Աբու Սուֆյան իբն Հարբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբու Սուֆյան իբն Հարբ
أبي سفيان صخر بن حرب بن أمية بن عبد شمس بن عبد مناف بن قصي الأموي القرشي.png
 
Մասնագիտություն՝ վաճառական
Դավանանք իսլամ
Ծննդյան օր 565[1]
Ծննդավայր Մեքքա, Հիջազ
Վախճանի օր օգոստոսի 1, 652
Վախճանի վայր Մադինա, Սաուդյան Արաբիա
Գերեզման Al-Baqi'
Թաղված Al-Baqi'
Քաղաքացիություն Black flag.svg Ուղղահավատ խալիֆների պետություն
Հայր Harb ibn Umayyah?
Ամուսին Hind bint Utbah? և Safiyyah bint Abi al-'As?
Զավակներ Մուավիա, Ռամլա բինթ Աբի Սուֆյան, Yazid ibn Abi Sufyan? և Ziyad ibn Abi Sufyan?

Աբու Սուֆյան իբն Հարբ

Աբու Սուֆյան իբն Հարբ ալ-Ումավի, հայտնի է որպես Աբու Սուֆյան (արաբ․՝ أبو سفيان‎‎,Մեքքա-650, Մեդինա)` Մեքքայի տիրակալ(622-630) : Եղել է մարգարե Մուհամեդի ամենաանհաշտ թշնամին։ Ընդունել է մահմեդականություն Մեքքայի մուսուլմանների կողմից նվաճելուց հետո։Նրա որդի Մուավիան դարձել է Օմայան դինաստիայի առաջին խալիֆը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մեքայում, հիջրայից մոտավորապես 56 տարի առաջ (մոտավորապես 565 թվականին)։ Ծագում էՄեքքայի հարուստ և հեղինակավոր մեքքայական բանու ումայա (Օմայան) կլանից։ Առևտրի նպատակով հաճախ քարավաններով մեկնում էին Սիրիա։ Եղել է Մեքքայի բացառիկ մարդկանցից մեկը, ով կարողացել է գրել և կարդալ[2] ։ Աբու Սուֆյանը երկար ժամանակ եղել է կուրայշիտների քաղաքական առաջնորդը և մահմեդականների հակառակորդը։ Սակայն չկա ոչ մի ապացույց այն մասին, որ նա անձամբ հետապնդումների ժամանակ տանջել է մուսուլաններին[2]։ Մուսուլմանների դեպի Մեդինա աքսորի երկրորդ տարում մեծ առևտրական քարավանը, որը ղեկավարում էր Աբու Սուֆյանը, Սիրիայից վերադառնում էր Մեքքա։ Իմանալով այդ մասին Մուհամեդը հրամայում է բռնել նրան։ Սակայն Աբու Սուֆյանը իմանալով մուսուլմանների մտադրության մաիսն փոխեց ուղղությունը։ Մեքքացիները կարողացան խուսափել բախումից և բարեհաջող վերադարձան Մեքքա։ Աբու Սուֆյանի վերադարձից հետո կուրայշիտները զինեցին հազար հոգանոց բանակը և շարժվեցին դեպի Մեդինա։ Ի պատասխան դրան մուսուլմանները հավաքեցին մոտավորապես 300 մարդ, որը մեքքացիներին դիմավորեց Բադր ջրհորի մոտ։ Բադրի ճակատամրտում կուրայիշտների բանակը պարտություն կրեց[2]։ Աբու Ջահալի մահից հետո Բադրայի ճակատամարտի ժամանակ Մեքքայի կառավարումը անցնում է Աբու Սուֆյանին։ Նա կարողացավ պատրաստել բավականին ուժեղ բանակ, որը հիջրայի երրորդ տարում դուրս է գալիս մուսուլմանների դեմ և կարողացավ Ուխուդի ճակատամարտում նրանց պարտության մատնել։ Այս ճակատամարտում սպանվել է Համզան և Մուհամեդի այլ հայտնի կողմնակիցներ։ Ուխուդի ճակատամարտից հետո Աբու Սուֆյանը գլխավորեց մեքքացիներին մինչև մուսուլմանների կողմից քաղաքի գրավումը[2]։ Աբու սուֆյանը անձամբ է գլխավորել կուրայշիտների բանակը ռվայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում և այլ կռիվներում։ Հիջրայի ութերորդ տարում Կուրայշիտները խախցտեցին Հուդաբինյան խաղաղության պայմանագիրը, որը պատճառ դարձավ մուսուլմանական 10 հազարանոց բանակի դեպի Մեքքա հարձակմանը։ Աբու Սուֆյանը ժամանեց Մեդինա և չկարողացավ պայմանավորվել Մուհամեդի հետ, որպեսզի վերականգնվի խաղաղության պայմանագիրը։ Մուսուլմանների կողմից Մեքքայի նվաճման նախօրեին Աբու Սուֆյանը ժամանեց մուսուլմանների ճամբար, կապվեց Աբաս իբն Աբդ ալ-Մութալիբի հետ և նրա հետ ժամանեց Մուհամեդ մարգարեի մոտ։ Այնտեղ Աբու Սուֆյանը հայտարարեց իսլամի ընդունման մասին և պայմանավորվեց Մեքքայի հանձման մասին։ Մուհամեդը խոստացավ պաշտպանել մեքքացիներին, որոնք չէին ընդիմանալու մուսուլմանական զորքին։ Որից հետո մուսուլմանները առանց արյուն թափելու գրավեց Մեքքան։ Մտնելով Կաաբ, մարգարեն կործանեց բոլոր հեթանոսներին, որոնք գտնվում էին այնտեղ և հայտարարեց իր բոլոր թշնամիների ներման մասին։

Իսլամը ընդունելուց հետո Աբու Սուֆյանը մուսուլմանների հետ միասին կռվում էր Հուայնի կռվում, մասնակցել է Տաիֆի պաշարմանը։ Հետո Մուհամեդը նրան ուղարկեց Նաջրան՝ որպես փոխարքա։ Աբու Բաքր և Ումար Աբու Սուֆյանի խալիֆայության ժամանակ զբաղեցրեց պետական պաշտոններ։ 70 տարեկան հասակում գտնվում էր մուսուլմանական բանակի կազմում՝ կռվելով Բյուզանդիայի և Սիրիայի դեմ։ Նրա որդի Յազիդը ղեկավարում էր ջոկատներ Յարմուկի կռվի ժամանակ։ Այդ կռվում մասնակցում էր նաև Աբու Սուֆյանը։ Նրա մյուս որդին՝ Մուավիան դարձավ Օմայանների դինաստիայի հիմնադիրը, որը 100 տարի կառավարեց Խալիֆայությունը։ Աբու Սուֆյանը մահացավ 91 տարեկան հասակում Մեդինայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Али-заде А. А. Абу Суфьян ибн Харб : [арх. 1 октября 2011] // Исламский энциклопедический словарь. — М. : Ансар, 2007. — 400 с. — (Золотой фонд исламской мысли). — ISBN 5-98443-025-8.

  1. Али-заде А. Исламский энциклопедический словарьМ.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8
  2. 2,0 2,1 2,2 2,3 Али-заде, 2007.