Աբու Մուհամմադ ալ-Ադնանի
| Աբու Մուհամմադ ալ Ադնանի արաբ․՝ طه صبحي فلاحة | |
|---|---|
| Ծնվել է | 1976 կամ 1977 թվական |
| Ծննդավայր | |
| Մահացել է | օգոստոսի 30, 2016 |
| Մահվան վայր | Հալեպի մարզ, Սիրիա |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | Սիրիայի արաբ |
| Մայրենի լեզու | արաբերեն |
| Կրոն | Իսլամ (իսլամիզմ) |
| Մասնագիտություն | մամլո քարտուղար |
| Աշխատանք | ԻԼԻՊ-ի մամլո խոսնակ |
| Աշխատատու | al-Furqan Institute for Media Production? |
| Անդամություն | Al-Qaeda in Iraq?, Իրաքի իսլամական պետություն և ԻԼԻՊ |
Թահա Սուբհի Ֆալահա, առավել հայտնի որպես Աբու Մուհամմադ ալ Ադնանի (1977, Բիննիշ, Բիննիշի շրջան, Իդլիբի գավառ, Իդլիբի մարզ, Սիրիա[1] - օգոստոսի 30, 2016, Հալեպի մարզ, Սիրիա) (արաբ․՝ طه صبحي فلاحة), Իրաքի և Լևանտի իսլամական պետություն (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման «պաշտոնական ներկայացուցիչն» ու մամլո խոսնակը։ 2016 թվականի օգոստոսի 30-ին միջազգային մամուլը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Աբու Մուհամմադ ալ Ադնանին զոհվել է Հալեպում` կոալիցիոն ուժերի ավիահարվածների արդյունքում[2]։ Ծագմամբ Սիրիայի արաբ է։ Ծնվել է Իդլիբի մարզի Բինիշ բնակավայրում։ 2005 թվականից կռվում է Իրաքում, այնուհետև միացել է Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը։ Իրաքում նա կռվել է նաև Իրաքի իսլամական պետություն խմբավորման կազմում։ Ժամանակին ձերբակալվել է ամերիկացիների կողմից` ահաբեկչական գործողություն կատարելու փորձի համար։ 2012 թվականից հանդիսանում է Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման «շարիաթի պաշտոնական ներկայացուցիչը»։ Հիմնականում թողարկում էր աուդիոձայնագրություններ, որտեղ հայտնում էր ահաբեկիչների կյանքում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ։ 2014 թվականի օգոստոսի 18-ին Ադնանին ներառվել է ահաբեկչության իրականացման մեջ կասկածվողների ցուցակը։ Նա համարվում է ԻԼԻՊ-ի երկրորդ դեմքը։ Շատ հաճախ նա փոխարինել է ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին։ Նախկինում նույնպես հայտարարվել էր, որ ալ Ադնանին սպանվել էր, սակայն այս լուրը չէր հաստատվում ոչ կոալիցիոն ուժերի, և ոչ էլ ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից։