Աբելիզավրայիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբելիզավրայիններ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Մողեսակոնքայիններ (Saurischia)
Ինֆրակարգ †Ցերատոզավրեր (Ceratosauria)
Վերնաընտանիք Abelisauroidea
Ընտանիք Աբելիզավրայիններ (Abelisauridae)
Bonaparte & Novas, 1985

Աբելիզավրայիններ[1] (լատին․՝ Abelisauridae), տերապոդների ենթակարգի, ցերատոզավրերի ինֆրակարգի դինոզավրերի կլադ (ընտանիք)։ Աբելիզավրայինները ծաղկման են հասել կավճի ժամանակաշրջանում՝ հնագույն հարավային Գոնդվանա սուպերմայրցամաքում։ Ներկա ժամանակներում նրանց բրածո մնացորդները հայտնաբերվել են ներկայիս Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի տարածքներում, ինչպես նաև Հնդկաստանում և Մադագասկարում։ Հաղորդվում է նաև քարացած առանձնացված ատամների մասին, որոնք հայտնաբերվել են Պորտուգալիայի ուշ յուրայի նստվածքաշերտերում[2] և Ֆրանսիայի ուշ կավճային նստվածքաշերտերում, որտեղ նրանք գոյություն են ունեցել Արկովենատորների (լատին․՝ Arcovenator) հետ[3]։ Աբելիզավրայինները առաջին անգամ հայտնվել են միջին յուրայի երկրաբանական տարեգրություններում, և առնվազն երկու ցեղ (մարրոկոյական Chenanisaurus և մադագասկարյան Majungasaurus) պահպանվել են մինչև մեզոզոյան դարաշրջանի վերջը՝ անհետանալով 66 միլիոն տարի առաջ[4]։

Ինչպես տերոպոդների մեծամանասնությունը, աբելիզավրայինները գիչատիչ երկոտանի դինոզավրեր էին։ Նրանց բնորոշ էին ետևի ամրակազմ վերջավորությունները և ակոսներով ու փոսերով խոշոր զարդարանքները՝ գանգերի վրա։ Բազմաթիվ աբելիզավրայինների մոտ, ինչպիսին է կարնոտավրը, առջևի վերջույթները թերաճ են, գանգը կարճ է, իսկ աչքերի վերևում աճում են ոսկրային կատարներ։ Հայտնի աբելիզավրայինների մեծ մասի երկարությունը դունչից մինչև պոչի ծայր՝ 5-ից մինչև 9 մետր է, իսկ Աֆրիկայում՝ Քենիայի Տուրկանայի շրջանի հյուսիս-արևմուտքում գտնված նոր և դեռ անանուն նմուշը հասնում է 11-12 մետր երկարության[5]։ Մինչ աբելիզավրայինների բավականին լավ ուսումնասիրվելը, նրանց հատվածական մնացորդները երբեմն նույնականացվում էին որպես հնարավոր հարավամերիկյան տիրանոզավրեր[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աբելիզավրայինների բրածոները թվագրվում են վաղ կավճի դարաշրջանին (թեև յուրայի դարաշրջանի կեսերով թվագրվող ոսկորները նույնպես կարող են պատկանել աբելիզավրայիններին), և առնվազն մեկ ցեղ (Majungasaurus) ապրել է ուշ կավճի դարաշրջանի վերջում (66 մլն․ տարի առաջ)։

Ինչպես տերոպոդների մեծամանասնությունը, աբելիզավրերը գիչատիչ երկոտանի դինոզավրեր էին։ Աբելիզավրայիններին բնորոշ առանձնահատկություններին կարելի է վերագրել ետևի վերջույթների հաստությունը, գանգի ոսկորների վրա զանազան գոյացությունները՝ ակոսներով և անցքերով։ Բազմաթիվ աբելիզավրայինների մոտ, ինչպես օրինակ կարնոտավրն է, առջևի վերջույթները թերաճ են, գանգը կարճ է, իսկ աչքերի վերևում աճում են ոսկրային կատարներ։ Հայտնի աբելիզավրերի մեծ մասի երկարությունը դունչից մինչև պոչի ծայր՝ 5-ից մինչև 9 մետր է։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Quilmesaurus

Հնէաբաններ Խոսե Բոնապարտը և Ֆերնանդո Նովասը 1985 թվականին հորինում են Abelisauridae անունը, երբ նրանք նկարագրում էին համանուն Abelisaurus-ին։ Անվանումը ծագում է հնէաբան Ռոբերտո Աբելի ազգանունից, ով գտել է Աբելիզավրի բրածո մնացորդներ, և հունարեն σαυρος (sauros) բառից, որը նշանակում է «հսկա մողես, մողես»։ Շատ տարածված -idae վերջածանցը սովորաբար կիրառվում է կենդանաբանական ընտանիքների համար և ծագում է հունարեն -ιδαι (-idai) վերջածանցից, որը նշանակում է հոգնակի գոյական[7]։

Abelisauridae-ն Կառլ Լիննեյի կողմից դասակարգված ընտանիք է, հիմնված աստիճանակարգով, ներառված Abelisauroidea վերնաընտանիքի մեջ, որը պատկանում է ցերատոզավրերի ինֆրակարգին, և իր մեջ ներառում է նաև Noasauridae ընտանիքը։ Կլադան մի քանի սահմանումներ է ունեցել ֆիլոգենետիկ տաքսոնոմիայի մեջ։ Ի սկզբանե այն սահմանվել է որպես հանգույցների վրա հիմնված տաքսոն, ներառյալ Աբելիզավրը, Կարնոտավրը, նրանց ընդհանուր նախահայրը և բոլոր հետնորդները[8][9]։

Աուկազավրի համեմատությունը մարդու հետ
Կարնոտվարի կմախքի վերակազմություն

Հետագայում այն վերասահմանվում է որպես ցողունային տաքսոն՝ ներառելով բոլոր կենդանիներին, որոնք ավելի սերտ են կապված աբելիզավրի հետ (կամ ավելի ամբողջական կարնոտավրի հետ) հետ, քան Նոազավրի[10]։ Հանգույցի վրա հիմնված սահմանումը չի ներառում այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են Ռուգոպսը կամ Իլոկելեզիան, որոնք համարվում են ավելի բազալ, քան աբելիզավրը, և սահմանման մեջ ներառված են ցողունի հիման վրա։ Աբելիազավրայինների մեջ առանձնանում է Carnotaurinae խումբը, իսկ Carnotaurinae-ը ներառում է Carnotaurini կլադան, որին է պատկանում են աուկազավրը և կարնոտավրը[10]։

Ընդհանուր բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջական բրածո կմախքներ նկարագրվել են միայն ավելի բարձր տիպի աբելիզավրայինների մոտ (ինչպիսիք են՝ կարնոտավրը և աուկազավրը), ինչը դժվարացնում է կմախքի որոշիչ հատկանիշների որոշելը ամբողջ ընտանիքի համար։ Սակայն, նրանց մեծ մասը հայտնի են գանգի առնվազն մի քանի բրածո մնացորդներից, այդ իսկ պատճառով ընդհանուր հատկանիշները հիմնականում վերաբերում են նրան[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Татаринов Л. П. Глава X. Аномодонты // Очерки по эволюции рептилий. Архозавры и зверообразные. — М. : ГЕОС, 2009. — С. 71. — 377 с. : ил. — (Труды ПИН РАН ; т. 291). — 600 экз. — ISBN 978-5-89118-461-9.
  2. Octávio Mateus, Christophe Hendrickx Abelisauridae (Dinosauria: Theropoda) from the Late Jurassic of Portugal and dentition-based phylogeny as a contribution for the identification of isolated theropod teeth(անգլ.) // Zootaxa. — 2014-01-30. — В. 1. — Т. 3759. — С. 1–74. — ISSN 1175-5334. — doi:10.11646/zootaxa.3759.1.1
  3. Thierry Tortosa, Eric Buffetaut, Nicolas Vialle, Yves Dutour, Eric Turini A new abelisaurid dinosaur from the Late Cretaceous of southern France: Palaeobiogeographical implications // Annales de Paléontologie. — 2014-01-01. — В. 1. — Т. 100. — С. 63–86. — ISSN 0753-3969. — doi:10.1016/j.annpal.2013.10.003
  4. Nicholas R. Longrich, Xabier Pereda-Suberbiola, Nour-Eddine Jalil, Fatima Khaldoune, Essaid Jourani An abelisaurid from the latest Cretaceous (late Maastrichtian) of Morocco, North Africa // Cretaceous Research. — 2017-08-01. — Т. 76. — С. 40–52. — ISSN 0195-6671. — doi:10.1016/j.cretres.2017.03.021
  5. October/November 2013, Abstracts Of Papers, 73rd Annual Meeting(անգլ.) // Society of Vertebrate Paleontology. — 2013. Архивировано из первоисточника 29 Հոկտեմբերի 2013.
  6. Dodson, Peter & Britt, Brooks & Carpenter, Kenneth & Forster, Catherine A. & Gillette, David D. & Norell, Mark A. & Olshevsky, George & Parrish, J. Michael & Weishampel, David B" The Age of Dinosaurs. "Abelisaurus." // Publications International. — С. 105. — ISSN 0-7853-0443-6 ISBN 0-7853-0443-6.
  7. Bonaparte, J.F. & Novas, F.E. ["Abelisaurus comahuensis, n.g., n.sp., Carnosauria of the Late Cretaceous of Patagonia".](իսպ.) // Ameghiniana. — 1985. — С. 259—265.
  8. Currie, P.J. & Padian, K.P. Encyclopedia of Dinosaurs. Abelisauridae(անգլ.) // San Diego: Academic Press. — 1997. — С. 1—2. — ISSN 0-12-226810-5 ISBN 0-12-226810-5.
  9. Sereno, P.C. A rationale for phylogenetic definitions, with applications to the higher-level taxonomy of Dinosauria(անգլ.) // Neues Jahrbuch für Geologie und Paläontologie, Abhandlungen. — 1998. — С. 41—83.
  10. 10,0 10,1 Paul C. Sereno, Jeffrey A. Wilson, Jack L. Conrad New dinosaurs link southern landmasses in the Mid-Cretaceous. // Proceedings of the Royal Society B: Biological Sciences. — 2004-07-07. — В. 1546. — Т. 271. — С. 1325–1330. — ISSN 0962-8452. — doi:10.1098/rspb.2004.2692
  11. Tykoski, R.S. & Rowe, T. Weishampel, D.B., Dodson, P., & Osmolska, H. (Eds.) The Dinosauria (2nd edition). Ceratosauria // Berkeley: University of California Press. — 2004. — С. 47—70. — ISBN 0-520-24209-2.