Աբրահամ Ղուկասով (գինեգործ)
Աբրահամ Ղուկասով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1904[1] |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Կրթություն | Ադրբեջանի տեխնիկական համալսարան (1926) և Կուբանի պետական ագրարային համալսարան (1930) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1979) |
Մասնագիտություն | գինեգործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ |
Աբրահամ Իվանի Ղուկասով (սեպտեմբերի 17, 1904[1], Գանձակ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ գինեգործ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1980): ՌԽՖՍՀ վաստակավոր գյուղատնտես (1975)[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբրահամ Ղուկասովը ծնվել է 1904 թվականի սեպտեմբերի 17 (30)-ին Կիրովաբադ (Գանձակ) քաղաքում, ծառայողի ընտանիքում։ 1914-1924 թվականներին սովորել է միջնակարգ դպրոցում, իսկ 1924-1926 թվականներին`Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետում։ 1927 թվականին տեղափոխվել է Կուբանի գյուղատնտեսական ինստիտուտ, որն ավարտել է 1930 թվականին և աշխատանքի է անցել «Անապա» խաղողագործության և գինեգործության փորձարարական կայանի խաղողագործության բաժնում, եղել ասիստենտ, այնուհետև տեղափոխվել է Ադրբեջան զոնային խաղողագործության և գինեգործության փորձարարական կայան, որտեղ 1931-1941 թվականներին ղեկավարել է գյուղատնտեսական տեխնոլոգիաների բաժինը։ 1941-1946 թվականներին ծառայել է Կարմիր բանակում։ Ղուկասովը ղեկավարել է Ադրբեջանի բազմամյա տնկարկների գիտահետազոտական ինստիտուտի Կիրովաբադի փորձարարական խաղողագործության կայանի գյուղատնտեսական տեխնիկայի բաժինը։ 1947 թվականին ընդունվել է ԽՄԿԿ (բ) շարքերը։ 1951-1973 թվականներին ղեկավարել է Կուբանի գյուղատնտեսական ինստիտուտի խաղողագործության բաժինը։ 1952-1983 թվականներին աշխատել է Կուբանի գյուղատնտեսական ինստիտուտի խաղողագործության ամբիոնում (1952-1973 թվականներին՝ ամբիոնի վարիչ)[3]։
Հասարակական, մանկավարժական և գիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղուկասովը հաջողությամբ համատեղել է գիտական և մանկավարժական աշխատանքը հասարակական աշխատանքների հետ։ 1952-1953 թվականներին եղել է Կուբանի գյուղատնտեսական ինստիտուտի խաղողի և մրգերի և բանջարեղենի ֆակուլտետների կուսակցական կազմակերպության քարտուղարն։ Մանկավարժական գործունեության ընթացքում Ղուկասովն իրեն դրսևորել է որպես նախաձեռնող փորձառու ուսուցիչ, մասնակցել է ինստիտուտի հետազոտական աշխատանքներին և արտադրության մեջ գիտական նվաճումների իրականացմանը[4]։
Աշխատանքները վերաբերում են խաղողի վազի ձևավորման և էտման եղանակների մշակմանը։ Հիմնավորել է լայնաշարք (2,5-3 մ) բարձրաանոստաբուն խաղողի մշակության առավելությունը Կրասնոդարի մարզի և Ադրբեջանի՝ ծածկ չունեցող տարածքներում։ Ղուկասովը մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է։ Հիմնական աշխատանքներից են՝ «Խաղողի թփերի կտրում և ձևավորում» (1965), «Կիսաֆաբրիկատներ և միակողմանի կազմավորումներ Կուբանի խաղողագործության ապաստարանների գոտում» (1965), «Խաղողի թփերի ձևավորում Կրասնոդարի երկրամասի Սև ծովի ափին» (1965), «Խաղողի այգիներ» (1959):
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատվո նշան» շքանշան
- «Աշխատանքային վաստակի համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդա
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
- ՌԽՖՍՀ վաստակավոր գյուղատնտես (Q4187914)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Виноградарство Краснодарского края, Краснодар, 1965 (համահեղինակ)։
- Системы культуры винограда.-В. кн.: Виноградарство Краснодарского края. Краснодар, 1992.
- Биологические и экономические основы широкорядной высокоштамбовой культуры винограда.- Тр. /Кубанского с.-х. института, 1974.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14906
- ↑ «Виноградарство и виноделие в Краснодарском крае -- Гукасов Абрам Иванович». www.vitis.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ «ГУКАСОВ Абрам Иванович | Люди». sortov.net. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
|
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Գանձակ քաղաքում ծնվածներ
- Մահվան ամսաթիվը չորոշված անձինք
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գինեգործներ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Կուբանի պետական ագրարային համալսարանի շրջանավարտներ