Յակուբ Սաննու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբու Նադդարաից)
Jump to navigation Jump to search
Յակուբ Սաննու
Sanowa.JPG
Ծնվել է1839[1][2][3][4]
ԾննդավայրԿահիրե,
Եգիպտոս Եգիպտոս
Վախճանվել է1912[1][2][3][4]
Վախճանի վայրԿահիրե,
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտությունգրող, երգիծաբան, դրամատուրգ
Լեզուարաբերեն[1]
Ազգությունղպտի
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս[4][5]
Ուշագրավ աշխատանքներ«Երկնագույն ակնոցներով մարդը»
Yaqub Sanu Վիքիպահեստում

Աբու Նադդարա (արաբ․՝ أبو نظارة‎‎՝ ակնոցավոր), ի ծնե անունը՝ Յակուբ Սաննու, 1839[1][2][3][4], Կահիրե, Օսմանյան կայսրություն - 1912[1][2][3][4]), բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս, Եգիպտոսի ազգային թատրոնի հիմնադիր (1873Արաբական վերածննդի նշանավոր գործիչ է, արաբական հրապարակախոսության հայտնի դեմքերից մեկը։ Ծագումով ղպտի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակուբը եգիպացի հուդայական էր, ով ծնվել էր եգիպտացի մոր և իտալացի հոր ընտանիքում։ Հայրն աշխատում էր Յանկեն արքայազնի մոտ, ով Եգիպտոսի ու Սուդանի խեդիվ Մուհամմադ Ալի փաշայի թոռն էր։ Տասներեք տարեկանում պատանի Յակուբը գրում է առաջին բանաստեղծությունը՝ արաբերենով, և կարդում արքայազնի առաջ։ Տաղանդավոր պատանին հետաքրքրում է նրան։

Յակուբը ստանում է ավանդական հրեական կրթություն և պատանի հասակում ուսումնասիրել է եվրոպական լեզուներ։ Փաշայի հովանավորության շնորհիվ նա իր բանասիրական կրթությունն ավարտում է Իտալիայի Լիվոռնո քաղաքում, ուր սովորում է լեզուներ և արվեստներ։ Եգիպտոս վերադառնալով սկսում է դասավանդել լեզուներ և իր հոդվածներով հանդես գալիս անգլիական տիրապետության դեմ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաննուն հետաքրքրված էր թատրոնով և 1870 թվականին Եգիպտոսում բացում է առաջին պրոֆեսսիոնալ դրամատիկական թատրոնը արաբերեն խոսակցական լեզվով։ Շատ կարճ ժամանակում նա գրում է 32 պիես, որտեղ նա ծաղրում էր տգետներին, կոպիտ փաշաներին և ֆեոդալներին։ Դրանով իսկ Սաննուն իր դերն է խաղում լուսավորականության և ռեֆորմների պայքարի համար։ Սանուին գնահատում է Իսմայիլ խեդիվը, ով եվրոպականացմանն կողմնակից էր և անգամ տալիս է նրան «Եգիպտոսի Մոլիերի» տիտղոսը։

Սակայն «Եգիպտոսի Մոլիերին» հետաքրքրում էր ոչ միայն թատրոնը, նա նաև հասարակական կյանքով էր հետաքրքրվում։ Իր աշակերտների շարքում ֆրանսերեն սովորելու եղել են ալ-Աֆղանին և Մուհամմադ Աբդոն։ Շուտով Սաննուն ուսուցչից վերածվում է աշակերտի տարված լինելով ալ-Աֆղանիի գաղափարներով, կտրուկ փոխում է իր կարծիքը։ Նրա թատրոնը փակվում է «Հայրենիք և ազատություն» բեմադրությունից հետո և Սաննուն սկսում է զբաղվել լրագրությամբ։

Կահիրեի միջնաբերդը 19-րդ դարում

Սկզբում համագործակցում է մոդեռնիստերի թերթերի հետ իսկ հետո բացում է իր սեփական սատիրիկ թերթը, որը կոչվում է «Աբու նազարա զարկա» («Երկնագույն ակնոցներով մարդը»)(արաբ․՝ ابو نظارة زرقاء‎‎)։ Դրանում Սաննուն հրատարակում էր հոդվածներ ուղղված խեդիվի և նրա վարչակարգի, եվրոպական էքսպանսիայի դեմ և ազատագրական պայքարի կոչ անում՝ «Եգիպտոսը եգիպտացիների համար» կարգախոսով։ Այս թերթում նրա հոդվածներում առկա է սատիրա ժանրը, որը նորություն էր արաբական հրապարակախոսության մեջ։ Նա այստեղ ծաղրի էր ենթարկում թե էմիրներին և խեդիվներին և թե թուրք և եվրոպացի կառավարիչներին։

Հեղինակի սատիրան ուղղված էր նաև դատարկախոս-ճարտասանների դեմ, որոնք ուրիշներին կռվի կոչ են անում իսկ իրենք երկնագույն ակնոցներով նայում այդ կռիվը՝ իրենց անձը վտանգի չենթարկելով։ Այս սատիրայական թերթի հետ էին համագործակցում նաև ալ-Աֆղանին և Աբդոն։ Այն գոյություն ունեցավ 34 տարի։ Թեև իր այս գործունեության համար Յակուբ Սաննուն արտաքսվում է Եգիպտոսից, այնուամենայնիվ, հաստատվելով Փարիզում, նա դեռ երկար տարիներ շարունակում է հրատարակել հոդվածներ և տարածել ամբողջ արաբական աշխարհում։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործունեության համար ենթարկվել է հալածանքի, 1878 թվալկանից ապաստանել Փարիզում, հրատարակել «Աբու Նադդարա» երգիծական հանդեսը։ Քաջատեղյակ էր հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին։ Փարիզում սերտ կապեր Է հաստատել «Հայոց հայրենասիրական միության» անդամների հետ (1886), հանդես եկել սուլթանական ցեղասպան քաղաքականության դեմ։

Յակուբ Սաննուն առաջինն էր, ով ստեղծագործեց ժողովրդին հասկանալի լեզվով՝ եգիպտական արաբերենով։ Նա մահացել է 1912 թվականին։ Իր գործը շարունակել են թատերագիր Թաուֆիկ ալ-Հաքիմը, Մուհամմադ Թեյմուրը և ուրիշներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png