Աբուզար Այդամիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբուզար Այդամիրով
Աբուզար Այդամիրով.jpg
Ծնվել էհոկտեմբերի 29, 1933(1933-10-29)
ԾննդավայրMeskety, Նոժայ-Յուրտովսկի շրջան, Ռուսաստան
Վախճանվել էմայիսի 27, 2005(2005-05-27) (71 տարեկանում)
Վախճանի վայրMeskety, Նոժայ-Յուրտովսկի շրջան, Չեչնիա, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուռուսերեն և չեչեներեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունChechen State Pedagogical Institute?
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
Abuzar Aydamirov Վիքիպահեստում

Աբուզար Աբդուլխակիմովիչ Այդամիրով (ռուս.՝ Абузар Абдулхакимович Айдамиров[1], հոկտեմբերի 29, 1933(1933-10-29), Meskety, Նոժայ-Յուրտովսկի շրջան, Ռուսաստան - մայիսի 27, 2005(2005-05-27), Meskety, Նոժայ-Յուրտովսկի շրջան, Չեչնիա, Ռուսաստան), խորհրդային չեչեն գրող և բանաստեղծ, կյանքի օրոք ճանաչվել է չեչենական գրականության դասական։ Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ ժողովրդական գրող (1977), Չեչնիայի գրողների միության նախագահ (2004-2005)[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուզար Այդամիրովը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 29-ին:

Չեչենների և ինգուշների տեղահանման տարիներին աշխատել է որպես դաշտավարական բրիգադի հաշվառող, դպրոցի գրադարանավար, խորհտնտեսության գլխավոր հաշվապահի տեղակալ: Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ի վերականգնումից հետո վերադարձել է հայրենիք[4]:

1957-1987 թվականներին հայրենի գյուղում աշխատել է որպես չեչեներենի և գրականության ուսուցիչ:

1963 թվականին ավարտել է Չեչենա-Ինգուշական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը: 1964 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1967-1969 թվականներին սովորել է ԽՍՀՄ գրողների միության Բարձրագույն գրականության դասընթացներում: 1969-1989 թվականներին եղել է Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ի գրողների միության վարչության անդամ: Երկար տարիների մանկավարժական գործունեության համար պարգևատրվել է պետական բարձր մրցանակներով[4]:

30 տարի եղել է Նոժայ-Յուրթի շրջանային խորհրդի պատգամավոր: 1989-1993 թվականներին՝ մինչև Չեչնիայում Ջոջար Դուդաևի իշխանության գալը, եղել է ՌԽՖՍՀ Բարձրագույն խորհրդի պատգամավոր: 2004 թվականին Չեչենական Հանրապետության գրողների միության առաջին համագումարում նրա վերահաստատումից հետո ընտրվել է գրական այդ կազմակերպության նախագահ[4]:

Աբուզար Այդամիրովը մահացել է 2005 թվականի մայիսի 27-ին:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուզար Այդամիրովի առաջին պատմվածքը տպագրվել է 1957 թվականին:

Այդամիրովի բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը գրվել է 1970-ական թվականներին, հետագայում օգտագործվել է որպես Իչկերիայի Չեչենական Հանրապետության հիմն: Այդամիրովն անձամբ բավականին քննադատաբար է խոսել Իչկերիայի ռեժիմի մասին[5]:

Այդամիրովի գրչին են պատկանում 19-րդ դարի Կովկասյան պատերազմի մասին պատմական եռագրությունը՝ «Երկար գիշերներ», «Կայծակ լեռներում» և «Փոթորիկ»: Վեպերը թարգմանվել են արաբերեն, թուրքերեն, ֆրանսերեն և եվրոպական այլ լեզուներով:

Այդամիրովի առավել նշանակալից աշխատանքը եռագրության առաջին՝ «Երկար գիշերներ» վեպն է: Աշխատանքը 10 տարի դրված է եղել գրողի սեղանին այն պատճառով, որ նա հրաժարվել է փոփոխություններ կատարել ԽՄԿԿ հրահանգների համաձայն: Վեպը լույս է տեսել 1972 թվականին և երկար ժամանակ գտնվել է գաղտնի արգելքի տակ: 1996 թվականին թարգմանվել է ռուսերեն, 1998 թվականին՝ արաբերեն:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուզար Այդամիրովի անվան փողոցը Գրոզնիում
  • 2006 թվականին բացվել է Ա. Այդամիրովի հուշագրական թանգարանը[6]:
  • 2008 թվականին Գրոզնիում Բոգդան Խմելնիցկու անվան փողոցը վերանվանվել է Ա. Ա. Այդամիրովի անունով[7]:
  • Այդամիրովի անվան փողոցներ կան Տոլստոյ-Յուրտ[8], Իշխոյ-Յուրտ[9], Ջալկա[10] և մի շարք այլ գյուղերում:
  • 2013 թվականի հոկտեմբերի 30-ին Ա. Այդամիրովի ծննդյան 80-ամյակի առթիվ նրա անունով է կոչվել Չեչենական Հանրապետության ազգային գրադարանը[11]:
  • «Կիրիլիցայի պալատ» մշակութա-պատմական կոմպլեքսի Գրողների պուրակում 2018 թվականի նոյեմբերին տեղադրվել է Աբուզար Այդամիրովի կիսանդրին[12]:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1981 թվականի հունիսի 17),
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1991 թվականի օգոստոսի 15)[13],
  • Չեչենա-Ինգուշական ժողովրդական գրող (1977),
  • «ԽՍՀՄ կրթության գերազանցիկ» (1985),
  • Չեչնիայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (1993),
  • ՉՀ Գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1993),
  • «ՌԽՖՍՀ կրթության գերազանցիկ» (1997),
  • «Չեչենական Հանրապետության ժողովրդական ուսուցիչ»:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբուզար Այդամիրովի գրքերը
Ա. Այդամիրովի հուշագրական թանգարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Адиз Кусаев Писатели Чечни. — Грозный: «ИПК Грозненский рабочий», 2011. — 720 с. — 11 000 экз. — ISBN 978-5-4314-0029-2
  2. В Доме печати почтили память народного писателя ЧР А. Айдамирова
  3. История Союза писателей Чеченской Республики Archived 2014-10-22 at the Wayback Machine.
  4. 4,0 4,1 4,2 Абузар Айдамиров. checheninfo.ru
  5. Законодательство по джихаду. Часть третья — Радио Свобода
  6. 6,0 6,1 На пути увековечения памяти А.Айдамирова Archived 2014-08-26 at the Wayback Machine.
  7. Улица им. Б. Хмельницкого переименована в улицу имени Абузара Айдамирова
  8. «Почтовый индекс улица Айдамирова, с. Толстой-Юрт»։ index.kodifikant.ru։ Վերցված է 2017-11-16 
  9. «Улица Айдамирова на карте Ишхой-Юрта»։ mapbase.ru։ Վերցված է 2017-11-16 
  10. «Айдамирова улица в селе Джалка на карте»։ mapkarta.ru։ Վերցված է 2017-11-16 
  11. Национальной библиотеке ЧР присвоено имя А. Айдамирова Archived 2014-07-29 at the Wayback Machine.
  12. Бюст памятник Абузар Айдамирову
  13. «Ведомости Съезда народных депутатов СССР и Верховного Совета СССР», № 34 за 1991 год, ст. 976

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Муса Гешаев. Знаменитые чеченцы. — М.: Мусаиздат, 2006. — Т. 4. — С. 92-125. — 708 с. — 2000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]