Աբել (անձնանուն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբել (այլ կիրառումներ)
|
Աբել նաև՝ Հաբել, հրեական ծագումով հայկական արական անձնանուն։ Ծագում է եբրայերեն הֶבֶל (ꞕābel) անունից, որը նշանակում է «սուգ»․
«Ծնանի զԱբէլ, որ թարգմանի սուգ[1]․»
«Կային թարգմանի ստացուած և Աբէլ՝ սուգ[2]․»
«ԶԱբէլ որ թարգմանի սուգ[3]․»
Ըստ մեկ այլ ստուգաբանության նշանակում է՝ «հոտի առաջնորդ»[4]։
Այս անունով է կոչվում Ադամի երկրորդ որդին, որին սպանեց ավագ որդին՝ Կայենը (Կայէն)[5]։
Եբրայերենից տառադարձված են ասորերեն Hāwēl (գրվում է Hābēl) և հունարեն (հ չունենալու պատճառով) Ἅβελ, որից էլ առաջացել են եվրոպական բոլոր ձևերը՝ Abel, ինչպես նաև ռուսերեն Авель։ Հայերի մեջ երկու ձևերն էլ գործածական են եղել հավասարապես։ Հաբելը (Հաբէլ) հնագույն ձևն է, որը առաջացել է Սուրբ Գրքի ասորական թարգմանությունից, և ապա փոխանակվել հունական Աբել (Աբէլ) ձևով[6]։ Աբել անունը հայերի մեջ մտել է քրիստոնեության ընդունումից հետո։ Ըստ Հրաչյա Աճառյանի մ.թ.ա. 2-րդ դարում հիշված Աբելը Մովսես Խորենացու կողմից է «հնարվել»՝ Աբեղեն (Աբեղէն) բառից։ Աբել անունը այժմ էլ գործածական է, իսկ Հաբելը՝ իսպառ վերացած[7]։
Հայտնի անվանակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբել (եբր.՝ הבל` Hebhel), Ադամի և Եվայի երկրորդ որդին.
- Աբել Աբեղյան (մ.թ.ա. 3-րդ դար), Աբեղյանքի իշխան, Արքունիքի սպասարարման և գահավորման նախարար, Աբեղյանների նախարարական տոհմի հիմնադիր․
- Աբել եպիսկոպոս (6-րդ դարի կես - 7-րդ դարի սկիզբ), Վրկանի թեմի առաջնորդ (599-?)․
- Հաբել եպիսկոպոս Ամատունյաց (7-րդ դարի վերջ - 8-րդ դար), մասնակցել է 726 թվականի Մանազկերտի ժողովին․
- Հաբել Հանձիթեցի (10-րդ դար), Սահակ Հանձիթեցու հայրը․
- Հաբել, Պաղինի իշխան, Հարպիկի, Դավիթի, Լևոնի և Կոստանդինի հայրը (1051).
- Աբել աբեղա, գրիչ (1410).
- Աբել Թաղարցի, պարոն, ապրել է 160 տարի (1443).
- Աբել, Մատթեոս քահանայի մեծ պապը (1466).
- Աբել քահանա (15-րդ դար), հայ բարերար, վարդապետ.
- Աբել Գաղեցի (16-րդ դար), հայ գրիչ.
- Աբել Թասման (հոլ.՝ Abel Janszoon Tasman, 1603 - հոկտեմբերի 10, 1659), հոլանդացի ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող.
- Աբել դը Պյուժոլ (ֆր.՝ Alexandre Denis Abel de Pujol, հունվարի 30, 1785 - սեպտեմբերի 29, 1861), պատմական ժանրի ֆրանսիացի նկարիչ.
- Աբել Գուլասպյան (18-րդ դար), հայ գրող.
- Աբել Մխիթարյան (1804-1873), հայագետ-պատմաբան, թարգմանիչ (հունարենից).
- Աբել Ապրեսյան (1860 - 1930-ական թթ.), հայ լրագրող, հրապարակախոս, հրատարակիչ.
- Աբել Գյուլբենկյան (1879 - 1951), հայ բժիշկ.
- Աբել Բոնար (ֆր.՝ Abel Bonnard, դեկտեմբերի 19, 1883 - մայիսի 31, 1968), ֆրանսիացի բանաստեղծ, գրող, քաղաքական և պետական գործիչ.
- Աբել Գանս (ֆր.՝ Abel Gance, հոկտեմբերի 25, 1889 - նոյեմբերի 10, 1981), ֆրանսիացի կինոռեժիսոր, դերասան.
- Աբել Սիմոնյան (հունիսի 17, 1922 - հունիսի 3, 1994), հայ խորհրդային պատմաբան.
- Աբել Աղանբեկյան (հոկտեմբերի 8, 1932), սովետական տնտեսագետ.
- Աբել Ռամիրես Ագիլար (իսպ.՝ Abel Ramírez Águilar, մայիսի 22, 1943), մեքսիկացի քանդակագործ.
- Աբել Բրագա (պորտ.՝ Abel Carlos da Silva Braga, սեպտեմբերի 1, 1952), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ (պաշտպան), այժմ մարզիչ.
- Աբել Աղաջանյան (դեկտեմբերի 6, 1960 - օգոստոսի 25, 1992), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից.
- Աբել Բալբո (իսպ.՝ Abel Eduardo Balbo, հունիսի 1, 1966), Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ.
- Աբել Առստամյան (հունվարի 7, 1970 - օգոստոսի 16, 1992), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
- Աբել Կորժենովսկի (լեհ.՝ Abel Korzeniowski, հուլիսի 18, 1972), լեհ կոմպոզիտոր.
- Աբել Աբելյան (սեպտեմբերի 29, 1978), հայ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր.
- Աբել Ռուիս (իսպ.՝ Abel Ruiz, հունվարի 28, 2000), իսպանացի ֆուտբոլիստ.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Անկանոն գիրք հին կտակարանաց», Վենետիկ, 1896, էջ 24
- ↑ «Գիրք մոլութեանց, անդրածեցեալ ի լաթինականէն ի հայ բարբառ», Մխիթար Սեբաստացի, Վենետիկ, 1720 (14-րդ դարի ունիթոռական գործ), էջ 249ա․
- ↑ «Գիրք Առաքինութեանց, անդրածեցեալ ի լաթինականէն ի հայ բարբառ», Մխիթար Սեբաստացի, Վենետիկ, 1721 (14-րդ դար), էջ 664բ․
- ↑ «Hebraisches und aramaisches Handworterbuch», Վիլհելմ Հեսենիուս, Լայպցիգ, 1921, էջ 173ա․
- ↑ «Հին Կտակարան», «Ծննդոց», Գլուխ 4:4-15․
- ↑ «Armenische Grammatik», Հայնրիխ Հյուբշման, Լայպցիգ, 1897, էջ 294․
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 17 — 634 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 17․
- «Անկանոն գիրք հին կտակարանաց», Վենետիկ, 1896, էջ 24․
- «Գիրք մոլութեանց, անդրածեցեալ ի լաթինականէն ի հայ բարբառ», Մխիթար Սեբաստացի, Վենետիկ, 1720 (14-րդ դարի ունիթոռական գործ), էջ 249ա․
- «Գիրք Առաքինութեանց, անդրածեցեալ ի լաթինականէն ի հայ բարբառ», Մխիթար Սեբաստացի, Վենետիկ, 1721 (14-րդ դար), էջ 664բ․
- «Hebraisches und aramaisches Handworterbuch», Վիլհելմ Հեսենիուս, Լայպցիգ, 1921, էջ 173ա․
- «Հին Կտակարան», «Ծննդոց», Գլուխ 4:4-15․
- «Armenische Grammatik», Հայնրիխ Հյուբշման, Լայպցիգ, 1897, էջ 294․