Աբրահամ Մինիոն
Աբրահամ Մինիոն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1640[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 27, 1679[4] (38 տարեկան) |
Մահվան վայր | Ուտրեխտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ծաղիկներ պատկերազարդող և նկարիչ |
Ժանր | նատյուրմորտ և ծաղկային նատյուրմորտ |
Թեմաներ | գեղանկարչություն[5] և նատյուրմորտ[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Flowers and Fruit?, Flowers in a metal vase in a niche? և Flowers in a Glass Vase? |
Աշակերտներ | Elias van den Broeck? |
![]() |
Աբրահամ Մինիոն, (գերմ.՝ Abraham Mignon, հունիսի 21, 1640[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն - մարտի 27, 1679[4], Ուտրեխտ), գերմանալեզու նիդերլանդացի նկարիչ, նատյուրմորտի վարպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1640 թվականի հունիսին, գերմանացի վաճառականի ընտանիքում, մկրտվել է հունիսի 21-ին։ Երբ փոքրիկը դարձավ 7 տարեկան, հայրը, որպես օգնական, նրան տեղավորեց նկարիչ Յակոբ Մարելի մոտ[6]։ Մարելը նատյուրմորտի ստեղծման գործում մասնագիտացված էր, Աբրահամը նրա լավագույն աշակերտներից էր։
Հետագայում Մարելը Գերմանիայից տեղափողվեց Հոլանդիա, իր հետ վերցնելով Մինիոնին։ Նկարիչները բնակեցվեցին Ուտրեխտում, այստեղ Մինիոնը ուսուցանեց տեղացի նկարիչ Յան Դեվիդս դե Հեմի արվեստանոցում (1606-1684), իսկ 1669 թվականին դարձավ Գիլդի Լուկի անդամ։ 1676 թվականին նկարիչը վերադարձավ Ֆրանկֆուրտ։ Մինիոնի աշակերտն էր Էլիաս վան դեն Բրուկը։ 1679 թվականին Աբրահամը Մինիոնը մահացավ Ուտրեխտ քաղաքում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինիոնը հիմնականում աշխատում էր բացառապես նատիուրմորտ ոճում, մերթընդմերթ անդրադառնում էր նաև դիմանկարչությանը։ Նրա կտավներում վառ, գունեղ ծաղիկներն ու մրգերը հակադրության մեջ են մուգ ֆոնի հետ։ Նկարչի ստեղծագործություններին հատուկ են կոմպոզիցիաների նրբագեղությունն ու կշռադատվածությունը, ինչպես նաև նկարի դետալների մանրակրկիտությունը։
Մինիոնի նկարները հայտնի էին գեղանկարներ հավաքագրողների շրջանում, որոնց թվում էր ֆրանսիացի թագավոր Լյուդովիգ XIV: Նկարչի մահից հետո նրանք ցաք ու ցրիվ եղան աշխարհի թանգարաններով։ Նրանց մեծ մասը գտնվում է Դրեզդենի պատկերասրահում, 6 նկար գտնվում են Լուվրում, 4 նկարն էլ՝ Էրմիտաժում։
Լավագույն ստեղծագործությունների ցուցակը[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կատվի և ընկնող ծաղիկներով լի ծաղկամանի նատյուրմորտ»
- «Ոստրեով, մրգերով և ճենապակով նատիուրմորտ»
- «Կնոջ կազմվածքով տոնդո ծաղիկների ծաղկաշղթայում»
- «Ծաղկային նատյուրմորտ մկներով և միջատներով»
- «Որսորդական ռազմաավարով նատյուրմորտ»
- «Մրգերով, բանջարեղենով և թռչնի բույնով նատյուրմորտ»
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Работы в музеях мира»։ Artcyclopedia։ Վերցված է 2017-12-31
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bénézit E. Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays (ֆր.) — Paris: 1976. — ISBN 978-2-7000-0149-5
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Biografisch Portaal — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 Czech National Authority Database
- ↑ И. Мосин, А. Савельева. Большая иллюстрированная энциклопедия. Мастера живописи. 1000 художников от Возрождения до модернизма / Вып. Редактор С.Ю. Афонькин. - Вильнюс: UAB “Bestiary”, 2012. - С. 59. - 208 с. - ISBN 978-609-456-105-4.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աբրահամ Մինիոն կատեգորիայում։ |