Աբուլ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբուլ լեռնագագաթից)
Այս հոդվածը լեռան մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Աբուլ (այլ կիրառումներ)։
Աբուլ
վրաց.՝ აბული
Տեսակլեռ
Երկիր Վրաստան
Աշխարհագրական
տեղադրություն
Խաչքար
Աբուլ (լեռ) (Վրաստան)##
Աբուլ (լեռ) (Վրաստան)

Աբուլ (վրաց.՝ აბული), լեռ (հանգած հրաբուխ) Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանում, Աբուլ-Սամսարի լեռնաշղթայում։ Հանդիսանում է ամենաբարձր (3301 մ) հանգած հրաբխային լեռը Ջավախքի բարձրավանդակում։ Կազմված է տրախիտաանդեզիտային ապարներից։ Լանջերը ծածկված են հողմահարված քարակարկառներով և ալպյան մարգագետիններով[1]։

Ունի երկու գագաթ.

  • Մեծ Աբուլ (վրաց.՝ დიდი აბული, Դիդի Աբուլի) - 3301 մ
  • Փոքր Աբուլ (վրաց.՝ პატარა აბული, Պատարա Աբուլի) - 2799 մ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 14 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 45
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։