Աբխազիայի Ժողովրդական ժողով
Աբխազիայի Ժողովրդական ժողով աբխ.՝ Аԥсны Жәлар Реизара – Апарламент | |
---|---|
7-րդ գումարման ժողովրդական ժողով | |
Տեսակ | |
Տեսակ | միապալատ խորհրդարան |
Պատմություն | |
Հիմնադրված | 1990 |
նախագահ | Լաշա Աշուբա |
Ղեկավարում | |
փոխնախագահ | Նաուր Նարմանիա, Ֆազլիբեյ Ավիձբա, Աշոտ Մինոսյան |
Կազմը | |
Նստատեղեր | 35 |
![]() | |
Քաղաքական խմբավորումներ |
|
Ընտրություններ | |
վերջին ընտրություններ | մարտի 12 և 26, 2022 |
Next election | 2027 |
Հանդիպումների վայր | |
Սուխում | |
Պաշտոնական կայք էջ | |
parlamentra.org/ab/ |
Աբխազիայի Ժողովրդական ժողով (նաև՝ Ժողովրդական ժողով – Աբխազիայի Հանրապետության խորհրդարան, աբխ.՝ Аԥсны Жәлар Реизара – Апарламент), մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը։ Միապալատ խորհրդարան, որը փոխարինեց Աբխազիայի Հանրապետության Գերագույն խորհրդին (Աբխազական ԻԽՍՀ/Աբխազական ԽՍՀ)։ Այն բաղկացած է 35 պատգամավորից, որոնք հինգ տարի ժամկետով ընտրվում են համընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքով, գաղտնի քվեարկությամբ։
Պատգամավոր կարող է դառնալ Աբխազիայի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ում 25 տարին լրացել է և ընտրելու իրավունք ունի։ Պատգամավորը չի կարող զբաղեցնել նախագահի և փոխնախագահի պաշտոններ, լինել Աբխազիայի կառավարության անդամ, զբաղեցնել պաշտոնական պաշտոններ պետական ապարատում և դատական համակարգում, զբաղվել վճարովի այլ գործունեությամբ, բացառությամբ դասավանդման, գիտական և ստեղծագործական այլ գործունեությամբ։
Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները պարտավորված չեն իմպերատիվ մանդատով: Պատգամավորներն ունեն անձեռնմխելիություն:
Աբխազիայի Հանրապետության խորհրդարանում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է նրա պատգամավորներին, Աբխազիայի Հանրապետության նախագահին, Աբխազիայի Հանրապետության Գերագույն դատարանին և Աբխազիայի Հանրապետության գլխավոր դատախազին։
Հերթական ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի մարտի 12-ին և 26-ին։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբխազիայի Հանրապետության խորհրդարանը.
- ընդունում է Աբխազիայի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները,
- որոշումներ է կայացնում վարչական և տարածքային փոփոխությունների վերաբերյալ,
- լսում է Նախագահի ուղերձները երկրում ստեղծված իրավիճակի, պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և դրա իրականացման վերաբերյալ,
- վերանայում և հաստատում է պետական բյուջեն, վերահսկում է դրա կատարումը,
- ընդունում է քրեական, քրեա-դատավարական, ուղղիչ աշխատանքային, քաղաքացիական, քաղաքացիա-դատավարական, արբիտրաժային և այլ օրենսդրություններ, օրենքներ դատական համակարգի և դատախազության հարցերի վերաբերյալ,
- իրականացնում է Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության և օրենքների մեկնաբանություն,
- սահմանում է Աբխազիայի Հանրապետության պետական պարգևներ, պատվավոր և զինվորական կոչումներ,
- վավերացնում և չեղարկում է Աբխազիայի Հանրապետության միջպետական պայմանագրերը,
- ընտրում է Աբխազիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին և նրա տեղակալներին,
- Նախագահի առաջարկությամբ նշանակում և ազատում է Գլխավոր դատախազին, Ազգային բանկի նախագահին և այլ պաշտոնատար անձանց օրենքով սահմանված կարգով:
- որոշումներ է կայացնում Նախարարների կաբինետի առանձին անդամներին անվստահություն հայտնելու մասին,
- մեղադրանք է առաջադրում Աբխազիայի Հանրապետության Նախագահին պաշտոնից հեռացնելու համար,
- հայտարարում է համաներում,
- լուծում է պատերազմ հայտարարելու և խաղաղություն կնքելու հարցերը,
- լուծում է Աբխազիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների անձեռնմխելիության հարցերը,
- որոշումներ է կայացնում արտակարգ և ռազմական դրություն մտցնելու օրինականության մասին,
- իրականացնում է Աբխազիայի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Աբխազիայի խորհրդարանի ղեկավարները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալերիան Կոբախիա (1978-1990)
- Վլադիսլավ Արձինբա (1990-1994)
- Սոկրատ Ջինջոլիա - 1-ին և 2-րդ գումարում (1994-2002, 1996-ից Ժողովրդական ժողովի նախագահ)
- Նուգզար Աշուբա - 3-րդ և 4-րդ գումարում (2002-2012)
- Վալերի Բգանբա - 5-րդ գումարում (2012-2017)
- Վալերի Կվարչիա - 6-րդ գումարում (2017-2022)
- Լաշա Աշուբա - 7-րդ գումարում (2022-ից)
Խորհրդարանական հանձնաժողովներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդական ժողովը ներկայումս պարունակում է հետևյալ ութ հանձնաժողովները.
- Իրավական քաղաքականություն, պետականաշինություն և մարդու իրավունքներ
- Բյուջե, վարկային հաստատություններ, հարկեր և ֆինանսներ
- Տնտեսական քաղաքականություն, բարեփոխումներ և նորարարություն
- Պաշտպանություն և ազգային անվտանգություն
- Սոցիալական քաղաքականություն, աշխատանք և առողջապահություն
- Կրթություն, գիտություն, մշակույթ, կրոն, երիտասարդություն և սպորտ
- Միջազգային և միջխորհրդարանական հարաբերություններ և կապեր հայրենակիցների հետ
- Ագրարային քաղաքականություն, բնական ռեսուրսներ և էկոլոգիա
Պատգամավորական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդական ժողովն ունի 35 անդամ, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով միամանդատ ընտրատարածքներում։ 2015 թվականի հուլիսի 30-ին խորհրդարանը չաջակցեց սահմանադրական փոփոխությանը՝ անդամների թիվը 45-ի հասցնելու և խառը ընտրակարգ մտցնելու վերաբերյալ: Առաջարկին կողմ է քվեարկել 19 պատգամավոր՝ չորսը պակաս՝ պահանջվող երկու երրորդ մեծամասնությունից: Դեմ է քվեարկել հինգ, ձեռնպահ՝ 4 պատգամավոր[1]։
2022 թվականի ընտրությունների արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրատարածք | Պատգամավոր | Party | Ծննդյան տարեթիվ | Նշումներ | |
---|---|---|---|---|---|
1-ին (Նոր շրջան) | Ինար Գիցբա | Անկուսակցական | 1985 | ||
2-րդ (Նոր շրջան) | Աստամուր Գերխելիա | Ամցախարա | 1986 | ||
3-րդ (Ստառի Պոսյոլոկ) | Նարսու Սալակայա | Անկուսակցական | 1983 | ||
4-րդ (Սևեռնի) | Էրիկ Ռշտունի | Անկուսակցական | 1986 | ||
5-րդ (Սինոպսկի) | Լաշա Աշուբա | Անկուսակցական | 1989 | Առաջին ժողովում ընտրվել է խոսնակ | |
6-րդ (Ցենտրալնի) | Դմիտրի Մարշանիա | Անկուսակցական | 1989 | ||
7-ր (Բիբլիոտեկա) | Ռաշիդա Աիբա | Անկուսակցական | 1975 | ||
8-րդ (Մայակսկի) | Նաուր Նարմանիա | Անկուսակցական | 1991 | Ընտրվել է հունիսի 11-ի լրացուցիչ ընտրություններում[2] | |
9-րդ (Վոստոչնի) | Կան Կվարչիա | Անկուսակցական | 1974 | ||
10-րդ (Պիցունդսկի) | Դաութ Խութաբա | Անկուսակցական | 1982 | ||
11-րդ (Բզիպսկի) | Թիմուր Բեիյա | Անկուսակցական | 1982 | ||
12-րդ (Գագրսկի) | Աստամուր Արշբա | Անկուսակցական | 1988 | Առաջին ժողովում ընտրվել է փոխխոսնակ | |
13-րդ (Գագրսկի Գորոդսկոյ) | Ալխաս Բարցից | Անկուսակցական | 1983 | ||
14-րդ (Ցանդրիպշսկի) | Գալուստ Տրապիզոնյան | Անկուսակցական | 1958 | ||
15-րդ (Օտխարսկի) | Բադրիկ Պիլիա | Անկուսակցական | 1979 | ||
16-րդ (Դուրիպշսկի) | Բեսլան Խալվաշ | Անկուսակցական | 1970 | ||
17-րդ (Լիխնինսկի) | Ասլան Լակոբա | Անկուսակցական | 1979 | ||
18-րդ (Գուդաուտսկի Գորոդսկոյ 1) | Լեոնիդ Լակերբայա | Աիտաիրա | 1947 | Ընտրվել է մայիսի 14-ի լրացուցիչ ընտրություններում[3] | |
19-րդ (Գուդաուտսկի Գորոդսկոյ 2) | Ալխաս Խագբա | Անկուսակցական | 1983 | ||
20-րդ (Աացինսկի) | Ալիսա Գուլարիա | Ամցախարա | 1977 | ||
21-րդ (Նովոաֆոնսկի) | Ախրա Պաչուլիա | Անկուսակցական | 1977 | ||
22-րդ (Էշերսկի) | Ֆազլիբեյ Ավիձբա | Անկուսակցական | 1957 | Առաջին ժողովում ընտրվել է փոխխոսնակ | |
23-րդ (Գումիստինսկի) | Լևոն Գալուստյան | Անկուսակցական | 1980 | ||
24-րդ (Պշապսկի) | Աշոտ Մինոսյան | Անկուսակցական | 1974 | Առաջին ժողովում ընտրվել է փոխխոսնակ | |
25-րդ (Մաչարսկի) | Ինար Սաձբա | Անկուսակցական | 1993 | ||
26-րդ (Դրանդսկի) | Ադգուր Խարազիա | Անկուսակցական | 1959 | 2024 թվականի դեկտեմբերի 19-ին Աբխազիայի խորհրդարանի շենքում հրաձգության հետևանքով սպանել է պատգամավոր Վախթանգ Գոլանձիային, ևս մեկին՝ Կան Կվարչիային վիրավորվել[4]։ | |
27-րդ (Բասլախուսկի) | Վենորի Բեբիա | Անկուսակցական | 1976 | ||
28-րդ (Գուպսկի) | Դեմուր Գոգիա | Անկուսակցական | 1977 | ||
29-րդ (Չլոուսկի) | Ալմաս Ակաբա | Ամցախարա | 1992 | ||
30-րդ (Կուտոլսկի) | Վախթանգ Գոլանձիա | Անկուսակցական | 1969 | Սպանվել է 2024 թվականի դեկտեմբերի 19-ին, Աբխազիայի խորհրդարանի շենքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, որը իրականացրել էր Ադգուր Խարազիան[4]: | |
31-րդ (Կինդիգսկի) | Ռեզո Զանթարիա | Անկուսակցական | 1965 | ||
32-րդ (Օչամչիրսկի) | Բատալ Ջոպուա | Անկուսակցական | 1985 | ||
33-րդ (Տկուարչալսկի 1) | Բեսլան Էմուրխբա | Ամցախարա | 1987 | ||
34-րդ (Տկուարչալսկի 2) | Գերման Կաչարավա | Անկուսակցական | 1992 | ||
35-րդ (Գալսկի) | Թեմուր Շերգելիա | Անկուսակցական | 1975 |
Հրաձգության միջադեպք
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի դեկտեմբերի 19-ին խորհրդարանի անդամ և Սուխումի նախկին քաղաքապետ Ադգուր Խարազիան, ենթադրաբար, կրակ է բացել Աբխազիայի Ժողովրդական ժողովում իր քաղաքական մրցակիցների վրա՝ սպանելով պատգամավոր Վախթանգ Գոլանձիային և վիրավորելով մեկ այլ պատգամավոր Կան Կվարչիային՝ դեպքի վայրից փախչելուց առաջ[5][6][7]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Zavodskaia, Elena (2015 թ. հուլիսի 30). «Мажоритарная система осталась в силе». Echo of the Caucasus. Վերցված է 2024 թ. հոկտեմբերի 19-ին.
- ↑ «В Абхазии избрали 35-го депутата парламента». tass.ru. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Леонид Лакербая избран депутатом Парламента Абхазии». apsadgil.info. Վերցված է 2024 թ. դեկտեմբերի 29-ին.
- ↑ 4,0 4,1 «Lawmaker shot dead in parliament in breakaway Georgian region of Abkhazia». Al Jazeera Media Network. 2024 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Lawmaker shot dead in parliament in breakaway Georgian region of Abkhazia» (անգլերեն). Al Jazeera. 2024 թ. դեկտեմբերի 19.
- ↑ «Abkhaz Lawmaker Gunned Down Outside Parliament Building» (անգլերեն). The Moscow Times. 2024 թ. դեկտեմբերի 19.
- ↑ «Lawmaker in Georgia's breakaway Abkhazia shot dead at parliament» (անգլերեն). Al Arabiya. 2024 թ. դեկտեմբերի 19.
|