Աբորտը Լատվիայում
Լատվիայում աբորտը օրինական և հասանելի է պահանջի դեպքում՝ հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում, իսկ բժշկական պատճառներով՝ մինչև 22 շաբաթականը[1][2]: Երբ Լատվիան Խորհրդային Միության հանրապետություն էր, աբորտները կարգավորվում էին Խորհրդային Միության կառավարության կողմից[3]։ Լատվիայի կառավարությունն ունի «հսկողության համակարգ», որը թույլ է տալիս հավաքել տեղեկատվություն կատարված աբորտների թվի վերաբերյալ[4]։
1940 թվականի հուլիսի 21-ից Լատվիան եղել է հայտնի որպես Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և հետևել է Խորհրդային Միության (ԽՍՀՄ) աբորտների մասին օրենքներին: 1936 թվականի հունիսի 27-ին ԽՍՀՄ-ն արգելել է աբորտները, եթե մոր կյանքին վտանգ չէր սպառնում, կամ որ երեխան ծնողներից լուրջ հիվանդություն կժառանգեր: Այս օրենքի համաձայն՝ աբորտները պետք է կատարվեին ծննդատներում և հիվանդանոցներում, և բժիշկները, որոնք անտեսում էին սա, կարող էին դատապարտվել մեկից երկու տարվա ազատազրկման[5]:
1955 թվականի նոյեմբերի 23-ին Խորհրդային Միության կառավարությունը հրապարակել է հրամանագիր, որը թույլ տվել աբորտներ կատարել ըստ պահանջի: Նույն թվականին ավելի ուշ աբորտը սահմանափակվել է, այնպես որ այն կարող էր կատարվել միայն հղիության առաջին երեք ամիսների ընթացքում, եթե ծննդաբերությունը չէր վտանգի մորը: Բժիշկները պետք է աբորտներ կատարեին հիվանդանոցներում, և եթե մայրը վտանգի մեջ չէր, վճար էր գանձվում[5]: Եթե աբորտը չէր կատարվում հիվանդանոցում, բժիշկը կազատազրկվեր մեկ տարի ժամկետով: Եթե աբորտ կատարած անձը բժշկական կրթություն չուներ, ապա նա կազատազրկվեր երկու տարի ժամկետով: Եթե հղի կնոջը լուրջ վնասվածքներ կամ մահ էր պատճառվում, ապա պատժվում էր մինչև ութ տարի ժամկետով[5]:
ԽՍՀՄ կառավարությունը մտահոգված էր անօրինական աբորտների մակարդակով և փորձում էր նվազեցնել դրանց հաճախականությունը: 1987 թվականի դեկտեմբերի 31-ին Խորհրդային Միությունը հայտարարել է, որ շատ բժշկական հաստատությունների թույլ կտա աբորտներ կատարել մինչև հղիության 28-րդ շաբաթը: Աբորտները տեղի էին ունենում ավելի հաճախ, և 1996 թվականին Լատվիայում յուրաքանչյուր 1000 ծնունդի հաշվով գրանցվել է 44.1 աբորտ[5]:
1995 թվականին անցկացված պտղաբերության և ընտանիքի հարցման համաձայն՝ 25 տարեկան կանանց 30%-ը աբորտ է արել[5]։ Աբորտների բարձր մակարդակի պատճառով Լատվիայի կառավարությունը խրախուսում է ծնունդների աճը[6]։ 2013 թվականի դրությամբ աբորտը կարող է կատարվել առանց դիմումի մինչև հղիության 12-րդ շաբաթը, իսկ դիմումով՝ մինչև 28-րդը[3][6]։
Լատվիայում աբորտների թիվը նվազեցնելու համար ստեղծվել է «Կյանքի համար» (լատիներեն՝ Par dzīvību) անվամբ արշավ։ 1991 թվականին գրանցվել է 34,633 ծնունդ և 44,886 աբորտ, սակայն այս թիվը նվազում է 1999 թվականից ի վեր։ 2011 թվականին կատարվել է մոտ 7000 աբորտ[7]։
2010 թվականի դրությամբ աբորտների մակարդակը 15-44 տարեկան 1000 կնոջ հաշվով կազմել է 15,6[8]:
Միֆեպրիստոնը որպես աբորտ (բժշկական աբորտ) գրանցվել է 2002 թվականին[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Abortion Legislation in Europe» (PDF). Library of Congress. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-03-18-ին. Վերցված է 2016-03-11-ին.
- ↑ «Abortion Policy». www.un.org. Արխիվացված է օրիգինալից 2005-01-11-ին.
- 1 2 «Europe's abortion laws». BBC. 2007. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Abortion in Europe» (PDF). UNFPA and the IPPF European Network. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- 1 2 3 4 5 «Abortion in Latvia (Word Document)». United Nations. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
- 1 2 «Latvian and Lithuania». The Life Resources Charitable Trust. 1995. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Baby statues tell a sad story». Baltic Times. 2012 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «World Abortion Policies 2013». United Nations. 2013. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Gynuity Health Projects » List of Mifepristone Approval». Արխիվացված է օրիգինալից 2017-09-26-ին. Վերցված է 2017-09-29-ին.