* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Աբելարդո Ֆեռնանդես Արտունիա (իսպ.՝ Abelardo Fernández Antuña, ապրիլի 19, 1970(1970-04-19)[1][2] կամ մարտի 19, 1970(1970-03-19), Խիխոն, Օվիեդո, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել իսպանական «Լա Բրանիա» (1985-1986 թթ.), «Էստուդիանտես Սամեո» (1986-1988 թթ.), Խիխոնի «Սպորտինգ» (1988-1989 թթ. – 1993-1994 թթ., 189 խաղ, 13 գոլ), «Բարսելոնա» (1994-1995-2001-2002 թթ., 178 խաղ, 11 գոլ), Վիտորիայի «Դեպորտիվո Ալավես» (2002-2003 թթ., 28 խաղ) ակումբներում։ Իսպանիայի կրկնակի չեմպիոն (1998, 1999) և գավաթակիր է։ Եվրոպայի գավաթակիրների գավաթի և վերնագավաթի 1997 թվականի հաղթող, մասնակցել է ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի1994 թվականի եզրափակչին։ Եվրոգավաթներում ընդհանրապես անցկացրել է 56 խաղ, խփել 5 գնդակ։ Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրել է 54 խաղ, խփել 3 գնդակ։ 1992 թվականի օլիմպիական չեմպիոն է։ Մասնակցել է 1994 և 1998 թթ. աշխարհի, 1996 և 2000 թթ. Եվրոպայի առաջնություններին[3]։