Jump to content

Աբխազա-ադըղեական ժողովուրդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբխազա-ադըղեական ժողովուրդներ
Ընդհանուր քանակ

5-6 միլիոն

Բնակեցում
Ռուսաստան Ռուսաստան
Կարաչայ-Չերքեզիա Կարաչայ-Չերքեզիա
Կրասնոդարի երկրամաս Կրասնոդարի երկրամաս
Ստավրոպոլի երկրամաս Ստավրոպոլի երկրամաս
Ադըղեայի Հանրապետություն Ադըղեայի Հանրապետություն
Կաբարդա-Բալկարական Հանրապետություն Կաբարդա-Բալկարական Հանրապետություն
Աբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
Վրաստան Վրաստան
Թուրքիա Թուրքիա
Հորդանան Հորդանան
Սիրիա Սիրիա
Իսրայել Իսրայել
Լեզու(ներ)
Աբխազա-ադըղեական լեզուներ
Հավատք(ներ)
Քրիստոնեություն, Իսլամ

Աբխազա-ադըղեական ժողովուրդներ, ժողովուրդներ, որոնք խոսում են աբխազա-ադըղեական լեզուներով[1]։

Աբխազա-ադըղեական ժողովուրդների թիվը Հյուսիսային Կովկասում 2010 թ․ մարդահամարի տվյալներով կազմում է 5-6 միլիոն։

Տարածվածության շրջան՝ Հյուսիսային Կովկաս և Հարավային Կովկաս, ինչպես նաև սփյուռքներ տարբեր երկրներում։ Պատմականորեն այս ժողովուրդներն ընդգրկել են բազմաթիվ մոտ հարազատ ցեղեր (ենթաէթնոսներ), որոնք բաժանվել են երեք խմբի՝ չերքեզներ, աբխազներ և աբազներ։

Համաձայն բազմաթիվ հնագիտական և լեզվաբանական տվյալների ու գիտական վարկածների՝ աբխազա-ադըղեական ժողովուրդների չերքեզների խմբի ժողովուրդներին ենթադրաբար հարազատ են եղել այնպիսի հին ժողովուրդներ (ցեղեր), ինչպիսիք են կասկեր, մեոտներ, սինդեր, աբեշալա և այլն, իսկ աբխազներին և աբազներին ենթադրաբար հարազատ ժողովուրդներ են եղել ապսիլներ ու աբազգներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 1։