Աբոմեյի թագավորական պալատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբոմեյի թագավորական պալատներ
Royal Palaces of Abomey*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր {{{2}}} Բենին
Տիպ մշակութային
Չափանիշներ iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Կոորդինատներ 7°11′11″ հս․ լ. 1°59′38″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1985  (9-րդ նստաշրջան)
Համար 323
Վտանգի տակ 1985-2007[1]
Աբոմեյի թագավորական պալատներ (Բենին)##
Աբոմեյի թագավորական պալատներ (Բենին)
Աբոմեյի թագավորական պալատները Բենինում
Աբոմեյի թագավորական պալատներ (Աֆրիկա)##
Աբոմեյի թագավորական պալատներ (Աֆրիկա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Աբոմեյի թագավորական պալատներ, Դահոմեայի իշխանների 12 պալատներից բաղկացած համալիր, որն ընդգրկում է 40 հա տարածք Բենինի Աբոմեյ քաղաքի կենտրոնում։ Կառավարողների փոփոխման հետ միասին հնի կողքին կառուցվել է նոր պալատ, դրանով համալիրը ծառայում է որպես անհետացած պետության եզակի հուշարձան։ 1985 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[2][3]։ Քանի որ դրանից մեկ տարի առաջ Աբոմեյին հարվածել էր փոթորիկը և վնասել որոշ շենքեր, համալիրն ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։ Որոշ միջազգային գործակալությունների մասնակցությամբ իրականացվել են վերականգնման աշխատանքներ։ Հաշվի առնելով դա՝ 2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն օբյեկտը հանել է վերջին ցուցակից[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեհանզին թագավորի հուշարձանը

Պալատները ծառայել են որպես Դահոմեայի թագավորության քաղաքական կենտրոն 1695-1900-ական թվականներին։ Առաջինը, ով սկսել է պալատի շինարարությունը Հուգբաջ թագավորն էր (1645–1685 թվականներին)։ Սրանով նա հիմնել է Աբոմեյ քաղաքը[5]։

Ագաջի թագավորը (1708-1740 թվականներ) նվաճել է հարևան երկու թագավորությունը՝ Ալադան և Սավին։ Գերիներին վաճառել են Ուիդի և Գլևի ստրկավաճառական շուկաներում, ինչն էլ հիմք հանդիսացավ Դահոմեայի գերակշռությանը եվրոպացիների հետ ստրուկների առևտրում։ 19-րդ դարում ստրկատիրության դեմ շարժման աճի պատճառով Գեզո թագավորը նախաձեռնել է գյուղատնտեսական ոլորտի զարգացումը։ Թագավորության տնտեսական բարեկեցությունը աճում էր եգիպտացորենի, արմավենու պտուղների և այլնի արտահանմամբ[6]։

1894 թվականին Դահոմեա ներխուժեց ֆրանսիական բանակը։ Չնայած որոշ հաղթական մարտերի, թագավորությունն ի վերջո պարտվեց և դարձավ Ֆրանսիայի գաղութ։ Անկախ Դահոմեայի վերջին թագավորը՝ Բեհանզինը (1889-1894 թվականներ) հրկիզեց Աբոմեյը, որից անմիջապես հետո նրան արտաքսեցին Մարտինիկա։ Նրա իրավահաջորդը՝ Ագոլի Ագբոն, 1900 թվականին արտաքսվեց Գաբոն։

Թագավորության գոյատևության ընթացքում այս պատմական իրադարձությունները արտացոլվել են պալատական պատերի գունավոր խորաքանդակների վրա։

Պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից՝ առաջնորդների պարը ավանդական տոնակատարության ժամանակ, աջից՝ Դահոմեայի ամազոնուհիները, արարողակարգ Աբոմեյում, 1908

Դահոմեական մշակութային սովորույթները սերտորեն կապված էին թագավորության տիրակալների մեծարման և կրոնական ավանդույթների հետ։ Թագավորներից յուրաքանչյուրը պատկերված էր խորհրդանշանի տեսքով, որը կիրառվում էր թագավորական թիկնոցի վրա՝ ցույց տալով ժառանգորդությունը։ Թեև թագավորները չէին աստվածացվում, նրանց կրոնական մեծ նշանակություն էր տրվում։ Ի պատիվ նրանց արարողակարգային գործողություններ էին իրականացվում պալատական պատերի առջև՝ ավանդական պարերով և, հաճախ` մարդկային զոհաբերություններով[7]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր պալատ ունի առանձնահատուկ ձևավորում, որը համապատասխանում է այս կամ այն տիրակալի ճաշակին։ Որպես շինանյութ օգտագործվել է հող հիմքի և պատերի համար, ծղոտե և մետաղական թիթեղներ` տանիքների համար։ Փայտե կոնստրուկցիաները պատրաստվել են արմավենու, բամբուկի, իրոկոյի և մահագոնի ծառերից։ Պալատների շուրջը գտնվող տարածքը նախկինում շրջապատված է եղել 10 կմ ընդհանուր երկարությամբ կավե պատերով, վեց դարպասներով և պաշտպանիչ խրամներով՝ 1,5 մ խորությամբ, փշոտ ակացիաների թփերով։ Նման պաշտպանությունները բնորոշ են Արևմտյան Աֆրիկային։ Քաղաքի ներսում, բացի թագավորական պալատներից, կային մի քանի գյուղեր, որոնք առանձնացված էին դաշտերով, շուկայով և մեծ հրապարակ՝ կից բարաքներով։ Պատերի միջին հաստությունը կես մետր է[8]։

Պալատական համալիրում կարող է տեղավորվել մինչև 8000 մարդ[9]։

Հարթաքանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերի քանդակագործական կոմպոզիցիաները ծառայել են որպես տարեգրություն ֆոն ժողովրդի և նրանց թագավորության պատմության կարևոր իրադարձությունների համար։ Հարթաքանդակների վրա պատկերված էին թագավորների ռազմական և քաղաքական հաղթանակները, ավանդական առասպելները, սովորույթներն ու ծեսերը։ 1892 թվականին, ֆրանսիացիների կողմից կրած պարտությունից հետո, Բեհանզին թագավորը հրամայել է պալատները հրդեհել, բայց դրանցից շատերը դիմացել են կրակին և հետագայում վերականգնվել[10]։

Հարթաքանդակները պատրաստված են հողից, որոնք վերցված են մրջնանոցներից՝ խառնված արմավենու յուղով, որոնց երեսին քսել են ինչպես բուսական, այնպես էլ հանքային ծագման ներկանյութեր։ Այսօր դրանք թանգարանի ամենաարժեքավոր օբյեկտներն են[8]։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին Ֆրանսիայի գաղութային իշխանությունները ստեղծել են Աբոմեյի պատմական թանգարանը, որն ընդգրկում է 2 հա տարածք։ Թանգարանն իր մեջ ընդգրկում է պալատական համալիրի ամբողջ տարածքը, ցուցադրվում են 1050 օբյեկտներ, որոնցից շատերը Դահոմեայի թագավորների անձնական իրերն են[11]։ Ցուցանմուշների շարքում հատկապես առանձնանում են իշխանի բամբակյա թիկնոցը, արարողակարգային թմբուկները, Դահոմեայի արարողությունների և պատերազմների պատկերները[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Royal Palaces of Abomey and Kathmandu removed from Danger List ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում
  2. «Королевские дворцы Абомея». ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
  3. «Отчёт об оценке объекта» (PDF). ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
  4. «Решение - 31COM 8C.3 - Обновление списка объектов, находящихся под угрозой уничтожения». ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
  5. Пике, Франческа; Рэйнер, Лесли Дворцовые барельефы Абомея: история, рассказанная на стенах. — Getty Conservation Institute and the J. Paul Getty Museum, 1999. — С. 33. — ISBN 9780892365692
  6. «History». Официальный сайт Исторического музея Абомеи. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  7. 7,0 7,1 «Dahomey». Официальный сайт Исторического музея Уиды. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  8. 8,0 8,1 «Architecture». Официальный сайт Исторического музея Абомеи. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.
  9. Бэйкер, Джонатан Rural-urban dynamics in francophone Africa. — Nordic Africa Institute, 1997. — С. 85. — ISBN 9789171064011
  10. Кокет, Мишель African royal court art. — University of Chicago Press, 1998. — С. 70. — ISBN 9780226115757(չաշխատող հղում)
  11. «Collections». Официальный сайт Исторического музея Абомеи. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբոմեյի թագավորական պալատներ» հոդվածին։