Աբրահամ Այվազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Աբրահամ Այվազյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1846 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 5, 1909 |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բանասեր, բանաստեղծ և խմբագիր |
Կրթություն | Պեզճյան մայր վարժարան |
Աշխատավայր | Մամուլ |
Աբրահամ Այվազյան Վիքիդարանում |
Աբրահամ Հակոբի Այվազյան (1846, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 5, 1909, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ բանասեր, բանաստեղծ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Մայր վարժարանում։ 1863 թվականին եղել է Արտավազդյան թատերական ընկերության անդամ։ 1865 թվականին մեկնել է Խարբերդ, զբաղվել ուսուցչությամբ։ Մեկ տարուց վերադարձել է Պոլիս, իր եղբոր՝ Գևորգ Այվազյանի հետ 1869 թվականին հիմնել է «Մամուլ» երգիծաթերթը։ «Մամուլ» պարբերականում և այլ թերթերում տպագրել է հոդվածներ, ակնարկներ։ «Բյուզանդիոն» թերթում տպագրել է մի շարք նշանավոր հայերի կենսագրություններ։ 1860-ականներին լույս է ընծայել բանաստեղծությունների և այլ բնույթի մի քանի գրքույկներ, ինչպես «Արտասուք հայ մանկան», «Ի մահ Մամիկոնյան Վարդանա հայ դյուցազնին» (1862), «Առաջին մրմունջք» (1864), «Անակրեոնյան նվագք» (1865) և այլն։ Առավել ուշագրավ է նրա «Շար հայ կենսագրությանց» (1893) եռհատոր աշխատությունը, որը պարունակում է XVIII-XIX դարերի մշակութային մի շարք գործիչների կենսագրությունները։ Հակառակ համիդյան գրաքննական խստություններին, այդ հատորում տեղ են գտել նաև Խաչատուր Աբովյանն ու Միքայել Նալբանդյանը, գրաքննական նկատառումներով առաջինը ներկայացվել է որպես Քանաքեռցի Խաչատուր, Նալբանդյանը որպես Միքայել Պայտարյան[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ 86