Աբրահամ Բախշունի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Աբրահամ Բախշունի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1915 |
Ծննդավայր | Թալիշ |
Վախճանվել է | 2002[1] |
Մասնագիտություն | Բանաստեղծ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աբրահամ Բախշունի Վիքիդարանում |
Աբրահամ Բախշունի (Բախշի Դավթի Աբրահամյան, մայիսի 2, 1915, Թալիշ - 2002[1] 2005), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952 թ.-ից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Ծնվել է Թալիշ (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) գյուղում։ Մի քանի տարի սովորել է Երևանի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում։ 1934-1935 թթ.-ին որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Ադրբեջանի Խանլարի շրջանի Չովդար գյուղի միջնակարգ դպրոցում։ Հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1937-1940 թթ.-ին եղել է Խանլարի շրջանի «Ազնիվ աշխատանք» թերթի պատասխանատու քարտուղարը, 1940 թ.-ից՝ խմբագիրը, 1942-1946 թթ.-ին՝ Ադրբեջանի կոմկուսի Խանլարի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1946-1947 թթ.-ին՝ Դաշքեսանի կուսշրջկոմի երկրորդ քարտուղար, 1947-1974 թթ.-ին՝ Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի սեփական թղթակիցը Կիրովաբադի գոտու հայաբնակ շրջաններում։
Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Այրվող միջօրե» բանաստեղծությունների ժողովածուն (Մոսկվա, 1973)[2]։
Ա. Բախշունու երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանաստեղծություններ, Բաքու, Ազերնեշր, 1948, 32 էջ։
- Սրտի կանչը (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1955, 100 էջ։
- Սրտիս հետ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 115 էջ։
- Այրվող միջօրե (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1965, 139 էջ։
- Միջօրեից հետո (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1974, 144 էջ։
- Բարի լույս (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1975, 136 էջ։
- Փոթորկված լռություն (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 164 էջ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5429
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 96