Աբեթասունկ թեփուկավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբեթասնկեր
Աբեթասունկ թեփուկավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տիպ Բազիդիոմիցետներ
Դաս Ագարիկոմիցետներ
Ընտանիք Աբեթասնկայիններ
Ցեղ Աբեթասունկ
Տեսակ Աբեթասունկ թեփուկավոր
Լատիներեն անվանում
Polyporus squamosus


Wikispecies-logo.svg
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 5640

Աբեթասունկ թեփուկավորը, (լատ.՝ Polyporus squamosus) աբեթասնկայինների (լատ.՝ Polyporaceae) ընտանիքի ներկայացուցիչն է։ Աճում է բոլոր մարզերի սաղարթավոր անտառների բների կամ փտած կոճղերի վրա՝ կղմինդրաձև դասավորված մեծ խմբերով (450-2200 մ բարձրություններում)։ Գլխարկի տրամագիծը 5-50 սմ, հաստությունը 0.5-10 սմ է, կիսակլոր է, կողքային, բաց դեղնավուն, մակերեսը՝ չոր՝ ծածկված գորշ, օղակաձև դասավորված թեփուկներով, եզրերը՝ բարակ, երբեմն՝ ներս ոլորված։ Ոտիկը գլխարկի գույնի է, հիմքում՝ սևացած գլանաձև, հաստ, կարճ։ Խողովակների շերտն սկզբում սպիտակ է, ապա՝ դեղնավուն։ Պտղամիսն ամուր է, սպիտակ, հաճելի համով և հոտով։ Ուտելի է, օգտագործվում են միայն երիտասարդ պտղամարմինները՝ թարմ և չորացած։ Գերիշխող մասը բնափայտը քայքայող սնկեր են, կան նաև բուժական նշանակություն ունեցող տեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png