Աբել եպիսկոպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբել եպիսկոպոս
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Աբել, Հաբել
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Վրկանից թեմի առաջնորդ
Կառավարման սկիզբ 599
Նախորդող հիմնադրում
Ազգություն Հայ
Հոգևոր աստիճան եպիսկոպոս


Աբել եպիսկոպոս (նաև՝ Աբել երեց, Հաբել երեց, 6-րդ դար - 7-րդ դար), հայ հոգևորական, Հայ Առաքելական եկեղեցու Վրկանից թեմի առաջնորդ (599 թվականից), կոդրացիների ցեղից[1]։ Կոդրացիների ցեղից Աբել երեցին Վրկանից մարզպան Սմբատ Բագրատունին նշանակում է Վրկանից աշխարհի, Թուրքեստանի և Դելհաստանի գաղթական պարսկացած հայերի, ինչպես նաև ասորիների ու հույների հոգևոր հովիվ, որպեսզի վերականգնի նրանց կողմից մոռացված հայոց լեզուն ու կրոնը[1]։ Նախքան այդ` 599 թվականին Սմբատ Բագրատունին Աբել երեցին ուղարկում է Ամենայն Հայոց Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի մոտ և եպիսկոպոս ձեռնադրելով՝ Վրկանը հայոց կաթողիկոսության թեմ դարձնում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Սեբեոս, Պատմություն (գրաբար և արլհ.)», թարգմ.՝ Խաչատրյան Գուրգեն և Եղիազարյան Վանո, Երևան, 2005, Գլ․ Իդ (էջ 112)
  2. «Մխիթարայ Անեցւոյ Պատմութիւն», Ս. Պետերբուրգ, 1879, Գլ․ իդ (էջ 33)․

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 17․
  • «Սեբեոս, Պատմություն (գրաբար և արլհ.)», թարգմ.՝ Գուրգեն Խաչատրյան և Վանո Եղիազարյան, Երևան, 2005, Գլ․ Իդ (էջ 112)․
  • «Մխիթարայ Անեցւոյ Պատմութիւն», Ս. Պետերբուրգ, 1879, Գլ․ իդ (էջ 33)․
  • «Տիեզերական պատմութիւն Ստեփաննոս վարդապետի Տարօնեցւոյ», Կարապետ Շահնազարյան, Փարիզ, 1859, Գլ․ Բ․բ. (էջ 86)