Jump to content

Աբդ ալ-Ռահման ալ-Սուֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդ ալ-Ռահման ալ-Սուֆի
պարս.՝ عبدالرحمن صوفی
Ծնվել էդեկտեմբերի 7, 903
Ռեյ, Թեհրանի նահանգ, Իրան
Մահացել էմայիսի 25, 986 (82 տարեկան)
Շիրազ, Իրան
Բնակության վայր(եր)Սպահան
Քաղաքացիություն Բուիների դինաստիա
Դավանանքիսլամ և սուֆիզմ
Մասնագիտությունաստղագետ, թարգմանիչ, մաթեմատիկոս, աստղագուշակ և բանաստեղծ
Գործունեության ոլորտաստղագիտություն, մաթեմատիկա, navigation? և Տեղագրական հանույթ
Տիրապետում է լեզուներինարաբերեն և պարսկերեն[1]
 Abd al-Rahman al-Sufi Վիքիպահեստում

Աբու ալ-Հուսեյն Աբդ ալ-Ռահման իբն Ումար ալ-Սուֆի (պարս.՝ عبدالرحمن صوفی. դեկտեմբերի 7, 903, Ռեյ, Թեհրանի նահանգ, Իրան - մայիսի 25, 986, Շիրազ, Իրան), միջնադարյան պարսիկ աստղագետ[2][3] և մաթեմատիկոս։ Ապրել է Սպահանում՝ իր ընկեր Էմիր Ադուդ ալ-Դաուլայի արքունիքում և զբաղվել է հունարենից աստղագիտական աշխատությունների՝ հիմնականում Պտղոմեոսի Ալմագեստի թարգմանությամբ: Մոտավորապես 960 թվականից աշխատել է Շիրազում[4]։

Նա առավել հայտնի է իր աստղագիտական աշխատությամբ, որը կրում է «Անշարժ աստղերի գիրք» (արաբ․՝ كتاب الكواكب الثابتة‎‎) վերնագիրը և պարունակում է 1017 աստղերի կատալոգ` 48 համաստեղությունների մանրամասն նկարագրությամբ: Շարադրանքում ներդրված է յուրաքանչյուր համաստեղության գունագեղ պատկերը, ինչպես նաև աստղերի աղյուսակ՝ իրենց խավարածրային կոորդինատներով և աստղային չափումներով: Հիմնվելով իր սեփական դիտարկումների վրա՝ ալ-Սուֆին քննադատաբար վերանայել ու ճշգրտել է իր նախորդների՝ հիմնականում Կլավդիոս Պտղոմեոսի տվյալները: Մասնավորապես՝ նա Անդրոմեդա գալակտիկան նկարագրել է որպես փոքր ամպ, իսկ 964 թվականին Մեծ Մագելանյան ամպը ներառել է իր «Անշարժ աստղերի գիրք» աշխատության մեջ։ [5]։ Ալ-Սուֆիի կատալոգը մեծ ազդեցություն է ունեցել աստղագիտության հետագա զարգացման վրա, այն օգտագործել և հաճախ հիշատակել են ալ-Բիրունին, Աբու-լ-Հասան իբն Յունիսը, Նասր ադ-Դին աթ-Տուսին, իսպանացի այն գիտնականները որոնք ստեղծել են «Ալֆոնսյան աղյուսակներ», և Սամարղանդում՝ Ուլուգբեկի աստղադիտարանում աշխատած աստղագետները՝ Գուրգան Զիջի աշխատությունը պատրաստելու ժամանակ:

Պերսևսի համաստեղություն . Մանրանկար ալ-Սուֆիի տրակտատից. 17-րդ դար Կահիրե, Ազգային գրադարան։

Ալ-Սուֆին գրել է գիտական մեծաթիվ այլ աշխատություններ, որոնցից շատերը 12-14-րդ դարերում քանիցս թարգմանվել են լատիներեն .

  • «Աստրոլաբի հետ գործողությունների գիրքը» ծավալուն աշխատություն է՝ բաղկացած 1760 գլուխներից (մեզ են հասել ձեռագրի մի քանի կրճատ տարբերակներ, որոնք ներառում են մոտ 400 գլուխներ)
  • «Երկնային գլոբուսով գործողությունների գիրքը» բաղկացած է 3 մասից՝ համապատասխանաբար 50, 52 և 65 գլուխներով:
  • «Հավասարակողմ բազմանկյունների կառուցման տրակտատ»
  • «Աստղերիմասին գիտության ներածության գիրքը» - աստղագիտական շարադրանք

1935 թվականին Միջազգային աստղագիտական միությունը ալ-Սուֆի անունը շնորհեց Լուսնի տեսանելի կողմում գտնվող խառնարանին:

Google Doodleը 2016 թվականի դեկտեմբերի 7-ին յուրովի նշել է ալ-Սուֆիի ծննդյան 1113-րդ տարելիցը[6]:

Համաստեղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cavin, Jerry D. (2011). The Amateur Astronomer's Guide to the Deep-Sky Catalogs. Springer Nature. ISBN 978-1-4614-0656-3.
  • Hafez, Ihsan; Stephenson, Richard; Orchiston, Wayne (2011). «Abd al-Rahman al-Sufi and his Book of the Fixed Stars». In Orchiston, Wayne; Nakamura, Tsuko; Strom, Richard G. (eds.). Highlighting the History of Astronomy in the Asia-Pacific Region. Springer Nature. էջեր 121–138. ISBN 978-14419-8-161-5.
  • Kepple, George Robert; Sanner, Glen W. (1998). The Night Sky Observer's Guide. Vol. 1. Willmann-Bell. ISBN 0-943396-58-1.
  • Kunitzsch, P. (1988). «ʿAbd-al-Raḥmān b. ʿOmar Ṣūfī». Encyclopædia Iranica.
  • Orchiston, Wayne; Green, David A.; Strom, Richard, eds. (2014). New Insights From Recent Studies in Historical Astronomy: Following in the Footsteps of F. Richard Stephenson: A Meeting to Honor F. Richard Stephenson on His 70th Birthday. Springer Nature. ISBN 978-3-319-07614-0.
  • Ridpath, Ian. «Star Tales: al-Şūfī's nebulae».
  • Russell, G.A., ed. (1994). The 'Arabik' Interest of the Natural Philosophers in Seventeenth Century England. Brill's Studies in Intellectual History. Leiden; New York; Cologne: E.J. Brill. ISBN 9004098887.
  • Schaefer, Bradley E. (2013). «The Thousand Star Magnitudes in the Catalogues of Ptolemy, Al Sufi, and Tycho are All Corrected for Atmospheric Extinction». Journal for the History of Astronomy. 44 (1): 47–A91. arXiv:1303.1833. Bibcode:2013JHA....44...47S. doi:10.1177/002182861304400103. ISSN 0021-8286. S2CID 119202231.
  • Selin, Helaine (1997). Encyclopaedia of the History of Science, Technology, and Medicine in Non-Western Cultures. Berlin; New York: Springer Nature. ISBN 978-1-4020-4960-6.
  • Upton, Joseph M. (1933). «A Manuscript of "The Book of the Fixed Stars" by ʿAbd Ar-Raḥmān Aṣ-Ṣūfī». Metropolitan Museum Studies. 4 (2): 179–197. doi:10.2307/1522800. JSTOR 1522800.
  • Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп. — К.: Наукова думка, 1986. — 512 с.
  • Г. П. Матвиевская, Б. А. Розенфельд Математики и астрономы мусульманского средневековья и их труды (VIII-XVII вв.). — М.: Наука, 1983. — Т. 2. — С. 157. — 650 с.
  • Матвиевская Г. П. Абд ар-Рахман ас-Суфи и его роль в истории астрономии. Историко-астрономические исследования, 16, 1983, стр. 93-136.
  • Матвиевская Г. П. Абд ар-Рахман ас-Суфи. М.: Наука, 1999.
  • Розенфельд Б. А. Астрономия стран ислама // Историко-астрономические исследования. — 1984. — Т. XVII.
  • Иэн Стюарт Математика космоса. Как современная наука расшифровывает Вселенную = Stewart Ian. Calculating the Cosmos: How Mathematics Unveils the Universe. — Альпина Паблишер, 2018. — 542 p. — ISBN 978-5-91671-814-0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. ↑ Al-Qifti. Ikhbār al-ʿulamāʾ bi-akhbār al-ḥukamāʾ ("History of Learned Men"). In: ʿAbd al-Raḥmān al-Ṣūfī and his Book of the Fixed Stars: A Journey of Re-discovery by Ihsan Hafez, Richard F. Stephenson, Wayne Orchiston (2011). In: Orchiston, Wayne, Highlighting the history of astronomy in the Asia-Pacific region: proceedings of the ICOA-6 conference. Astrophysics and Space Science Proceedings. New York: Springer. 978-1-4419-8161-5. "… is the honored, the perfect, the most intelligent and the friend of the King Adud al-Dawla Fanakhasru Shahenshah ibn Buwayh. He is the author of the most honored books in the science of astronomy. He was originally from Nisa and is of a Persian descent."
  3. ↑ van Gent, Robert Harry. «Biography of al-Sūfī». University of Utrecht. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  4. ↑ Schaefer, 2013
  5. ↑ Стюарт, 2018
  6. ↑ «Abd al-Rahman Al-Sufi's (Azophi) 1113th Birthday». 2016 թ․ դեկտեմբերի 7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդ ալ-Ռահման ալ-Սուֆի» հոդվածին։