Աբել Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբել Առստամյան
հունվարի 7, 1970(1970-01-07) - օգոստոսի 16, 1992(1992-08-16) (22 տարեկանում)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՀացի, Khojavend District, Ադրբեջան
ԳերեզմանՍտեփանակերտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրիության մեդալ և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալ

Աբել Առստամյան (հունվարի 7, 1970, Ստեփանակերտ - օգոստոսի 16, 1992, Հացի, Մարտունու շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբել Առստամյանը ծնվել է 1970 թ. հունվարի 7-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 9 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը, այնուհետև ուսումը շարունակել Ստեփանակերտի սովխոզտեխնիկումի մեխանիզացիայի բաժնում։ 1988 թ-ից ակտիվորեն մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո 1992 թ. հունվարին կրկին ներգրավվել է շարժման մեջ, մասնակցել Ասկերանի շրջանի Քյաթուկ, Նախիջևանիկ, Մարտունու շրջանի մի շարք գյուղերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 16-ին Մարտունու շրջանի Հացի գյուղի մոտ ծավալված թեժ մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]