Jump to content

Աբու Բաքր ալ-Սիդիք մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբու Բաքր ալ-Սիդիք մզկիթ
Տեսակմզկիթ
Երկիր Կոլումբիա
ՏեղագրությունԲոգոտա
Հիմնադրված է2011
Քարտեզ
Քարտեզ

Աբու Բաքր ալ-Սիդիք մզկիթ (իսպ.՝ Mezquita Abou Bakr Al-Siddiq, անգլ.՝ Abou Bakr Al-Siddiq Mosque), գործող սուննի մզկիթ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում[1][2][3]։

Հողատարածքը, որտեղ այսօր կառուցված է Աբու Բաքր ալ-Սիդիք մզկիթը, ձեռք է բերվել 2010 թվականին։ Դրանից մի քանի ամիս անց՝ հենց նույն տարում, սկսվել են մզկիթի կառուցման աշխատանքները[4]։

Շինարարական աշխատանքներն ավարտվել են մեկ տարի անց՝ 2011 թվականին ու շահագործման հանձնվել հենց նույն տարվա ընթացքում[5][6]։

Աբու Բաքր ալ-Սիդիքը Բոգոտայի ամենամեծ մզկիթն է[4]։

Մզկիթն ունի մեկ մինարե և մեկ գմբեթ։ Մզկիթի ընդհանուր տարածքը կազմում է 550 քառակուսի մետր[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tiempo, Redacción El (2013 թ․ մայիսի 19). «Así se ora por Alá en la mezquita 'rola'». El Tiempo (spanish). Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Musulmanes: Islam's Home in Bogota, Colombia». Bahath | Redefining Muslim Media (բրիտանական անգլերեն). 2023 թ․ փետրվարի 22. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «TİKA Brings the Abundance of Ramadan to South America». TİKA (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մայիսի 12. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 Dar, Eissa (2019 թ․ սեպտեմբերի 22). «Musulmanes: Islam's Home In Bogotá, Colombia». Bahath. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. Ali, Abu Bakar (2017 թ․ փետրվարի 1). «Pengalaman misi silaturahim di Colombia» [Hospitality Mission Experience in Colombia]. BH Online (մալայերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. Ali, Abu Bakar (2017 թ․ փետրվարի 8). «Lebih ramai warga Colombia pilih Islam» [More Colombians Choose Islam]. BH Online (մալայերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. «Abou Bakr Al-Siddiq Mosque – Mosqpedia» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Բաքր ալ-Սիդիք մզկիթ» հոդվածին։