Jump to content

Աբրահամ Կիբիվոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Կիբիվոտ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1996(1996-06-04) (30 տարեկան) կամ ապրիլի 6, 1996(1996-04-06)[1] (30 տարեկան)
ԾննդավայրUasin Gishu County, Քենիա[2]
Քաղաքացիություն Քենիա
Մասնագիտությունթեթևատլետ
 Abraham Kibiwot Վիքիպահեստում

Աբրահամ Կաբիվոտ (անգլ.՝ Abraham Kibiwot; հունիսի 4, 1996(1996-06-04) կամ ապրիլի 6, 1996(1996-04-06)[1], Uasin Gishu County, Քենիա[2]), քենիացի աթլետ, որը մասնագիտացած է խոչընդոտավազքում և երկար տարածությունների վազքում: 2023 թվականի աշխարհի առաջնության և 2016 թվականի Աֆրիկայի առաջնության բրոնզե մեդալակիր 3000 մետր խոչընդոտավազքում: 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից, 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիբիվոտն իր նորամուտը նշել է 2013 թվականի Աֆրիկայի աթլետիկայի պատանեկան առաջնությունում՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը 2000 մ խոչնդոտներով վազքում։

2015 թվականին նա ոսկե մեդալ է նվաճել Աֆրիկայի աթլետիկայի պատանեկան առաջնությունում։ Նա ավարտել է այդ մրցաշրջանը 8:22,10 րոպե անձնական առավելագույն արդյունքով Լոնդոնի ադամանդե լիգայի մրցաշարում:

2016 թվականի մրցաշրջանում քենիացին աչքի է ընկել ադամանդե լիգայում՝ սկսելով 8:09.25 անձնական լավագույն արդյունքով և Դոհայում զբաղեցնելով երրորդ տեղը: Նույն տարում նա երկրորդն էր Պեկինում Իեզեկիել Քեմբոյից հետո և հաղթել է իր առաջին մրցաշարը Լոզանում՝ Athletissima- ում: 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ազգային ընտրական մրցաշարում Կիբիվոտը չի կարողացել որակավորվել քառամյակի մեկնարկի համար:

Աֆրիկայի 2016 թվականի աթլետիկայի առաջնությունում քենիացին նվաճել է իր առաջին մեդալը՝ բրոնզը՝ պարտվելով եթովպացիներ Չալա Բեյոյին և Տոլոսա Նուրգիին։

2019 թվականին Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում Կիբիվոտը զբաղեցրել է յոթերորդ տեղը։ 2021 թվականին Աբրահամը մասնակցել է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին։ Հաղթարշավում նա 8:19.41 արդյունքով 10-րդն է հասել եզրափակչի ֆինիշ։

2022 թվականին ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունում Կիբիվոտը 8։ 28,95 արդյունքով խոչնդոտներով վազքում զբաղեցրել է հինգերորդ տեղը։

2023 թվականի օգոստոսի 22-ին աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել ստիպլ-չեզում: Բուդապեշտում նա տարածությունն անցել է 8:11.98 րոպեում[3][4]։

Անձնական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վազքատարածություն Ժամանակ Հորիզոնական Թվական
3000 մետր խչ․ 8.05,72 - 2019
3000 մետր 7.56,05 - 2021
5000 մետր 14.10,80 - 2015

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 World Athletics database
  2. 1 2 https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/athletics/athlete-profile-n1459358-kibiwot-abraham.htm
  3. «Результаты 4 дня чемпионата мира 2023 по легкой атлетике в Будапеште (22 августа)». speedskating.ru. Արխիվացված օրիգինալից 2023-08-23-ին. Վերցված է 2023-08-23-ին.
  4. «Четвертый день чемпионата мира». uzathletics.uz. Արխիվացված օրիգինալից 2023-08-23-ին. Վերցված է 2023-08-23-ին.