Աբենսբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Աբենսբերգ
Abensberg
Զինանշան
Wappen Abensberg.png

Abensberg Lkr Kelheim Niederbayern.jpg
Աբենսբերգի տեսարանը
Կոորդինատներ: 48°48′0″ հս․ լ. 11°51′0″ ավ. ե. / 48.80000° հս․. լ. 11.85000° ավ. ե. / 48.80000; 11.85000
Երկիր Գերմանիա Գերմանիա
Երկրամաս Բավարիա
Շրջան Կելհայմ (շրջան)
Ներքին բաժանում 7 ենթաշրջաններ
Ղեկավար Ուվե Բրանդլ
Առաջին հիշատակում 1138
Մակերես 60,28 կմ²
ԲԾՄ 370 մ
Բնակչություն 12732 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ +49 9443
Փոստային ինդեքս 93326
Փոստային ինդեքսներ 93326
Ավտոմոբիլային կոդ KEH
Պաշտոնական կայք abensberg.de
##Աբենսբերգ (Գերմանիա)
Red pog.png
##Աբենսբերգ (Բավարիա)
Red pog.png

Աբենսբերգ (գերմ. Abensberg), քաղաք Կելհայմի շրջանում, Ստորին Բավարիայում։

Գտնվում է Աբենս գետի՝ Դանուբ ի վտակներից մեկի վրա, Ինգոլշտադտ-Ռեգենսբուրգ երկաթուղային գծի վրա, հին ամրոցով (նախկին Աբենսբերգի կոմսերի նստավայրը)։

Քաղաքի մոտ հայտնաբերվել են նեոլիթի դարաշրջանի բնակության հետքեր։ Որոշ պատմաբաններ մտածել են, որ Աբենսբերգը հինհռոմեական Abusina Castra-ն կամ Abusinum-ն է, քանի որ այնտեղ պահպանվել են հռոմեական ճամբարի հետքեր։ Բնակավայրի մասին ամենավաղ գրավոր հիշատակումը վերաբերում է 1138 թվականին։ Քաղաքի իրավունքներ է ստացել մոտ 1400 թվականին։ Ամրոցը ավերվել է Երեսնամյա պատերազմի ժամանակ։

1809 թվականին Աբենսբերգի մոտ Նապոլեոն Առաջինը ջախջախել է ավտրիական բանակի էրցդուքս Կարլի ձախ թևը, էրցդուքս Լյուդվիգի և գեներալ Հիլլերի հրամանատարությամբ։

Քաղաքը համարվում է ծնեբեկի և գայլուկի աճեցման կենտրոն։ Գործում են 3 մասնավոր գարեջրատներ։

Աբենսբերգում ծնվել է բավարացի պատմաբան Յոհան Գեորգ Թուրմայրը, իրեն վերագրած Aventinus կեղծանունը, ում պատվին 1861 թվականի կանգնեցվել է հուշարձան։

Ունի հանքային վաննաներով առողջարան (1871 թվականից)։ Ռևմատիզմի և հոդակապի բուժման կենտրոն։ Աշխատում է քաղաքային թանգարան։

TSV «Աբենսբերգ» ձյուդոիստների թիմը Եվրոպայի Գավաթի բազմակի չեմպիոն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.abensberg.de/