Jump to content

Աբու Մուսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբու Մուսա
Տեսակկղզի և վիճելի տարածք
Երկիր Իրան[1]
Վարչատարածքային միավորAbumusa County?
Երկարություն5 կմ
Լայնություն4,9 կմ
Մակերես12 կմ²
Ամենաբարձր կետըMount Halva?
Բնակչություն4213 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Աբու Մուսա[2][3] (պարս.՝ جزیره ابوموسی), կղզի, գտնվում է Պարսից ծոցի արևելյան մասում, ունի սեղանի ձև, արշիպելագի վեց կղզիներից մեկն է Հորմուզի նեղուցում։ Տարածքը կազմում է 12 կմ²[4]: Աբու Մուսան Պարսից ծոցի ամենահարավային իրանական կղզին է և ամենամոտն է հասարակածին[5]։

Ըստ Իրանի վարչական բաժանման՝ այն ընդգրկված է Հորմոզգան օստանի Աբումուսա շահրեստանի Կենտրոնական բախշում։ Կղզու սեփականությունը վիճարկվում է Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից, որոնք այն համարում են Շարժայի էմիրության մաս: Իրանը հին ժամանակներից կղզին համարում էր իր պետության մաս[6][7][8][9][10]:

2012 թվականի տվյալներով կղզու բնակչությունը կազմում է 1953 մարդ[11]։ Կղզու վրա գտնվում է օդանավայական և Աբու Մուսա քաղաքը՝ Աբումուսի շահրեստանի վարչական կենտրոնը։

Երկրաբանական ուսումնասիրությունները պարզել են Աբու Մուսա կղզու տարածքում նավթի մեծ պաշարների առկայությունը։ Կղզում կառուցվել են Իրանի ծովային փրկարարական կենտրոնի շենքերը և ծովային նավերի գրանցումը։ Աբու Մուսա կղզու ջրերում  պարբերաբար տեղի են ունենում Իրանի ռազմածովային նավատորմի զորավարժություններ[12]։

Կղզու բնակիչներն այն անվանում են «Գապ-Սաբզու», որը պարսկերեն նշանակում է «Մեծ կանաչ սիզամարգ»։ Հին քարտեզների վրա կղզին նշված է հետևյալ կերպ`

  1. «Boum-Ouw» ( պարս.՝ بوماوو) կամ «Boum-Ouf» (بوماوف), որը նշանակում է «խոնավ հող»:
  2. «Boum-Souz» (بومسوز ), «Boum-Sou» / «Boum-Souw» (بومسو) կամ «Gap-Sabzou» (گپسبزو), որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Կանաչ երկիր»[13]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին գտնվում է Բանդար Լենգե նավահանգստից 75 կմ հեռավորության վրա ( Բանդար Լենգե շահրեստանի վարչական կենտրոնը) և Հորմուզի նեղուցից 123,3 կմ հեռավորության վրա (Շեյխ-Մասուդ հրվանդան, Օման)։ Աբու Մուսան Պարսից ծոցի իրանական ափից ամենահեռու կղզին է: Ամենաբարձր կետը Հալվա լեռն է՝ 110 մ բարձրությամբ[14][15]։

Երկարությունը հյուսիսից հարավ 4,85 կմ[16] է, արևմուտքից արևելք՝ 4,53 կմ[17]։

Կլիման ջերմ ու խոնավ է։ Տեղի բնակիչների հիմնական զբաղմունքը ձկնորսությունն է։

Իշխանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու տարածքի Իրանի կառավարումը վիճարկվում է ԱՄԷ-ի կողմից[18][19][20]։ Աբու Մուսայի պատկանելիության վերաբերյալ վեճը 1971 թվականից շարունակվում է մինչ օրս։

Կղզին 20-րդ դարի սկզբից գտնվում էր Իրանի վերահսկողության տակ[21]։ 1906 թվականին կղզու երկաթի օքսիդի հանքավայրը հանձնվեց գերմանական «Winkhaus» ընկերությանը։ 1907 թվականին Բրիտանական կայսրության պնդմամբ կղզին վերադարձվել է Իրանին, որի արդյունքում միջազգային միջադեպ է հրահրվել[22]։ 1908 թվականից գտնվում է բրիտանական վերահսկողության տակ։ 1960 թվականին կղզու վերահսկողությունը փոխանցվեց Շարժայի էմիրությանը (այժմ՝ ԱՄԷ-ի մաս), որը նա գրավեց: 1968 թվականին Բրիտանական կայսրությունը հայտարարեց Աբու Մուսային Իրանին վերադարձնելու մասին։ 1971 թվականի նոյեմբերի 30-ին Իրանը և Շարժան ստորագրեցին փոխըմբռնման համաձայնագիր։ Համաձայնագրի հիման վրա Շարժան կարող էր կղզում պահել ոստիկանական բաժանմունք, իսկ Իրանը կարող էր զորք պահել[23]։ Նաև երկու կողմերը կարող էին կղզում հանքանյութեր արդյունահանել:

Նախօրեին Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքեց կղզին։ Իրանը այնտեղ տեղակայեց իր զորքերը, և դա հաստատվեց Շարժայի շեյխի եղբայր` Շեյխ Սագարի կողմից[24]։

1971 թվականին ԱՄԷ-ն կղզին կառավարելու պահանջ ներկայացրեց ՄԱԿ-ին, սակայն այն մերժվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից[25][26]։

1992 թվականի օգոստոսին Իրանը գրավեց կղզին և նրա բնակչությանը արտաքսեց մայրցամաք[27]։

2012 թվականին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ժամանումը կղզի դրդեց հետ կանչել ԱՄԷ դեսպան Սեյֆ Ալ-Զաաբին[28]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.washingtoninstitute.org/policy-analysis/view/unwanted-guest-the-gulf-summit-and-iran
  2. Иран, Афганистан, Пакистан. Кабул // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2002 г. ; гл. ред. В. П. Селезнёв ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. ЗАО Компания «Атласы национальных автодорог» в 2008 г. с диапоз. Роскартографии. — М. : ПКО «Картография» : Харвест, 2008. — С. 168—169. — ISBN 978-5-17-047018-1 (Картография). — ISBN 978-985-16-6027-4 (Харвест).
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 8.
  4. «Iranian Islands of Tunbs and Abu Musa». Iranian.ws (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006-09-23-ին.
  5. قزلباش, رضا (2022-02-26). «بوموسی، جزیره‌ای سبز در میان آب‌های خلیج فارس». قصرشیرین (պարսկերեն). Վերցված է 2025-01-12-ին.
  6. Safa Haeri. «Riyadh lashes out at UAE criticism OF Iran-Saudi warming up». Iran Press Service (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2020-03-06-ին.
  7. Schofield: 35-37.
  8. «Abu Musa. Island Dispute Between Iran and the UAE». American University (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007-06-22-ին. Վերցված է 2016-09-28-ին.
  9. Mojtahedzadeh, Pirouz Countries and boundaries in the geopolitical region of the Persian Gulf. — The Institute for Political and International Studies, 1993. — ISBN 964-361-103-5
  10. Mojtahedzadeh, Pirouz Boundary Politics and International Boundaries of Iran. — Florida: Universal Publishers Boca Raton, 2006. — ISBN 1-58112-933-5
  11. «Abūmūsā: largest cities and towns and statistics of their population». World Gazetteer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-06-28-ին. Վերցված է 2012-04-22-ին.
  12. Левченко, Александр (2014-09-28). «Иран вновь заявил в ООН о своих правах на три острова в Персидском заливе». ТАСС. Արխիվացված է օրիգինալից 2022-02-20-ին. Վերցված է 2022-02-19-ին.
  13. «عجم، مجمد. «اسناد نام خلیج فارس میراثی کهن و جاودان». تهران: اوين، ۱۳۸۸». opac.nlai.ir. Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին. Վերցված է 2020-03-01-ին.
  14. Կաղապար:Карта
  15. Pirouz Mojtahed-Zadeh Boundary Politics and International Boundaries of Iran: A Study of the Origin, Evolution, and Implications of the Boundaries of Modern Iran with Its 1. — Universal-Publishers[en], 2007. — С. 305—. — ISBN 978-1-58112-933-5
  16. «Google Maps». Արխիվացված է օրիգինալից 2020-03-02-ին. Վերցված է 2022-05-24-ին.
  17. «Google Maps». Արխիվացված է օրիգինալից 2020-03-02-ին. Վերցված է 2022-05-24-ին.
  18. «"Abu Musa and The Tumbs: The Dispute That Won't Go Away, Part Two," July 28, 2001, in The Estimate, vol. XIII, no. 3». TheEstimate.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007-12-15-ին. Վերցված է 2008-01-06-ին.
  19. «"Iran, its territorial integrity in the Persian gulf region». Iranian.ws (անգլերեն). 2007-12-20. Արխիվացված է օրիգինալից 2007-12-25-ին. Վերցված է 2012-11-24-ին.
  20. ««Unwanted Guest: The Gulf Summit and Iran»». The Washington Institute (անգլերեն). 2007-12-07. Արխիվացված է օրիգինալից 2008-05-16-ին.
  21. Mojtahedzadeh, Pirouz Countries and boundaries in the geopolitical region of the Persian Gulf. — The Institute for Political and International Studies, 1993.
  22. Issawi, Charles[en] 16 // The Cambridge History of Iran / Peter Avery et al.. — Third. — Cambridge University Press, 2007. — Т. 7. — С. 605. — ISBN 978-0-521-20095-0
  23. Mojtahedzadeh, Pirouz Countries and boundaries in the geopolitical region of the Persian Gulf. — The Institute for Political and International Studies, 1993. — ISBN 964-361-103-5
  24. Mojtahedzadeh, Pirouz Security and territoriality in the Persian Gulf. — London: RoutledgeCurzon, 1999. — С. 214. — ISBN 0-7007-1098-1
  25. Mattair, Thomas The Three Occupied Islands of the UAE: The Tunbs and Abu Musa. — Abu Dhabi: Emirates Center for Strategic Studies and Research, 2005. — ISBN 9948-00-765-4
  26. {{{վերնագիր}}}.
  27. Кузнецов, Игорь (2001-11-30). «В связи с 30-й годовщиной оккупации Ираном трех эмиратских островов Национальное собрание ОАЭ призвало Тегеран мирным путем решить территориальный спор». РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2022-02-20-ին. Վերցված է 2022-02-19-ին.
  28. «Ahmadinejad's visit to island prompts UAE to recall Iran ambassador». CNN.com (անգլերեն). 2012-04-12. Արխիվացված է օրիգինալից 2020-03-01-ին. Վերցված է 2020-03-01-ին.