Աբրահամ Բոլորաձորեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբրահամ Բոլորաձորեցի
Ազգությունհայ
Մասնագիտություննկարազարդող և մանրանկարիչ
Ա բ ր ա հ ա մ (Բ ո լ ո ր ա ձ ո ր ե ց ի)։ Ձախից՝ «Պայծառակերպություն»։ Ավետարան։ 1495։ Ներքևում՝ Աբրահամը (ձախից) և եղբայրը՝ Զաքարիան։ Մանրանկարները կատարված են 1498-ին։ Աջից՝ Մատթեոս ավետարանիչը։ Ավետարան։ 1475 (երկուսն էլ Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում)։

Աբրահամ Բոլորաձորեցի (Տեր Աբրահամ, Աբրահամ ծաղկող), 15-րդ դարի երկրորդ կեսի հայ մանրանկարիչ։ Աշակերտել է Դանիել Աստվածաբան րաբունապետին՝ Սևանավանքում[1]։ Բոլորաձորի վանքի (Վայոց ձոր, Սրկղունք) առաջնորդ (1476 թվականից), Ավագտեր վարդապետի եղբորորդին։

Բոլորաձորի (Բոլորաբերդի) վանքի վանական Աբրահամի անունը հիշատակվում է 1461 թվականից։ Նկարազարդել է 10 մատյան (Ավետարաններ (ձեռ. № 8409, 2634, 221, 7770, 6865, 5303), երկուսը՝ 1475 թվականին, 1482, 1495), Հայսմավուրք № 6268 (1474), Ճաշոց № 2781 (1476), Ճառընտիր № 942 (1478), Շարակնոց (№ 1579), պահվում է Մատենադարանում, մեկը՝ Երուսաղեմի (№ 3230), մեկը՝ Վիեննայի (№ 403), երկուսը՝ Էջմիածնի (№ 129, 322) մատենադարաններում, որոնցում նկատելի է Գլաձորի մանրանկարչության դպրոցի և Թորոս Տարոնացու ազդեցությունը[1], օրինակել է Մանրուսմունք (1484) և այլն։ Ձեռագրերում զետեղել է նաև պատվիրատուների նկարները, լուսանցքներում թողել բացատրական ոտանավորներ։ 1495 թվականի ավետարանի «Պայծառակերպության» նկարի ցածում Աբրահամը տեղավորել է իր և եղբոր՝ Զաքարիայի պատկերները (թվագրված ՋԽԷ֊1498)։ Նրա բազմաթիվ պատկերազարդումները հայ միջնադարյան մանրանկարչության կարևոր էջերից են, կատարված են վարպետությամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 13, էջեր 13 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
  2. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 40-41 — 720 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչիկյան Լ. Ս., ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մաս 1-2, Ե., 1958֊1967
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 40 CC-BY-SA-icon-80x15.png