Աբրահամ Շաքեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Շաքեցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունմշակութային գործիչ

Աբրահամ Շաքեցի (ծն. և մահ. թթ. անհայտ), XVIII դարի հայ մշակութային գործիչ։

1791 թվականին Հարություն Շաքեցու հետ կազմել է XVIII դարի կեսին վերաբերող պաշտոնական գրությունների մի ժողովածու՝ «Գրագրութեան գիրք» (Երևանի Մատենադարան, ձեռ. № 3592), որի մեջ կան նաև Աղվանից հակաթոռ կաթողիկոս Ներսեսի (1720—1763) և նրա ժամանակակից մի շարք անձանց կոնդակների, բանադրագրերի, խնդրագրերի պատճեններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 42