Jump to content

Աբդ ալ-Սալամ Արիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդ ալ-Սալամ Արիֆ
արաբ․՝ عبد السلام عارف‎‎
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1921(1921-03-21)
ԾննդավայրԲաղդադ, Mandatory Iraq
Մահացել էապրիլի 13, 1966(1966-04-13)[1][2][3] (45 տարեկան)
Մահվան վայրՇատ ալ-Արաբ, Բասրա
Քաղաքացիություն Իրաք
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԻրաքի նախագահ
ԿուսակցությունArab Socialist Ba'ath Party – Iraq Region?
Ստորագրություն
Изображение автографа
 Abd as-Salam Arif Վիքիպահեստում

Աբդ ալ-Սալամ Մուհամմադ Արիֆ ալ-Ջումեյլի (արաբ․՝ عبد السلام محمد عارف الجميلي‎‎, մարտի 21, 1921(1921-03-21), Բաղդադ, Mandatory Iraq - ապրիլի 13, 1966(1966-04-13)[1][2][3], Շատ ալ-Արաբ, Բասրա), իրաքցի զինվորական և քաղաքական գործիչ, ով եղել է Իրաքի երկրորդ նախագահը 1963 թվականից մինչև իր մահը՝ 1966 թվականին տեղի ունեցած ավիավթարից։ Նա առաջատար դեր է խաղացել հուլիսի 14-ի հեղափոխության ժամանակ, երբ Հաշեմիթյան միապետությունը տապալվել է 1958 թվականի հուլիսի 14-ին։

1958 թվականի հեղաշրջում և ընդհարում Քասիմի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդ ալ-Քարիմ Կասիմի և այլ իրաքցի զինվորականների հետ Արիֆը Իրաքի ազատ սպաների գաղտնի կազմակերպության անդամ էր: Քասիմի պես, Արիֆը բացառիկությամբ ծառայել է 1948 թվականի արաբա-իսրայելական անհաջող պատերազմի ընթացքում, որտեղ նա գրավել է ներկայիս Պաղեստինի Արևմտյան ափի տարածքում գտնվող Ջենին քաղաքը: 1958 թվականի ամռանը վարչապետ Նուրի ալ-Սաիդը հրամայել է Արիֆի գլխավորած իրաքյան զորքերին օգնել Հորդանանին՝ որպես Արաբական դաշնության համաձայնագրի մի մաս: Փոխարենը, սակայն, նա իր բանակային ստորաբաժանումները առաջնորդել է դեպի Բաղդադ և հուլիսի 14-ին հեղաշրջում սկսել Հաշեմիթյան միապետության դեմ: Քասիմը կառավարություն է ձևավորել Արիֆի նորահռչակ հանրապետության հիմքի վրա, իսկ Արիֆը՝ նրա գլխավոր աջակիցը, նշանակվել է փոխվարչապետ, ներքին գործերի նախարար և զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ[4]։

Այնուամենայնիվ, գրեթե անմիջապես, լարվածությունը թեժացել է պանարաբիստ Արիֆի և իրաքցի ազգայնական Քասիմի միջև, որին նույնպես աջակցել է Իրաքի կոմունիստական կուսակցությունը։ Առաջինն աջակցում էր Արաբական Միացյալ Հանրապետության միությանը, որը բաղկացած էր Եգիպտոսից և Սիրիայից, նախագահ Գամալ Աբդել Նասերի օրոք, սակայն Քասիմը դեմ էր դրան միանալուն: Արդյունքում երկու առաջնորդները պայքարի մեջ են մտել իշխանության համար, որն ավարտվել է Քասիմի հաղթանակով և սեպտեմբերի 12-ին Արիֆի պաշտոններից ազատմամբ: Նա Բոննում նշանակվել է դեսպան` ավելի ցածրաստիճան պաշտոնում։ Արիֆը հրաժարվել է ստանձնել այդ պաշտոնը և նոյեմբերի 4-ին Բաղդադ վերադառնալուց հետո անմիջապես ձերբակալվել է պետության դեմ դավադրության համար: 1959 թվականի փետրվարին նա մահվան է դատապարտվել Ռաշիդ Ալի ալ-Գայլանիի հետ[4]։ Քասիմը նրան ազատ է արձակել 1961 թվականի նոյեմբերին[5]։

Իրաքի նախագահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաբական առաջնորդները 1964 թվականին Ալեքսանդրիայում կայացած Արաբական լիգայի գագաթնաժողովում: Ձախից աջ՝ Հուսեյն Թալալ, Գամալ Աբդել Նասեր, Արիֆ, Հաբիբ Բուրգիբա և Հասան II

Քասիմը պաշտոնանկ է արվել 1963 թվականի փետրվարի 8-ին բաասիստների, բանակային ստորաբաժանումների և այլ պանարաբիստական խմբավորումների կոալիցիայի կողմից: Արիֆը նախկինում ընտրվել է որպես Իրաքի հեղափոխական հրամանատարական խորհրդի ղեկավար, իսկ հեղաշրջումից հետո, շնորհիվ իր ժողովրդականության, ընտրվել է Իրաքի նախագահ[5]։ Քասիմը խնդրել է Արիֆին իրեն աքսորել` մահապատժի փոխարեն և հիշեցրել է նրան, որ երկու տարի առաջ նա իրեն ազատել էր մահապատժից: Այնուամենայնիվ, Արիֆը պահանջել է, որ Քասիմը երդվի Ղուրանով, որ հենց ինքը՝ Արիֆն է եղել 1958 թվականի հեղաշրջման իրական առաջնորդը: Քասիմը հրաժարվել է և արդյունքում մահապատժի ենթարկվել[6]։

Թեև նա ընտրվել է որպես նախագահ, Բաասի գլխավոր քարտուղար Ալի Սալիհ ալ-Սաադին և Բաասի վարչապետ Ահմեդ Հասան ալ-Բաքրն ավելի շատ իշխանություն ունեին: 1963 թվականի մարտին Սիրիայում Բաասիստների գլխավորած հեղաշրջումից հետո Արիֆը Սիրիայի և Եգիպտոսի հետ միասնության բանակցություններ է սկսել: Հուլիսին Նասերի հետ վիճաբանությունից հետո Իրաքի բաասական կառավարությունը նստավայրից հեռացրել է բոլոր ոչ բաասական անդամներին՝ չնայած Արիֆի Նասերին ցուցաբերած աջակցության[5]։ Նոյեմբերի 18-ին Արիֆը, բանակում դժգոհ անձանց աջակցությամբ, օգտվել է Բաասի միջև տեղի ունեցած պառակտումից, որը թուլացրել է կուսակցությունը, և հեռացրել է նրանց անդամներին կառավարությունից: Արիֆը ձևավորել է նոր կառավարություն՝ պահպանելով մի քանի բաասականներ, բայց հիմնականում կազմված նասերիստական բանակի սպաներից և տեխնոկրատներից: Նա պահպանել է իր նախագահությունը և իրեն նշանակել շտաբի պետ։ Մեկ ամիս անց նա վերջին պաշտոնը հանձնել է իր եղբորը՝ գեներալ Աբդ ալ-Ռահման Արիֆին, իսկ նախագահությունը՝ իր վստահելի գեներալ-լեյտենանտ Թահիր Յահյային[7]։ 1964 թվականի աշնանը, Բաասը փորձել է հեռացնել Արիֆին, բայց ձախողվել է, երբ նրանց դավադրությունը բացահայտվել է: Արիֆը ձերբակալել է դավադիրներին, այդ թվում՝ Սադդամ Հուսեյնին[8]։

1964 թվականի մայիսի 26-ին Արիֆը Եգիպտոսի հետ համատեղ ստեղծել է միասնական նախագահական խորհուրդը: Հուլիսի 14-ին՝ հեղափոխության տարեդարձի օրը, նա հայտարարել է Իրաքի Արաբական Սոցիալիստական Միության (ASU) ստեղծման մասին՝ այն գնահատելով որպես «արաբական սոցիալիզմի ներքո արաբական ազգի միասնության կառուցման սկիզբ»: Այն իր կառուցվածքով գրեթե նույնն էր, ինչ Եգիպտոսի Արաբական Սոցիալիստական Միությունը, և ինչպես Եգիպտոսում, արաբական ազգայնական կուսակցություններից շատերը լուծարվել և վերացել են միության կողմից[7]։ Նաև բոլոր բանկերը և ավելի քան երեսուն իրաքյան խոշոր ձեռնարկություններ են ազգայնացվել: Արիֆը ձեռնարկել է այս միջոցները՝ Իրաքը Եգիպտոսի հետ բարեկամացնելու համար, որպեսզի նպաստի միասնության ամրապնդմանը, և դեկտեմբերի 20-ին հայտարարվել են միասնության ծրագրերի մասին: Չնայած դրան, 1965 թվականի հուլիսին նասերիստական նախարարները հրաժարական են տվել Իրաքի կառավարությունից[9]։

Նախագահ Արիֆը մեծ դեր է խաղացել Իրաքում շինարարությունը խրախուսելու և երկրի ենթակառուցվածքների զարգացման գործում[10]։

1966 թվականի ապրիլի 13-ին Արիֆը զոհվել է Իրաքի Հավիլանդի օդանավի ավիավթարից, Բասրայի օդանավակայանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա, և նախագահի պաշտոնում նրան փոխարինել է եղբայրը՝ Աբդ ալ-Ռահմանը[9][11]։ Այն ժամանակվա հաշվետվությունները ցույց են տալիս, որ Արիֆը մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով: Աբդ ալ-Ռահման ալ-Բազազը երեք օրով դարձել է նախագահի պաշտոնակատար, և նախագահի պաշտոնի համար պայքար է սկսվել։ Պաշտպանության խորհրդի և կառավարության առաջին նիստում նախագահ ընտրվելու համար Ալ-Բազազին անհրաժեշտ էր ձայների երկու երրորդի մեծամասնությունը: Ալ-Բազազը ձախողվել է, և նախագահ է ընտրվել Աբդ ալ-Ռահման Արիֆը։ Նրան բանակի սպաները համարել են ավելի թույլ և ավելի հեշտ մանիպուլյացիայի ենթարկվող, քան իր եղբայրն էր[12]։

2004 թվականի դեկտեմբերի 13-ին Արիֆի դուստրը՝ Սանաա Աբդ ալ-Սալամը, և նրա ամուսինը՝ Վամիթ Աբդ ալ-Ռազակ Սաիդ ալ-Կադիրին, սպանվել են Բաղդադի իրենց տանը անհայտ հաձակվողների կողմից: Ռաֆալ Ալկադիրին՝ նրանց 22-ամյա որդին, առևանգվել է[13] և ավելի ուշ սպանվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Ismael, Ismael, and Abu Jaber, 1991, pp. 158–159.
  5. 5,0 5,1 5,2 Ismael, Ismael, and Abu Jaber, 1991, p.163.
  6. Ajami, 2006, pp. 185–186.
  7. 7,0 7,1 Ismael, Ismael, and Abu Jaber, 1991, pp. 164–165.
  8. Reich, 1990, p. 241.
  9. 9,0 9,1 Ismael, Ismael, and Abu Jaber, 1991, p. 166.
  10. Tripp, Charles (2010). A History of Iraq. Cambridge University Press. էջ 177. ISBN 978-0-5215-2900-6.
  11. Harro Ranter. «incident». aviation-safety.net.
  12. Tripp, Charles (2010). A History of Iraq. Cambridge University Press. ISBN 978-0-5215-2900-6.
  13. Iraqi voter registration site attacked CNN, 18 December 2004

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Մուհամադ Նայիբ ար-Ռուբայի
Իրաքի նախագահ
1963թ․, փետրվարի 8 –1966թ․, ապրիլի 13
Հաջորդող՝
Աբդ ալ-Ռահման ալ-Բազազ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդ ալ-Սալամ Արիֆ» հոդվածին։