Աբու Նուայմ ալ-Իսֆահանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբու Նուայմ ալ-Իսֆահանի
Ծնվել է948[1][2][3][4]
Սպահան, Իրան
Մահացել է1038[1][2]
Սպահան, Իրան
ՔաղաքացիությունBlack flag.svg Աբասյան խալիֆայություն
Դավանանքիսլամ, սուննի իսլամ և շաֆի
Մասնագիտությունմուհադիս և պատմաբան
Գործունեության ոլորտHadith studies?
Տիրապետում է լեզուներինարաբերեն[1]
Հայտնի աշակերտներAl-Khatib al-Baghdadi?

Աբու Նուայմ Ահմադ իբն Աբդուլլահ ալ-Իսֆահանի կամ ալ-Ասբահանի (արաբ․՝ أبو نعيم الأصبها‎‎, 948[1][2][3][4], Սպահան, Իրան - 1038[1][2], Սպահան, Իրան), միջնադարյան պարսիկ[5][6] մուսուլման աստվածաբան, պատմաբան, գիտնական[7] և հադիսագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա լրիվ անունը. Աբու Նուայմ Ահմադ իբն Աբդուլլահ իբն Ահմադ իբն Իսհակ իբն Մուսա իբն Մեհրան ալ-Միհրանի ալ-Ասբահանի (արաբ․՝ أبو نعيم أحمد بن عبد الله بن أحمد بن إسحاق بن موسى بن مهران المهراني الأصبهاني‎‎): Ծնվել 947 թվականին բուիդյան Սպահանում (ներկայիս Իրանը): Նրա հայրը եղել է հադիսագետ գիտնականներից մեկը: Հադիսներ էր լսում ատ-Թաբարանիից, Հակիմ Նիշապուրիից, Աբու Բաքր ալ-Աջուրրիից և շատ ուրիշներից: Նրա կողմից հադիսներ անցան Ալ-Խաթիբ ալ-Բաղդադին և ուրիշներին:

Աբու Նուայմ ալ-Իսֆահանին այնպիսի աշխատությունների հեղինակ է, ինչպիսիք են Հիլյատ ալ-ավլիյա (حلية الأولياء‎), Մուջամ աս-սահաբա (معجم الصحابة‎), Տարիխ Իսֆահան (تاريخ أصبهان‎), Սիֆատ ալ-ջաննա (صفة الجنة‎), Դալաիլ ան-նուբուվվա (دلائل النبوة‎), Ֆադաիլ աս-սահաբա (فضائل الصحابة‎), Ուլում ալ-հադիս (علوم الحديث‎), ան-Նիֆիկ (النفاق‎) և այլն:

Աբու Նուայմը շաֆիթյան մազհաբի հետևորդ էր, իսկ նրա «Հիլյատ ալ-ավլիյա» աշխատությունը զգալիորեն ազդել սուֆիզմի զարգացման վրա: Նա, ըստ ամենայնի, եղել է աշարիակ:

Հաջիրով նա մահացել է 430 թվականին (1038 թվական)[8] Սպահանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119462567 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 Faceted Application of Subject Terminology
  4. 4,0 4,1 LIBRIS
  5. Frye ed. by R.N. (1975)։ The Cambridge history of Iran. (Repr. ed.)։ London: Cambridge U.P.։ էջ 461։ ISBN 978-0-521-20093-6։ «The authors of most of these works, which have been the mainstay of Sufi literature to this day within the khanaqahs, were Persians, such men as Kalabadhi, Sarraj, Makki, Sulami and Abu Nu'aim.» 
  6. Meri Josef W. (January 2006)։ Medieval Islamic Civilization, Volume 1 An Encyclopedia։ Routledge։ էջ 401։ ISBN 978-0-415-96691-7։ «Al-Isfahani Abu Nu‘aym Ahmad b. ‘Abdallah, was born in Isfahan in around AH 336/948 CE. Although he wrote exclusively in Arabic, he was of Persian origin.» 
  7. The Encyclopædia of Islam: A Dictionary of the Geography, Ethnography and Biography of the Muhammadan Peoples։ Holland: EJ Brill։ 1913։ էջ 102 
  8. Аз-Захаби Абу Нуайм // Сияр алам ан-нубала = سير أعلام النبلاء.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]