Աբրահամ Բոլորաձորեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբրահամ Ծաղկողից)
Աբրահամ Բոլորաձորեցի
Ծնվել է15-րդ դար
Վախճանվել է15-րդ դար
Ազգությունհայ
Մասնագիտություննկարազարդող և մանրանկարիչ
Ուշագրավ աշխատանքներԱվետարան (5303)

Աբրահամ Բոլորաձորեցի (Տեր Աբրահամ, Աբրահամ ծաղկող, 15-րդ դար - 15-րդ դար), հայ մանրանկարիչ, նկարազարդող։ Աշակերտել է Դանիել Աստվածաբան րաբունապետին՝ Սևանավանքում[1][2][3]։ Բոլորաձորի վանքի (Վայոց ձոր, Սրկղունք) առաջնորդ (1476 թվականից), Ավագտեր վարդապետի եղբորորդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից՝ «Պայծառակերպություն» (Ավետարան, 1495)։ Ներքևում՝ Աբրահամը (ձախից) և եղբայրը՝ Զաքարիան։ Մանրանկարները կատարված են 1498-ին։ Աջից՝ Մատթեոս ավետարանիչը (Ավետարան, 1475): Երկուսն էլ գտնվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում

Բոլորաձորի վանքի (Բոլորաբերդի) վանական Աբրահամի անունը հիշատակվում է 1461 թվականից։ Ապրել է 15-րդ դարում[2]։ Հայտնի մանրանկարիչ էր Սյունյաց աշխարհի Վայոց ձոր գավառի Բոլորաձորի վանքում։ 15-րդ դարի վերջերին Տաթևի վանքում ձեռագրեր է նկարազարդել, կատարելագործելով իր արվեստը, մեծապես օգտվել Գլաձորի և Տաթևի մանրանկարչության դպրոցների ավանդույթներից[2]։ Նկարազարդել է 10 մատյան (Ավետարաններ (ձեռ. № 8409, 2634, 221, 7770, 6865, 5303), երկուսը՝ 1475 թվականին, 1482, 1495), Հայսմավուրք № 6268 (1474), Ճաշոց № 2781 (1476), Ճառընտիր № 942 (1478), Շարակնոց (№ 1579), պահվում է Մատենադարանում, մեկը՝ Երուսաղեմի (№ 3230), մեկը՝ Վիեննայի (№ 403), երկուսը՝ Էջմիածնի (№ 129, 322) մատենադարաններում, որոնցում նկատելի է Գլաձորի մանրանկարչության դպրոցի և Թորոս Տարոնացու ազդեցությունը (ձեռ. № 5303)[1][2], օրինակել է Մանրուսմունք (1484)[3] և այլն։ Ձեռագրերում զետեղել է նաև պատվիրատուների նկարները, լուսանցքներում թողել բացատրական ոտանավորներ։ 1495 թվականի ավետարանի «Պայծառակերպության» նկարի ցածում Աբրահամը տեղավորել է իր և եղբոր՝ Զաքարիայի պատկերները (թվագրված ՋԽԷ֊1498)։ Նրա բազմաթիվ պատկերազարդումները հայ միջնադարյան մանրանկարչության կարևոր էջերից են, կատարված են վարպետությամբ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 13, էջեր 13 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 3.
  3. 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 40.
  4. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 40-41 — 720 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Խաչիկյան Լ. Ս., մաս 1-2, Ե., 1958֊1967
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 40