Աբխազիայի դոլմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուխումի թանգարանում ցուցադրվող աբխազական դոլմեն

Աբխազիայի դոլմեն (վրաց.՝ აფხაზეთის დოლმენები, աբխ.՝ Аҧснытәи адамрақәа), հնագույն դամբարանային շինությունների համալիր, որը գտնվում է Աբխազիայում։

Համարվում է ոչ միայն Աբխազիայի երկրամասի, այլև ամբողջ Վրաստանի լավագույնս ուսումնասիրված հնավայրերից մեկը։ Նմանատիպ սալերով, հավաքական, տաշտաձև և մոնոլիտ դոլմեններ հայտնաբերվել են նաև Հյուսիսային Կովկասում և Հայաստանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբխազիայի դոլմենները Վրաստանի ամենալավ ուսումնասիրված հնավայրերից են։ Ամենայն հավանականությամբ այն կառուցվել է շուրջ երեք միլիոն տարի առաջ[1]։

Համարվում է ամենալավ պահպանված վաղբրոնզեդարյա շինություններից մեկը ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Աբխազիայի դոլմենները ծածկված են սալաքարերով։ Ժամանակին Աբխազիայի դոլմեններում թաղվել է մեկ ամբողջական ընտանիքի աճյուն՝ քարե կամ բրոնզի զենքերի հետ միասին։

Ներկայիս կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական բանակի կողմից 2008 թվականին Աբխազիայի բռնազավթումից հետո պատմական այս շինությունը ստացել է անհայտ կարգավիճակ։

Դե յուրե այն գրանցված է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության մշուկութային ժառանգություն հանդիսացող օբյեկտների շարքում, որպես ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող հնավայր։ Աբխազական դոլմենները ցուցադրվել են Թբիլիսիում գտնվող Վրաստանի ազգային թանգարանում, ինչպես նաև Սուխումի պետական թանգարանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Darvill, Timothy (2013). "Monuments and Monumentality in Bronze Age Europe". In Fokkens, Harry; Harding, Anthony. The Oxford Handbook of the European Bronze Age. OUP Oxford. p. 143. ISBN 0199572860.