել են «Արփա-Սևան» բացառիկ դժվարին կառույցի շինարարական աշխատանքների տարիներին[1]։
1969 թվականին Սևանա լիճը փրկելու համար ստեղծվել է «Արփա-Սևան ստրոյ» հատուկ վարչություն, որին հանձնվել է յուրահատուկ 50 կմ երկարություն ունեցող թունելի կառուցումը` Արփա գետից Սևանա լիճ ջուր տեղափոխելու համար։
Արփա-Սևան թունելի շինարարությունը՝ Աբրահամ Սարգսյանի գլխավորությամբ
«Արփա-Սևան» թունելի շինարարության ղեկավարի պաշտոնը վստահվեց Աբրահամ Սարգսյանին՝ գիտակցելով, թե որքան մեծ էին նրակազմակերպչական և աշխատանքային կարողությունները` և՛ որպես շինարար, և՛ որպես անձ, ովհասկանում է այս կարևոր գործի կարևորությունն ու անհրաժեշտությունը։
Նա օժտված էր հիանալի կազմակերպչական տաղանդով, վճռականությամբ, քրտնաջան աշխատելու ունակությամբ և աշխատողների հանդեպ հատուկ ուշադրությամբ։ Քսան տարի շարունակ Աբրահամ Սարգսյանը ղեկավարում էր այս հատուկ շինարարական աշխատանքները։ Հաղթահարելով դժվարանցանելի ու չկանխատեսված աշխատանքները՝ Աբրահամ Սարսգյանը և իր թիմը պատվով հատեցին 50 կիլոմետրանոց եզրագիծը։
«Արփա-Սևանի» շահագործումից հետո՝ 1981 թ.-ին աշխատանքներ սկսվեցին 21 կմ հեռավորության վրա։ Այդ աշխատանքների նպատակն էր Մեղրաձորում կառուցել «Որոտան-Արփա» երկաթուղային թունել՝ 4.5 կմ երկարությամբ, և կազմարեպել Թալինի շրջանում ոռոգման թունելիկառուցման աշխատանքները, ինչպես նաև Դիլիջանում սողանքային հսկողության միջոցառումներանցկացնել։
Զուգահեռաբար, շինարարական աշխատանքներ էին ընթանում Երևանի մի շարք ստորգետնյա անցումներում և բնակելի շենքերում։
Աբրահամ Սարգսյանը ավարտեց իր աշխատանքային գործունեությունը՝ որպես Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման ակտիվ մասնակից, որը անջնջելի ծանր հետք թողեց Աբրահամ Սարգսյանի սրտի վրա, ինչը և հանդիսացավ նրա հանկարծամահ լինելու պատճառներից մեկը։
Ճակատագրի հեգնանքով, Հայաստանի ամենակարևոր շինարարական նախագծերի շինարարներից Աբրահամ Սարգսյանը մահացավ 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին` Սպիտակի կործանարար երկրաշարժի օրը` սերունդներին թողնելով իր գործունեությունը՝ որպես հուշարձան` կանգուն և անվնաս։
Ես Աբրահամ Վանոեվիչին 50-ական թվականներից եմ ճանաչում. փայլուն անձնավորություն էր։ Հրազդան-Երևան երկաթգծի շինարարությունում Քաղսիի շինտեղամասի պետն էր։ Մեր մտերմությունն ավելի խորացավ Արփա-Սևան շինարարության ժամանակ։ Մարդիկ, որ ճեղքել են 50 կիլոմետրանոց այդ ամուր կեղևը և Արփայի ջրերը հասցրել Սևան, իսկապես հերոսներ են։ Դա տառապալից աշխատանք էր, որին ուղեկցում էին ստորգետնյա ուժգին ցնցումներ, օդափոխիչ սարքերն էին շարքից դուրս գալիս, խորության հետ մեծանում էր նաև վտանգը, աշխատանքները հաճախակի ընդհատվում էին, դժվարանում, լինում էին նաև դժբախտ դեպքեր։ Արփա-Սևանը հիդրոտեխնիկական շատ բարդ կառույց էր, նախատիպը չունեցող, և այն ինչ իրականացնում էին հայ շինարարները, երևակայությունից դուրս էր։ Աբրահամ Սարդսյանը սկզբից մինչև վերջ ջրատարի շինարարության ղեկավարն էր։ Բարի էր ու շատ էր սիրում մարդկանց։ Մասնագետներին աշխատանքի էր հրավիրում՝ լուծելով նրանց սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրները։ Խիստ գործունյա էր։
Մի դեպք պատմեմ։ Հանդիպեցինք Մոսկվայում, հյուրնոցում, գործուղման մեջ էինք։ Ասաց, որ մերձմոսկովյան Մոժայսկ քաղաքում տնօրենների նիստի է հրավիրվել։ Ես գիտեի, որ Մոժայսկը շատ բարձրորակ կաթի կենտրոն է։ Հումորով ասացի. «Աբրահամ ջան դե որ գնում ես՝ մի արկղ կաթ կբերես»։ Երեկոյան երբ հյուրանոց վերադարձա, տեսա սենյակում մի 60 շիշ կաթ կա շարած։ Լավ ծիծաղեցինք։ Հետո կաթը ընկերներով խմեցինք։ Այդ ժամանակ Մոսկվայի Մեծ թատրոնում (1982) նշվում էր Մարտիրոս Սարյանի 100-ամյակը։ Սարգիս Մուրադյանն էր, Ջիմ Թորոսյանը, Սուրեն Ավետիսյանը… Իրոք, Մոսկվայում մեծ տոն էր, հավաքվեցինք, բոլորս գնացինք, հետո եկանք հյուրանոցի իմ սենյակ և Մարտիրոս Սարյանի հոբելյանին և օղի էինք խմում և Մոժայսկից բերած կաթը։ Շատ տպավորիչ երեկո էր՝ անմոռանալի։ Նա՝ այդ հրաշալի մարդն ու շինարարը շատ շուտ կյանքից հեռացավ։ Նրա կինը ավելի շուտ մահացավ, և Աբրահամը չկարողոցավ տանել կորուստը, կոտրվեց, թեև լարված աշխատանքն էլ էր քայքայել նրա առողջությունը։ Նա գիտեր, որ կառույցը դարերի համար է և հպարտ էր դրանով։
- Սաբիր Ստեփանյան («Հայոսկի» ՊՓԲԸ նախագահ)
Աբրահամ Սարգսյանին գիտեմ 1963 թվականից, երբ աշխատում էինք Տաթևհէկի շինարարությունում։ Նա այդ ժամանակ շինարարության պետ էր, իսկ ես՝ տեղամասի պետ էի։ 1969 թ. հունվարին, երբ Արփա-Սևանը դարձավ առանձին կազմակերպություն,Սարգսյանը նշանակվեց այդ մասնագիտացված հատուկ տրեստի կառավարիչ։ Դա աշխարհի ամենարկար թունելնեից մեկն էր։ Եզակի էր նրանով, որ անցնում էր երկրաբանական շատ բարդ տեղանքների միջով։ Թունելախորշեորւմ երբեմն մինչև 45 աստիճան ջերմությամբ, մեկ քառակուսի մետրի վրա՝ 400 տոննա լեռնային ճնշումով,գազի վտանգավոր պոռթկումով։ Կառույցը այս տեսակետից, ոչ միայն մեծ հմտություն, այլև համարձակություն էր պահանջում։ Աբրահամ Սարգսյանը կարողացավ այդ ամենը հաղթահարել ու պատվով դուրս գալ։ Թունելախորշերի միացման ժամանակ,երբ երկուսում էլ մեծ քանակությամբ գազ էր կուտակվել, նա հրավիրեց լեռնափրկարար ջոկատի և լեռնային տեսչության պետերին, ծանր պայմաններում կատարվեց երկու միացում։ Նաաացուցեց, որ թեև արգելված է այդ պայմաններում աշխատելը, սակայն պետք է կատարել քանզի այլ ելք չկա։ Եվ դա ոչ միայն մեծ համարձակության, այլև իմաստության շնորհիվ արվեց։
Տաթևհէկի շինարարության համարյա մեկ օրում թունելագորշների մի աբողջ բրիգադ հավաքագրեց Յալթայից ու Դոնեցկից։ Նրանց տված պայման-խոստումները մեկ առ մեկ կատարել էր։ Դրա շնորհիվ էր, որ մեծ թվով թունելագործներն մինչև վերջ աշխատեցին Տաթևհէկում և Արփա-Սևանում։ Դոնեցկում նրան 24 ժամ էին տվել՝ քաղաքից հեռանալու, քանի որ նա իրենց թունելագործներին հավաքագրում էր։ Եկողների մի մասը այդպես էլ չվերադարձան:Հայաստանում առաջինը նա համարձակություն ունեցավ 10 հարկանի միաձույլ շենք կառուցել։ Եվ երկրաշարժից հետո պարզ դարձավ, ար Հայաստանում հենց այդպիսի շենքեր են հարկավոր:Հիմա արդեն աղետի գոտում նոր-նոր կառոցում են։ Տարօրինակ մի զուգադիպությամբ Աբրահամ Սարգսյաին թաղումը հենց երկրաշարժի օրը կատարվեց։ Աբրահամ Սարգսյաի շնորհիվ բնակելի շատ շենքեր շենքեր կառուցեցինք։ Արփա-Սևանի շինարարության գրեթե բոլոր աշխատողները Երևանում բնակարան ստացան, իհարկե, ովքեր գրեթե 3 տարի աշխատել էին այնտեղ։ Երևանում ինչքան ստորգետնյան անցումներ կան՝ ինքն է կառուցել։ Ամենաբարդ մետրոյի Բարեկամության կայարանի և գետնանցումային համալիրն էլ։ Եթե թունելները կառուցում ես և որպես ավարտ՝ նաև կայարանը՝ հեշտ է։ Բայց մեզ տվեցին միայն կայարանը իր անցումներով, դրանով էլ բարդ էր ու դժվար:Ամենամեծ ծանրությունը Աբրահամ Վանոեվիչի վրա էր դրված։ Պատկերացրեք ամենաառաջինը հենց այդ կայարանը շահագործման հանձնվեց։ «Արփա-Սևանի» հիդրոտեխնիկական բարդ կառույցի համար ընդամենը Լենինի շքանշան տվեցին։ Երբ «Արփա-Սևանը» 1981 թվականին ավարտեցինք անմիջապես սկսեցինք «Որոտան-Արփա» թունելի շինարարությունը։ 1988 թվականից, այսինքն, իր մահից մինչև 1988 թվականը այլևս ոչ մի բան չի արվել։ 21.5 կիլոմետրանոց թունելից հորատեցինք 18-ը։ Հանգիստ չուներ օրերով, գիշերներով մնում էր տեղամասերում, հատուկ իր համար բարձունքերի սարքած տնակներում։ Կյանք տեսած մարդ էր, աչքը՝ կուշտ։ Թեև երկու անգամ ինֆարկտ էր տարել, բայց ոչինչից իրեն չէր զրկում, Մոսկվայում էլ էին շատ սիրում։ Նվիրված մարդ էր, անսահման բարի։ Մեծ հիդրտեխնիկ էր, մեծ լեռնագործ, մեծ շինարար։
- Սերգեյ Եղյան («Արփա-Սևանշին» տրեստի, այնուհետև «Արփա-Սևան» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ)
Հիշում եմ իմ պիոներ ընդունվելու օրը հրապարակում մեր բոլոր երեխաներին հավաքեց, նկարել տվեց, հետո նկարները մեկ առ մեկ բաժանեց։ Այդ դեպքն եմ լավ հիշում, որովհետև ոչ մի անգամ մեզ համար դպրոց չի եկել։ Չեմ կարծում, թե Աբրահամ Սարգսյանը տանը այլ մարդ էր, դրսում՝ այլ։ Երբ Չեռնոբիլի աղետը եղավ, հայրս թունելագործների իր խմբով մեկնեց այնտեղ։ Պետք է թունել փորեին մինչև ատոմակայանի ռեակտորի տակը։ Եվ նրանք հիանալի կատարեցին այդ գործը։ Չէինք ուզում, որ գնար, բայց նա անդրդվելի էր։ Երևի թե նրա մահվան պատճառը նաև ճառագայթահարվելն էր
- Հովհաննես Սարգսյան (Աբրահամ Սարգսյանի որդին, «Սևան-Հրազդան-Կասկադ» ՀԷԿ–երի շահագործման տնօրեն)