Աբիսինյան կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբիսինյան կատու
Տեսակկատվի ցեղատեսակ
Ենթադասկատու և տնային կարճ մազերով կատու

Աբիսինյան կատու, տնային կատուների ցեղատեսակ, բուծվել է տասնիններորդ դարի վերջին Մեծ Բրիտանիայում Աֆրիկայի և Հարավ-Արևելյան Ասիայի աբորիգենային կատուների հիման վրա։ Աբիսինյան կատուն կատուների ամենահին ցեղատեսակներից մեկն է և միաժամանակ ամենաառաջինն է, որը ցուցահանդեսներում ստացել է պաշտոնական ստանդարտ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

слева
слева

Այս կատուների ցեղատեսակի առաջացման մի քանի տարբերակ կա։ Նրանցից ոչ մեկը չի համարվում անբողջությամբ ապացուցված, յուրաքանչյուրն ունի իր կողմնակիցներն ու հակառակորդները։

Հայտնի է, որ աբիսինյան ֆենոտիպի առաջին կատուն, որը հայտնի է դարձել Եվրոպայում, Զուլա մականվամբ կատուն է եղել, որը Եթովպիայից բերվել է Անգլիա, այդ ժամանակ կոչվում էր Աբիսինյան։ Հետագայում էլ ըստ վերջինիս ծագման՝ ցեղատեսակն ըստացել է իր անվանումը։ Զուլային բերել է կապիտան Բարետ-Լենարդը 1868 թվականին, որը վերադրձել էր տուն Անգլո-աբիսինյան կռվից։ Հայտնի չէ, արդյոք այդ կատուն ունեցել է ձագեր, որոնք օգտագործվել են ցեղի ստեղծման գործում, սակայն հենց այս կատուն ուշադրություն հրավիրեց դեպի Աֆրիկայի աբորիգեն կատուները։ Զուլա կատվի գունային վիմագրությունը, որը արվել է դեռ իր կյանքի ընթացքում, հրատարակված է Գորդոնա Սթեյբլսի (1874 թվական) «Կատուներ. նրանց հատկությունները և դասկարգումը» գրքում։

Ծագումնաբանների կողմից ապացուցված մի փաստ է համարվում այն, որ աբիսինյան կատուները եկել են Հին Եգիպտոսի բնիկ կատուներից։ 1951 թվականին Բրիտանական թանգարանում գտել են կատուների 192 մումիա։ Դրանք այնտեղ պահպանվել են 1907 թվականից, հենց այն ժամանակ, երբ հայտնաբերվել են։ Մումիաները բացելու և ինվենտարիզացիայի ընթացքում հայտնաբերվել է, որ կատուները մումիացվել են եղել մ․ թ․ ա․ 600 և 200 թվականներին, և նրանցից շատերը ֆենոտիպ ձևով նման են ժամանակակից աբիսինյան կատուներին։ Ավելի ուշ նմանությունը ապացուցվեց գենետիկական մակարդակով, սակայն հիմա դրանք տարբեր տեսակներ են և չի կարելի ասել, որ ժամանակակից աբիսինյան կատուները հենց Հին Եգիպտոսի կատուների հետևորդներն են։ Սակայն, անկասկած, կարելի է պնդել, որ այդ կատուների արյունը պատմականորեն մասնակցել է աբիսինյան ազգի կազմավորմանը։

Աբիսինյան առաջին կատուները նման են վայրի լիբիական տափաստանային կատուների ենթատեսակին (Felis silvestris libyca), ինչը հանգում է նրան, որ ֆելինոլոգների մի մասը հակված է այն փաստին, որ աբիսինյան կատուները ծագել են դրանցից։

Պետք է նշել նաև, որ ցեղատեսակի հիմքում ընկած են ոչ միայն աֆրիկյան, այլ նաև հարավասիական կատուները։

Բանը նրանում է, որ Աֆրիկայի հասարակությունը տնային կատուների աբիսինյան տաբի երանգավորումը շատ հազվադեպ է։ Բայց այն հաճախ հանդիպում է Սինգապուրի և Հարավարևելյան Ասիայի բնակչության կատուների մոտ։

19-րդ դարում Անգլիան վարում էր բազմաթիվ գաղութային մարտեր և անսովոր վայրի տեսակի կատուները կարող էին բերվել տարբեր շրջաններից,նաև ճանապարհին միանալով։

Աբիսինյան կատուների ծագման մեկ այլ վարկած համարվում է այն, որ նրանք ստեղծվել են եվրոպական կարճամորթի կատվի խաչասերումից տաբի երանգավորում ունեցողի հետ, որը բավականին տարածված է Անգիայում, Եթովպիայից բերված վայրի գունավորմամբ կատունեի հետ։ Հավանական է, որ այդպիսի խաչասերումները սկսվել են 1800 թվականներից։

Աբիսինյան ցեղատեսակի առաջին կատուները ցուցադրել են 1871 թվականի ցուցահանդեսում Լոնդոնի մոտակայքում՝ Բյուրեղապակյա պալատում։ Այն ժամանակ կատուների վերջավորություններում կային տաբիի զոլեր, բայց ժամանակի ընթացքում բուծողները նրանց տեսքից հեռացրել են այդ մասը։ Նաև 1900-ական թվականներից առաջ այդ ցեղատեսակի կատուների ականջների վրա կային տեսանելի ծոպիկներ, որն ավելացնում էր նրանց էկզոտիկությունը։

Այն ժամանակ աբիսինյան կատուները ունեին տարբեր գունավորումներ։ Գոյություն ունի մի կարծիք, որ առաջին աբիսսինական կատուները մեծամասամբ ունեցել են արծաթագույն գունավորում զոլերի տեսք ունեցող նկարի մնացորդներով։ Առաջին պաշտոնական գրանցված աբիսինականներից մեկը կրել է Aluminium (Այլումին), Quicksilver (Սնդիկ), Silver Memelik, Silver Fairy (Արծաթագույն փերի) և Salt (Աղ) անունները։

Տեսակի ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տեսակի ստանդարտը ընդունվեց 1882 թվականին, որից հետո ավելի քան քսան անգամ ստանդարտների մեջ փոփոխություններ եղան, իսկ 20-րդ դարի կեսին ցեղատեսակը գրեթե ամբողջովին չվերացավ իր հայրենիքում՝ Մեծ Բրիտանիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում կատուների թիվը գործնականում նվազել էր և Բրիտանիայում պատերազմի ավարտի ժամանակ այդ կատուների թիվը նորից վերականգնվեց ամերիկյան գծերի հիման վրա։

Աբիսսինյան կատվի ժամանակակից զգալիորեն տարբերվում է 19-րդ դարում ընդունված՝ արևելյան տեսակի առաջին ստանդարտից։ Ժամանակակից աբիսսինները ավելի բարակ, թեթև և երկարաթաթ են, քան իրենց նախնիները։

Աբիսսինների մորթին ևս փոխվել է։ Այս ցեղատեսակի ժամանակակից կատուների մոտ էականորեն չկա ենթամորթի ի տարբերություն ստանդարտի առաջին տեսակների։

Գույնի փոփոխություններ ևս եղան։ Տեսակի ճանաչման վաղ փուլում այս ցեղատեսակի կատուները ձեռք բերեցին տաբբի երանգ, իսկ ժամանակակից աբիսսինների մոտ միայն մաքուր տաբբին թույլատրելի չէ։

Աբիսինյան կատվի երանգի ժամանակակից տարբերակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս CFA ասոցացիայի (Cat Fanciers' Association) կողմից պաշտոնապես ընդունված են աբիսինյան կատուների չորս հիմնական գույներ՝ վայրի (rudy), սորրել(sorrel), կապույտ (blue) և ֆավն (fawn):

Բացի այդ, TICA-ում, FIFe-ում և ACF-ում այդ գույների արծաթե տարբերակները ընդունված են որպես թույլատրելի գույներ աբիսսինյան կատվի համար։ CCCA ֆելինոլոգիական ֆեդերացիան թույլ է տալիս նաև շոկոլադե և յասամանի գույներ, իսկ GCCF-ի ֆեդերացիան՝ մաշկագույն և կրիայի երանգավորումներ։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիսինյան կատուն ունի ձիգ, ներդաշնակ մարմին և ունի անսովոր, գունագեղ մորթի՝ վառ արտահայտված տիկինգով (մազի զոնայական ներկում, երբ նրա վրա մեկը մյուսի հետևից երևում են մուգ ու բաց գծեր)։ Միջին չափսի հասուն կատվի միջին քաշը 3-6 կիլոգրամ է։ Աբիսինների աչքերը առանձնահատուկ են բարակ գծով՝ նման բաց մորթուն։ Մորթին փափուկ է, շատ հարթ և գործնականում չունի ենթամաշկ, այն ամուր հպված է մաշկին[1]։

Աբիսինյան կատուների ձագերը միշտ ծնվում են մուգ երանգավորմամբ և իրենց ցեղատեսակի գույնը ձեռք են բերում միայն մի քանի ամիս անց։

Աբիսինական կատվի Ժամանակակից ստանդարտը ըստ CFA ֆեդերացիայի վարկածի[խմբագրել | խմբագրել կոդը]

CFA ֆելինոլոգիական ֆեդերացիայի կողմից ընդունված աբիսնական կատվի ստանդարտը միջազգային ֆելիոլոգիական ֆեդերացիայի շարքում համարվում է այդ տեսակի առավել խիստ և պարզ դասակարգված ստանդարտ։ Այլ ֆեդերացիաների շարքերում նույնպես գոյություն ունի այդ ցեղատեսակի սեփական տարբերակը, որը թույլ է տալիս այլ գույներ կամ այս կամ այն կետերի ավելի քիչ պահանջներ։

Տեսակի ստանդարտը՝ ըստ CFA վարկածի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր տպավորություններ․ իդեալական վառ կատու է մորթու վրա հստակ տիկինգով, միջին չափերի, թագավորական արտաքինով։ Աբիսինական կատուն ճկուն է, ամուր, մկանուտ՝ ցուցադրելով անհամբեր գործունեություն և կենդանի հետաքրքրություն շրջապատի նկատմամբ։ Ունի հավասարակշռված խառնվածք և լավ ֆիզիկական հավասարակշռություն։

Գլուխն ունի փոփոխված, մի փոքր կլորացած սեպի տեսք, առանց հարթ սահամմների՝ հոնքեր, այտեր, կիսադեմքը՝ թույլ ատրահայտված։ Քթարմատից ճակատ հատվածը ոչ մեծ է, որը պետք է ունենա լավ չափսեր։

Ճակատը թույլ ուռուցիկ է, ականջների միջև լայն՝ կազմելով սահուն, միասնական գիծ, գագաթի և կամարաձև կոր պարանոցի հետ։

Դնչիկը սրություն չունի և քառակուսաձև չէ։

Կզակը թեք չէ և ուռուցիկ չէ։ Բացառություն կարող է լինել հասուն կատուները, որոնք ունեն ուռուցիկ կզակ։

Ականջները սպասողական են, մեծ, չափավոր սրությամբ, թասաձև և լայն հիմքերով, տեղադրված այնպես, որ կատուն լսի ինչ-որ մեկին։

Մորթին ականջների վրա շատ կարճ է և խիտ, բնորոշ է սևը կամ մուգ շագանակագույնը, վայրի գունավորմամբ կատուների և շոկոլադե-դարչնագույն գունավորմամբ աբսինցիները սորել երանգի են, կապույտ կատուներին՝ թերթաքարե-կապույտ, ֆավն գույնի կատուներին՝ բաց կակաո-շագանակագույն։

Աչքերը նշանման են, մեծ են, փայլփլուն և արտահայտիչ։ Կլոր չեն, հիանալի կերպով ընդգծված են մուգ գծով բաց տարածության շրջանում։

Մարմինը միջին երկարության է, ճկուն և նրբագեղ, ցուցադրում են լավ զարգացած մկանային ուժը։ Համաչափությունը և հավասարակշռությունը ունեն ավելի մեծ նշանակություն, քան ուղղակի չափսերը։

Ոտքերը և ոտնաթաթերը համաչափ բարակ են, կատուն ասես սավառնում է գետնի վրայով՝ հպվելով միայն ոտքերի մատների ծայրերով։

Թաթերը օվալաձև են, փոքրիկ և հավաք։ Առջևի թաթերին կան հինգ մատներ, հետևի թաթերին՝ չորս։

Պոչը հիմքում հաստ է, բավականաչափ երկար է, իսկ վերջում բարակում է։

Մորթին փափուկ է, մետաքսանման, բարակ կազմվածքով, բայց շոշափելիս այն խիտ է և ձիգ, վառ փայլով։ Միջին երկարության է, սակայն բավական է, որպեսզի մեկ մազի վրա տեղավորվի երկու-երեք տիկինգի շերտեր։

Թերություններ. ոչ ստանդարտ, թաթերի անհամապատասխան գույնով, երկար, բարակ գլխով, կարճ և կլոր գլխով, գունային կլոր նաշաններով ոտքերին և պոչին, պարանոցին ցրված «մանյակի» տեսքով մուգ գծանշումով։ Մորթու սառը կամ մոխրագույն երանգներ։

Արատներ, որոնք հանգեցնում են որակազրկմանը․ սպիտակ մեդալիոնը և այլ սպիտակ հատվածներ կատվի մարմնի վրա, բացի, քթանցքերի շուրջ և կոկորդի վերին մասի։ Պոչի հանգույցները, թեքությունը և այլ թերություններ։ Կատվի մարմնի ամեն սև մազ սորրել գույնով։ Մատների ոչ ճշգրիտ քանակ։ Ցանկացած այլ երանգ, բացի ընդունված չորսից։

Մորթու երանգները ըստ CFA ֆեդերացիայի վարկածի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիսսինական կատվի մորթու գույները, ըստ CFA ֆեդերացիայի վարկածի, ունեն չորս տեսակների խիստ նկարագրություն, որոնցում ընդգրկված են ոչ միայն արտաքին տեսքի գույները, այլ նաև այդ գույնը կրող գենոտիպերը։

Ընդհանուր տեղադրությունը․ մորթու երանգը տաք է և բոցավառվող։ Տիկինգը հստակ է և հարթ, ընդ որում սև շերտերը ցայտուն են դառնում բաց մազի ողջ երկայնքով։ Ենթամորթու գույնը մինչև մաշկը պարզ է և պայծառ։ Ցանկալի են ավելի խոր երանգի գույներ։ Սակայն, տիկինգի ինտենսիվությունը չպետք է զոհաբերվի գույնի խորության համար։ Թույլատրվում է մգացում մեջքի ողնաշարի երկայնքով։ Գերադասություն է տրվում այն կատուներին, որոնք չունեն գծանշում կրծքի և ոտքերի բարակ հատվածներում, պոչի շրջանում։

Դիմային գծանշում․ մուգ գծեր, որոնք դուրս են գալիս աչքերից և հոնքերից, մգացված այտոսկրեր, կետեր, բեղերի մգացումը պետք լինի լավ արտահայտված։ Մուգ գծով ընդգծված կոպերով աչքեր, աչքերի շուրջ մորթու բաց շրջանում։ Աչքերի գույնը ոսկեգույն է կամ կանաչ։ Գնահատվում է նրանց գույնի խորությունը և հագեցվածությունը։

Աբիսինյան կատվի գույնի գենետիկ կոդավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիսինյան կատվի բոլոր չորս հիմնական թույլատրելի գույները ունեն գենետիկ կոդավորում.

RUDY (ABYn) (գենոտիպ BBDd, BBDD, BbDD, BbDd):

Վայրի երանգով աբիսինյան կատու։ Բնորոշ է ամբողջ մարմնին հավասարաչափ, երկակի կամ եռակի տիկինգը, որը չի ձևավորում որևէ նախշ։ Մորթու հերթականությմաբ հատվածներն ունեն կարմրա-շագանակագույն երանգ, նարնջագույն և սև գույներ։ Փշերի ծայրերը ներկված են սև գույնով։ Ողնաշարի երկայնքով իջնում է ավելի մուգ երանգ։

Ենթամորթին առանց զոնայականության ներկված է նարնջագույն երանգով, այդ պատճառով որովայնը և ոտքերի ներքին հատվածը ունեն հարթ մուգ-ծիրանագույն երանգ, տարբեր ինտենսիվությամբ։ Ոտնաթաթերն ու պոչի ծայրը սև են։ Աչքերը սաթի և կանաչ գույնի են։ Քթի մազարմատները կարմիր են, սև եզրագծով։ Թաթերի բարձիկները սև կամ մուգ շագանակագույն են, մատների արանքում սև սանրված բրդով, որոնք աննշան կերպով դուրս են գցված թաթերի բարձիկներից։

SORREL (FBYo) (գենոտիպ blblDD, blblDd)

Կարմրա-շագանակագույն աբիսինական կատվի գույնը սորրելն է։ Մորթու գույնը շիկակարմրավուն-շագանակագույնից պղնձե-կարմիր է։ Ստևների և ենթամորթու արմատները ծիրանագույն են։ Տիկինգը պատկերված է մուգ կարմրա-շագանակագույն գույնի գոտիներով։ Ողնաշարի երկայնքով գույնը ավելի է մգանում։ Քթի ծայրը խամրած վարդագույն է կարամրա-շագանակագույն շրջագծով։ Թաթերի բարձիկները խամրած վարդագույն են։

BLUE (ABYa) (գենոտիպ BBdd Bbldd)

Երկնագույն աբիսինյան կատու։ Մորթու գույնը մոխրա-կապույտ երանգ ունի։ Ստևների և ենթամորթու արմատները ավազա-կաթնագույն են։ Տիկինգը կազմված է երնագույն-պողպատային գույնի գոտիներով՝ խառնվելով բեժագույն զոնաների հետ։ Ողնաշարի երկայնքով գույնը ավելի մուգ է։ Քթի ծայրը աղյուսա-կարմիր են՝ եզրագծված երկնագույն երանգով։ Թաթի բարձիկները մոխրա-երկնագույն են։

FAWN (ABYp) (գենոտիպ blbldd)

Ֆավն գույնի աբիսինյան կատու։ Երանգի տոնը՝ սուրճ կամ կակաո կաթով։ Ենթամորթին և ստևների արմատները բաց կաթնագույն են կամ բաց ավազագույն։ Տիկինգը կազմված է մանուշակա-բեժագույն գոտիներով, տարբեր վայրերում մարմնագույն ֆոնով։ Ողնաշարի երկայնքով ավելի մուգ զոլեր են։ Քիթը թոռոմած վարդի գույնի է մանուշակագույն շրջագծերով։ Թաթի բարձիկները թոռոմած վարդի գույնի են։

Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիսինյան կատուն առանձնանում է բարձր ինտելեկտով և աշխույժ խառնվածքով։ Այս ցեղատեսակի կատուները ակտիվ են, խաղային, սիրում են բարձրանալ և նստել բարձր մակերևույթների վրա։ Աբիսինյանները հետաքրքրասեր են և շատ շփվող, հեշտությամբ սովորում են նոր բաներ, արագորեն յուրացնում են տարբեր հմտություններ։ Սրանք կոկիկ կատուներ են, որոնք գնահատում են ուշադրությունն ու խնամքը։ Նրանց դուր է գալիս ապրել այլ կատուների հետ։ Կարող են հաշտ ապրել այլ տնային կենդանիների հետ[1]։

Աբիսինյան կատուներին բնորոշ չէ բարձր մլավոցը, նույնիսկ կատուների հոսքի և սեռական որսի ժամանակ։

Առողջությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավ խնամքի և լավ պահելու, ինչպես նաև պատշաճ սննդի դեպքում, նրանք կարող են միջին հաշվով գոյատևել մինչև 20 տարի։ Սրանք ակտիվ և շարժվող կատուներ են։

Սակայն, աբիսինյան կատվի մոտ կարող է դիտվել հատուկ գենետիկական հիվանդություններ` ցանցաթաղանթի ատրոֆիկ ռետինոպաթիա, երիկամների պոլիկիստիկական հիվանդություն (կապույտ կատուներն ավելի խոցելի են, սա վերաբերում է այս գույնի բոլոր կատուներին՝ անկախ ցեղատեսակից) և արյան հիվանդություններ, որոնք կապված են արյան էրիթրոցիտների ամբողջականության հետ։ Այս բոլոր հիվանդությունները համեմատաբար հեշտությամբ ախտորոշվում են գենետիկ թեստերով վաղ տարիքում։ Գրեթե բոլոր բուծարները ստուգում են այդ հիվանդությունների առկայությունը և հեռացնում կրող-կենդանիներին բուծումից։ Ինչպես և շատ այլ կատուների դեպքում, աբիսինցիների մոտ կարող է զարգանալ լնդաբորբ։ Որպեսզի դա տեղի չունենա, մանկուց դուք պետք է պատշաճ կերպով կերակրեք կատվին և մշտադիտարկեք ատամները՝ պարբերաբար այցելելով անասնաբույժին։ Ընթացքում կարող են նաև խնդիրներ առաջանալ աղիների հետ, շատ ուտելու պատճառով։

Ինչպես նաև, աբիսինյան կատուների մոտ կարող է նկատվել երիկամային ամիլոիդոզ, ցեղատեսակը նախասահմանված է ազդրի դիսպլազիայի, պաթելլայի տեղաշարժի վրա։ Դիսպլազիայի համար կատարվում է գենետիկական վերլուծություն՝ կանխամտածված հիվանդ կենդանու ձեռքբերման ռիսկից խուսափելու համար։

Խնամքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիսինյան կատուները նվազագույն խնամքի կարիք ունեն իրենց մորթու հանդեպ։ Դրանք հեշտությամբ սովորում են հանքաշերեփին, եթե օգտագործում են բնական լցանյութ կամ զուգարանակոնք։ Արհեստական լցանյութը կարող է առաջացնել դժվարություն։

Անհրաժեշտ է ականջները պարբերաբար մաքրել, բայց լողացնելը պարտադիր չի համարվում։ Անհրաժեշտ է լվանալ աբիիսինյան կատվին միայն այն դեպքում, եթե նա չի կարողանում ինքնուրույն հաղթահարել աղտոտումը, կամ եթե կատվի մորթին կեղտոտ է, քանի որ ինքնուրույն լիզելը կենդանու համար անվտանգ չէ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Ուոլթ Դիսնեյ ընկերությունը հեռարձակեց « Կատուն հեռավոր տիեզերքից» («The Cat From Outer Space») ֆիլմը։ Գլխավոր դերում էր եկվոր-կատուն, որը տիեզերական նավի խափանումների պատճառով հայտնվել էր Երկրի վրա, ներկայացված էր աբիսսինյան կատու։ Բացի դա նկարահանման ժամանակ ներկայացված էին այդ տեսակի երկու կենդանիներ` հայր կատուն և մայր կատուն։

Հայտնի մարդկանցից աբիսսինյան կատվի տերերն են Դեյվիդ Բոուին և Նիկոլաս Քեյջը։

Աբիսսինյաններն ունեն բարձր զարգացած ծնողական բնազդ, հայր կատուները ոչ պակաս, քան մայր կատուները հոգ են տանում սերունդների մասին և վերահսկում են ձագերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Абиссинская кошка: фото, характер, описание породы». www.kp.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.