Աբու (հրաբուխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբու (այլ կիրառումներ)
Աբու
ճապ.՝ 阿武火山群
Տեսակհրաբուխ
Երկիր Ճապոնիա
Վարչատարածքային միավորՅամագուտի
Բարձրությունը ծովի մակարդակից641 մետր
Սմիթսոնիան կոդ283001

Աբու (ճապ.՝ 阿武火山群), հրաբուխ Ճապոնական Հոնսյու կղզում՝ Յամագուտի պրեֆեկտուրայում։

Աբուն վահանային հրաբուխ է, բարձրությունը 641 մետր է։ Գտնվում է Ճապոնական ծովից ոչ շատ հեռու, Հիրոսիմայից 80 կմ արևմուտք։ Այս բլրակը համարվում է տվյալ վայրում գտնվող բլրակներից ամենաբարձրը։ Հրաբուխի շուրջ բոլորը գտնվում են 40 խարամային կոներ և հրաբխային գմբեթներ, ստորջրյա հրաբխային բեկորներ, որոնք զբաղեցնում են 400 կմ2։ Հրաբուխը առաջացել է ֆիլիպինյան սալի տեղաշարժվելուց հետո։ Հրաբխից գերազանցապես ձևավորված են բազալտ, դացիտ և անդեզիտ ապարները։ Հրաբուխը սկսել է գործել վաղ պլիոցենից մինչև ուշ պլիոցեն և հոլոցեն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]