Jump to content

Աբու Դիաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
ֆրանսերեն՝ Abou Diaby
Անձնական տվյալներ
Ազգությունը Ֆրանսիացի
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 1986 (39 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Փարիզ,
Հասակ 188 սմ
Քաշ 75 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արսենալ
Համար 24
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004 - 2006 Ֆրանսիա Օսեր 10 (1)
2006 - 2015 Անգլիա Արսենալ 124 (14)
Ազգային հավաքական
2007 - 2012 Ֆրանսիա 16 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Աբու Դիաբի Վասսիրիկի (ֆրանսերեն՝ Vassiriki Abou Diaby, մայիսի 11, 1986(1986-05-11)[1][2][3], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[4]), կոտդիվուարյան ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստ։ Լոնդոնի Արսենալի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

13 տարեկան հասակում նա սկսում է խաղալ «Ռեադ Ստար» ակումբում։ 2 տարի անց տեղափոխվում է «ՊՍԺ»` միաժամանակ այցելելով «Կլորֆոնտեն» ֆուտբոլային ակադեմիա։ 2002 թվականին Դիաբին տեղափոխվում է«Օսեր»։ 2002-2003 թվականների մրցաշրջաններում «Օսերի» կազմում նա դառնում է մինչև 16 տարեկանների առաջնության չեմպիոն։ 2004-2005 թվականների մրցաշրջանում ֆրանսիական ակումբի կազմում մասնակցում է 5 հանդիպման, 2005-2006 թվականների մրցաշրջանի առաջին կեսում՝ 6 հանդիպման։ 2006 թվականի հունվարի 12-ին Դիաբին տեղափոխվում է «Արսենալ», որտեղ ստանում է 24-րդ համարի մարզաշապիկը, որն ազատ էր մնացել Լի Դիկսոնի հեռանալուց հետո։ Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Դիաբին անցկացրել է 14 խաղ։ 2008 թվականի մարտի 24-ին անցկացրել է առաջին հանդիպումը Ֆրանսիայի հավաքականի կազմում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Դիաբի» հոդվածին։
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 https://web.archive.org/web/20221208031949/https://www.ligue1.fr/joueur?id=vassiriki-diaby