Աբու Դաբիի համալսարան-Դուբայ
Աբու Դաբիի համալսարան-Դուբայ جامعة أبوظبي – فرع دبي | |
|---|---|
| Տեսակ | Աբու Դաբիի համալսարանի մասնաճյուղ |
| Հիմնադրված է | ապրիլի 13, 2017 |
| Երկիր | |
| Կայք | adu.ac.ae/life/life-at-adu/student-life-at-adu |
Աբու Դաբիի համալսարան-Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ | |
Աբու Դաբիի համալսարան-Դուբայ (արաբ․՝ جامعة أبوظبي – فرع دبي), Աբու Դաբիի համալսարանի մասնաճյուղը, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Հիմնադրվել է 2017 թվականին համալսարանի նախագահ Ալի Սայիդ իբն Հարմալ ալ Դահերիի կողմից։ Այս մասնաճյուղը Աբու Դաբիի համալսարանի երեք արբանյակ մասնաճյուղերից մեկն է ու առաջինը, որն ստեղծվել է Աբու Դաբիի էմիրությունից դուրս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսին արաբական «The National»-ը գրեց, որ Աբու Դաբիի համալսարանը նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը Դուբայում։ Բուհի այդ ժամանակվա ռեկտոր դոկտոր Նաբիլ Իբրահիմը հայտարարեց, որ Դուբայում Աբու Դաբիի համալսարանի մասնաճյուղ բացելու որոշումը պայմանավորված է այդ քաղաքի ազատ շուկայով ու բազմազան տնտեսությամբ։ Որոշման նպատակների շարքում նշվում էր նաև աշխատող մասնագետների կարիքների բավարարման անհրաժեշտությունը[1]։
Դուբայում Աբու Դաբիի համալսարանի մասնաճյուղի ստեղծման պլանների մասին 2017 թվականի ապրիլի 13-ին GETEX ցուցահանդեսի տաղավարից հայտարարել էր նաև համալսարանի նախագահ Ալի Սայիդ իբն Հարմալ ալ Դահերին[2]։ 2017 թվականի մայիսից համալսարանը սկսեց ընդունել ընդունելության հայտեր, իսկ դասապրոցեսը մեկնարկեց 2017 թվականի սեպտեմբերին[3]։
Մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 11-ին շեյխ Նահյան իբն Մուբարաք ալ-Նահյանի կողմից, որն այդ ժամանակ զբաղեցնում էր ԱՄԷ մշակույթի և գիտելիքի զարգացման նախարարի պաշտոնը[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Swan, Melanie (2013-07-04). «Abu Dhabi University expanding to Dubai». The National (անգլերեն). Վերցված է 2023-02-11-ին.
- ↑ «Abu Dhabi University to open new campus in Dubai». wam. 2017-04-13. Վերցված է 2023-02-11-ին.
- ↑ «Enrolments Open at Dubai Campus of Abu Dhabi University (NEWS)». edarabia.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-10-ին.
- ↑ «Sheikh Nahyan bin Mubarak Al Nahyan Inaugurates Abu Dhabi University's New Campus in Dubai Knowledge Park». MENA Herald (անգլերեն). Վերցված է 2023-02-11-ին.
- ↑ «Abu Dhabi University opens Dubai campus». gulfnews.com (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2023-02-11-ին.
