Աբու Մանսուր Մուհամմեդ Դաքիքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբու Մանսուր Մուհամմեդ Դաքիքի
Ծնվել է 10-րդ դար
Ծննդավայր Խորասան, Իրան
Վախճանվել է 977
Մասնագիտություն բանաստեղծ և գրող
Լեզու տաջիկերեն
Քաղաքացիություն Պարսկական կայսրություն

Դաքիք Աբու Մանսուր Մուհամմեդ Իբն Ահմեդ (ծնվելու թիվը անհետացել է մոտ 977), պարսկա-տաջիկական բանաստեղծ։ Դաքիքից պահպանվել են մեկ կասիդա, քնարական բանաստեղծություններ և «Շահնամե»-ից գլուխներ (988 երկտող), որոնք Ֆիրդուսին ընդգրկել է համանուն դյուցազներզության մեջ։ Դաքիքը շուբիյայի ներկայացուցիչ է, հոսանք, որն արտահայտում է խալիֆաթից անկախ լինելու ձգտում և փառաբանում հայրենի ավանդույթներն ու սովորույթները։ Դաքիքի բանաստեղծություններն աչքի են ընկնում լեզվի պատկերավորությամբ, փոխաբերությունների առատությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 320 CC-BY-SA-icon-80x15.png