Աբիսինյան ներկարար
Աբիսինյան ներկարար | |
![]() Աբիսինյան ներկարար | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Coraciiformes |
Ընտանիք | Ներկարարներ (Coraciidae) |
Ցեղ | Coracias |
Տեսակ | Աբիսինյան ներկարար (C. abyssinicus) |
Միջազգային անվանում | |
Coracias abyssinicus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Աբիսինյան ներկարար[1] (լատին․՝ Coracias abyssinicus), թռչնի տեսակ` ներկարարների ընտանիքից։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը տարածված է Աֆրիկայում, Սահարայից ավելի հարավ (մարզ, որը հայտնի է Սահել անվանումով) և Արավիյան թերակղզու արևմուտքում։ Չվող թռչուններ նկատվել են Հյուսիսային Աֆրիկայում և Կանարյան կղզիներում[2]։
Թռչունի երկարությունը 28-31 սանտիմետր է, քաշը` 100-140 գրամ։ Գլուխը, պարանոցը, կրծքավանդակը, որովայնը և թևերի մի մասը կապույտ գույնի են։ Կտուցից դեպի աչք անցնում է մի սև շերտ։ Ճակատը և դունչը ավելի բաց գույնի են։ Մեջքը և թևերի մի մասը շագանակագույն են։ Պոչի վրա կա երկու երկար ղեկային սև գույնի փետուրներ[2][3]։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսակը բնակվում է չոր սավանաներում։ Բնակվում է միայնակ, զույգերով կամ երամներով, որը կազմված է մինչև 20 թռչունից։ Որսում է միջատներ և փոքր ողնաշարավորներ։ Բազմացման ժամանակահատվածը տևում է փետրվարից մինչև հուլիս։ Բույնը շինում է ծառերի փչակներում, տերմիտների բների վրա և ամայի տներում։ Դնում է 2-ից 6 ձու[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 181. — 2030 экз.
- ↑ 2,0 2,1 2,2 Fry H., Kirwan G.M. (2016)։ «Abyssinian Roller (Coracias abyssinicus)»։ Handbook of the Birds of the World Alive։ Lynx Edicions, Barcelona
- ↑ Fry, C. Hilary; Fry, Kathie Kingfishers, Bee-eaters and Rollers. — Bloomsbury Publishing, 2010. — ISBN 978-1-4081-3525-9
|