Աբել Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբել Բեկնազարի Աղաջանյան
1960 դեկտեմբերի 6 - օգոստոսի 25, 1992(1992-08-25) (տարիքը 31)
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Կիչան, Մարտակերտի շրջան
Մահվան վայր ԼՂՀ Կիչան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Աբել Աղաջանյան (դեկտեմբերի 6, 1960, Կիչան, Մարտակերտի շրջան - օգոստոսի 25, 1992, Կիչան, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբել Աղաջանյանը ծնվել է 1960 թ. դեկտեմբերի 6-ին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը։ Ապա սովորել է Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում և ստացել ծեփագործի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսության ֆերմայում՝ որպես վարիչ։ Կամավորագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատում, այնուհետև տեղափոխվել Խաչենի գումարտակ։ Մասնակցել է Սրխավենդի, Կիչանի և մի շարք այլ մարտերի։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 25-ին՝ գյուղի հրետակոծության ժամանակ։ Ամուսնացած էր, ունի յոթ երեխա։ Հանգչում է Կիչան գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]