Աբուսահլ Սենեքերիմի Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբուսահլ (իշխան)ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբուսահլ (այլ կիրառումներ)
Աբուսահլ Արծրունի
Ապուսահլ Արծրունի
Արծրունիների զինանշանը.jpg
Արծրունիների զինանշանը
Դրոշ
Վասպուրականի արքայազն-իշխան
- 1021
Դրոշ
Սեբաստիայի իշխան
1021 - 1035 (1036 կամ 1037)
Դրոշ
Սեբաստիայի կառավարիչ-իշխան (գահակից)
1035 (1036 կամ 1037) - 1080
Նախորդող Դավիթ Արծրունի
 
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Վան, Վասպուրականի թագավորություն
Վախճանի օր 1080
Դինաստիա Արծրունիներ
Հայր Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի
Մայր Խուշուշ Բագրատունի

Աբուսահլ Արծրունի (ծննդյան թվականն անհայտ - 1080), Վասպուրականի արքայազն-իշխան և Սեբաստիայի իշխան, 1035 թվականից եղբոր՝ Ատոմ Արծրունու գահակից, Վասպուրականի թագավոր այնուհետև Սեպաստիայի կառավարիչ-իշխան Սենեքերիմ Արծրունու որդին, սերում է Արծրունիների թագավորական տոհմից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուսահլ Արծրունին հոր՝ Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունու հետ 1021 թվականին գաղթել է Սեբաստիա, որը ճանաչվել է Արծրունիների ժառանգական տիրույթը։ 1026 թվականին, Սենեքերիմ Արծրունու մահից հետո նրան հաջորդում է ավագ որդին՝ Դավիթ Արծրունին, որին էլ 1035[1] (1036[2] կամ 1037[3]) թվականին հաջորդում է նրա մյուս եղբայրը՝ Ատոմ Արծրունին, Աբուսահլը դառնում է եղբոր՝ Ատոմի գահակիցը Սեբաստիայի իշխանությունում մինչև մահ։

11-րդ դարի առաջին կեսին, սելջուկյան արշավանքից քիչ առաջ, մի շարք հայ իշխաններ, ընդառաջելով Բյուզանդական կայսրության քաղաքականությանը, իրենց կալվածքները «փոխանակում են» կայսրության այլ հողերի հետ։ Աբուսահլը չի գնում այդ ճանապարհով՝ իր դեմ գրգռելով Բյուզանդիային։ Երբ Ալփ–Արսլանը հարձակվում է Փոքր Ասիայի վրա, Ռոմանոս Դիոգենես կայսրն անձամբ Արևելք է գալիս և Աբուսահլին ու նրա եղբորը զրկում իշխանությունից՝ մեղադրելով «թշնամուն գործակցելու» մեջ։ Աբուսահլը պայքար է սկսում բյուզանդացի իշխանների դեմ, սակայն՝ անհաջող։[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 26-27
  2. Դավիթ Արծրունի հոդված
  3. ՀՍՀ
  4. ՀՍՀ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ժամանակագրություն», Մատթեոս Ուռհայեցի, էջ 55, 83, 133, 138, 160, 161, 198, 220. (Ապուսահլ). 179 (Ապուսահլի)
  • «ժամանակագրություն», Անանուն Զրուցագիր, էջ 16 (Ապուսահլ)
  • «Յայսմաւուրք», հուլիսի հրատարակչություն, էջ 30 (Ապուսահլ)
  • «Տարեգիրք», Սմբատ Սպարապետ, էջ 49, 73, 75, 79, 86 (Ապուսահլ)
  • «Պատմութիւն», Առաքել Դավրիժեցի, էջ 479 (Ապուսահլ)
  • «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա», Հակովբոս Տաշյան, 100 բ. (Ապուսահլի)
  • «Յայսմաւուրք», հունիսի հրատարակչություն, էջ 1 (Աբուսահլայ)
  • Պատմուիւն Հայոց», Միքայել Չամչյան, հատոր Բ, էջ 902, 909, 915-916, 970, 984, 991, 1004-1005 (Աբուսահլայ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png