Աբիսկու
Այս հոդվածը վերաբերում է Շվեդիայում գտնվող բնակավայրին։ Ազգային պարկի մասին հոդվածը կոչվում է Աբիսկու (ազգային պարկ)
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Աբիսկու | ||
| շվեդ.՝ Abisko[1] | ||
| Երկիր | ||
| Համայնք | Կիրունա[1], Լափլանդ և Jukkasjärvi?[2] | |
| Մակերես | 65±0,5 հեկտար | |
| Բնակչություն | ▲149 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[3] | |
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
|
| ||
Աբիսկու[4][5] (շվեդ.՝ Abisko),[4][6] երբեմն կոչվում է նաև Աբիսկու-Էստրա (Abisko-Östra), գյուղական բնակավայր է (շվ. småort) Շվեդիայի Նոռրբոտեն լենում՝ Լափլանդ պատմական մարզի տարածքում Աբիսկուն գտնվում է Շվեդիայի և Նորվեգիայի սահմանից 39 կմ հեռավորության վրա և Հյուսիսային բևեռային շրջանից 195 կմ հյուսիս։ Բնակչությունը կազմում է 89 մարդ։ Մտնում է Կիրունա համայնքի կազմի մեջ, տեղակայված է Շվեդիայում ամենամեծ լճերից մեկի՝ Տուռնետրեսկ լճի ափին և հանդիսանում է Քունգսլեդեն՝ հայտնի քայլարշավային երթուղու մեկնարկային և վերջնական կետը։ Գյուղից մոտ երկու կիլոմետր արևմուտք գտնվում է 1902 թվականին բացված Abisko Turiststation զբոսաշրջային կայանը։ Աբիսկուն գտնվում է 1909 թվականին հիմնադրված Աբիսկու ազգային պարկի սահմանին։
Աբիսկուի մոտով անցնում են եվրոպական E10 ավտոճանապարհը և Մալմբանան երկաթուղային գիծը, որով շարժվում են Veolia Transport ընկերության սպասարկած գնացքները՝ Նարվիկ-Ստոկհոլմ երթուղով։ Գյուղի տարածքում գտնվում է Աբիսկու-Էստրա (Abisko Östra) երկաթուղային կայարանը, իսկ Abisko Turiststation անունով առանձին կայարանը տեղակայված է զբոսաշրջային կայանի մոտ։
Աբիսկուի մոտակայքում է գտնվում նաև Abisko Scientific Research Station գիտահետազոտական կայանը, որը հիմնադրվել է 1903 թվականին և 1935 թվականին դարձել է Շվեդիայի Թագավորական գիտությունների ակադեմիայի մաս։ Կայանը ներառում է ինչպես լաբորատորիաներ, այնպես էլ մի քանի դաշտային կայաններ, և այնտեղ կատարվում են կենսաբանական և երկրաբանական հետազոտություններ։ Գյուղի շրջակայքում տարածված է մշտական սառցակալածությունը, չնայած այս ցածրադիր մշտական սառցակալածությունը անհետանում է գլոբալ տաքացման և ձյան տեղումների ավելացման պատճառով[7]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամռանը Աբիսկուում արևը մեկ ամիս ամբողջությամբ չի մայր մտնում՝ հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը։
| Աբիսկուի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Ռեկորդային բարձր °C (°F) | 8.3 (46.9) |
8.8 (47.8) |
8.9 (48) |
13.3 (55.9) |
25.9 (78.6) |
26.5 (79.7) |
32.8 (91) |
28.7 (83.7) |
20.0 (68) |
15.3 (59.5) |
10.6 (51.1) |
7.7 (45.9) |
32.8 (91) |
| Միջին բարձր °C (°F) | −6.4 (20.5) |
−5.9 (21.4) |
−2.4 (27.7) |
3.1 (37.6) |
8.6 (47.5) |
13.5 (56.3) |
17.4 (63.3) |
15.4 (59.7) |
10.2 (50.4) |
3.5 (38.3) |
−0.7 (30.7) |
−3.0 (26.6) |
4.44 (40) |
| Միջին օրական °C (°F) | −10.5 (13.1) |
−10.0 (14) |
−6.4 (20.5) |
−0.8 (30.6) |
4.6 (40.3) |
9.3 (48.7) |
12.9 (55.2) |
11.3 (52.3) |
6.8 (44.2) |
0.6 (33.1) |
−4.0 (24.8) |
−6.7 (19.9) |
0.59 (33.06) |
| Միջին ցածր °C (°F) | −14.6 (5.7) |
−14.1 (6.6) |
−10.4 (13.3) |
−4.6 (23.7) |
0.6 (33.1) |
5.0 (41) |
8.4 (47.1) |
7.1 (44.8) |
3.3 (37.9) |
−2.4 (27.7) |
−7.2 (19) |
−10.3 (13.5) |
−3.27 (26.12) |
| Ռեկորդային ցածր °C (°F) | −34.7 (−30.5) |
−33.9 (−29) |
−33.1 (−27.6) |
−18.5 (−1.3) |
−8.0 (17.6) |
−1.8 (28.8) |
0.7 (33.3) |
−1.5 (29.3) |
−6.0 (21.2) |
−17.6 (0.3) |
−23.1 (−9.6) |
−30.2 (−22.4) |
−34.7 (−30.5) |
| Տեղումներ մմ (դյույմ) | 26.5 (1.043) |
21.9 (0.862) |
20.5 (0.807) |
11.5 (0.453) |
18.9 (0.744) |
33.8 (1.331) |
65.0 (2.559) |
43.8 (1.724) |
40.9 (1.61) |
21.2 (0.835) |
17.5 (0.689) |
27.5 (1.083) |
349 (13.74) |
| Միջին ամսական արևային ժամ | 0 | 39 | 126 | 178 | 231 | 238 | 235 | 175 | 99 | 69 | 2 | 0 | 1392 |
| Աղբյուր #1: SMHI Open Data[8] | |||||||||||||
| Աղբյուր #2: SMHI climate data 2002–2020[9] | |||||||||||||
| Abiskoի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Ռեկորդային բարձր °C (°F) | 8.3 (46.9) |
8.8 (47.8) |
9.9 (49.8) |
13.3 (55.9) |
25.9 (78.6) |
26.5 (79.7) |
32.8 (91) |
29.1 (84.4) |
21.9 (71.4) |
15.3 (59.5) |
10.6 (51.1) |
8.1 (46.6) |
32.8 (91) |
| Միջին բարձր °C (°F) | −5.6 (21.9) |
−6.2 (20.8) |
−2.6 (27.3) |
2.5 (36.5) |
8.0 (46.4) |
13.4 (56.1) |
17.0 (62.6) |
14.9 (58.8) |
9.9 (49.8) |
3.4 (38.1) |
−1.1 (30) |
−3.4 (25.9) |
4.18 (39.52) |
| Միջին օրական °C (°F) | −9.8 (14.4) |
−10.3 (13.5) |
−6.6 (20.1) |
−1.3 (29.7) |
4.1 (39.4) |
9.1 (48.4) |
12.6 (54.7) |
10.9 (51.6) |
6.5 (43.7) |
0.6 (33.1) |
−4.4 (24.1) |
−7.0 (19.4) |
0.37 (32.68) |
| Միջին ցածր °C (°F) | −13.4 (7.9) |
−14.5 (5.9) |
−10.7 (12.7) |
−5.2 (22.6) |
0.3 (32.5) |
4.9 (40.8) |
8.2 (46.8) |
6.9 (44.4) |
3.1 (37.6) |
−2.3 (27.9) |
−7.6 (18.3) |
−10.7 (12.7) |
−3.42 (25.84) |
| Ռեկորդային ցածր °C (°F) | −35.5 (−31.9) |
−34.2 (−29.6) |
−33.1 (−27.6) |
−19.8 (−3.6) |
−11.4 (11.5) |
−1.8 (28.8) |
0.1 (32.2) |
−1.5 (29.3) |
−7.1 (19.2) |
−17.6 (0.3) |
−23.2 (−9.8) |
−30.2 (−22.4) |
−35.5 (−31.9) |
| Տեղումներ մմ (դյույմ) | 27 (1.06) |
21 (0.83) |
19 (0.75) |
12 (0.47) |
19 (0.75) |
35 (1.38) |
63 (2.48) |
44 (1.73) |
31 (1.22) |
25 (0.98) |
21 (0.83) |
28 (1.1) |
344 (13.54) |
| Միջին ամսական արևային ժամ | 0.0 | 40.2 | 128.2 | 175.8 | 230.2 | 228.0 | 237.1 | 175.3 | 97.5 | 69.2 | 2.2 | 0.0 | 1383,7 |
| Աղբյուր #1: SMHI Open Data | |||||||||||||
| Աղբյուր #2: SMHI Monthly Data | |||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Småorternas landareal, folkmängd och invånare per km² 2005 och 2010, korrigerad 2012-10-15 (շվեդերեն) — SCB, 2012.
- ↑ Småorter 2015 — Statistics Sweden, 2016.
- ↑ Statistiska småorter 2023, befolkning, landareal, befolkningstäthet per småort — Statistics Sweden, 2024.
- ↑ 4,0 4,1 Скандинавские страны, Финляндия // Атлас мира / сост. и подгот. к печати ПКО «Картография» в 1982 г. ; отв. ред. С. И. Сергеева, В. М. Антонов. — Испр. в 1991 г. — М. : Госгеодезия СССР, 1991. — С. 78—79.
- ↑ А́биску // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 7.
{{cite book}}: no-break space character in|title=at position 8 (օգնություն) - ↑ Финляндия и Скандинавские страны, север. Шпицберген. Остров Ян-Майен // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2002 г. ; гл. ред. В. П. Селезнёв ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. ЗАО Компания «Атласы национальных автодорог» в 2008 г. с диапоз. Роскартографии. — М. : ПКО «Картография» : Харвест, 2008. — С. 56—57. — ISBN 978-5-17-047018-1 (Картография). — ISBN 978-985-16-6027-4 (Харвест).
{{cite book}}: no-break space character in|title=at position 69 (օգնություն) - ↑ Johansson, Margareta; Christensen, Torben R.; Akerman, H. Jonas; Callaghan, Terry V. (2006). «What Determines the Current Presence or Absence of Permafrost in the Torneträsk Region, a Sub-arctic Landscape in Northern Sweden?». Ambio: A Journal of the Human Environment. 35 (4): 190–197. doi:10.1579/0044-7447(2006)35[190:WDTCPO]2.0.CO;2. PMID 16944644. S2CID 45127318.
- ↑ «Öppen Data för Abisko» (շվեդերեն). Swedish Meteorological and Hydrological Institute. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «SMHI climate data 2002–2020» (շվեդերեն). SMHI. 2021 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիսկու» հոդվածին։ |
| ||||||
